ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ընթացող մի հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում. ՔԿ-ն՝ «Տրանս անձի» բնակարանի խուզարկությունից առգրավված 27.000 դոլարի մասին 08/11/2023 18:11 | Քրեական խրոնիկոն
Համացանցում հրապարակումներ տեսա «Տրանս անձը» հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլարն առգրավվել է" վերտառությամբ, որի բովանդակությունը հանգում է նրան, թե իբր քննիչների գործողությունները, այդ թվում նաև 27000 դոլարի առգրավումը, պայմանավորված է տվյալ աշխատանքով (փաստորեն՝ աշխատանքով) զբաղվող անձի՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հանգամանքով, այսինքն ենթատեքստով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե դրսևորվում է գենդերով պայմանավորված խտրական մոտեցում։ Նման պնդումները որևէ իրական հիմք չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին։
« Կոնկրետ գումարի հետ կապված՝ տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ընթացող մի հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում։ Քանի որ այդ վարույթով այս պահին էլ մեծածաված գործողությունները շարունակվում են և շատ փակագծեր հնարավոր չէ բացել՝ քննության բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար, ընդամենը կարող եմ ասել հետևյալը։
Նշված գումարի (և ոչ միայն, նաև՝ հեռախոսի) առգրավումը տեղի է ունեցել "Տելեգրամ" ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ վարույթի շրջանակներում և պայմանավորված է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը տվյալ անձի հնարավոր առնչության, այնպես էլ նշված գումարների ծագումնաբանությունն այդ շրջանակներում ստուգելու՝ այս պահին պահպանվող օբյեկտիվ անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ վարույթի շրջանակներում առկա են տվյալներն ապօրինի թմրաշրջանառությանը և փողերի լվացմանը տվյալ անձի հնարավոր առնչության վերաբերյալ։
Այն իրողությունը, որ դա որևէ կապ չունի տվյալ անձի կողմնորոշումների կամ որևէ համայնքի ներկայացուցիչ լինելու հետ, փաստվում է նաև այն իրողությամբ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող նշված ահռելի ծավալի վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 90 հասցեներում, այդ թվում նաև նշված բնակարանում, և այդ վարույթով անցնում են մեծ թվով անձինք, մի մասը՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակով, որոնց մի մասը կալանավորված են։
Այդ վարույթի բոլոր դրվագներով ակտիվ քննությունը ներկայումս շարունակվում է, ինչպես նշեցի, կատարվում են մեծածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց արդյունքներից ելնելով էլ ներգրավված բոլոր անձանց, այդ թվում նաև հրապարակման մեջ նշվող անձի գործողություններին կտրվեն օբյեկտիվ իրավական գնահատականներ։
Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ որևէ տիպի շահարկումից և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվող մասնագիտական աշխատանքը անհարկի որևէ անընդունելի լույսի ներքո մատուցելու փորձերից։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անողոք պայքարը համընդհանուր խնդիր է, և իրավապահ մարմինները պարտավոր են իրավաչափ արձագանք ապահովել ցանկացած վայրում, լինի դա ակումբ, հասարակական կամ մասնավոր օբյեկտ, ենթադրյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգերին, հաղորդումներին՝ անկախ այն հանգամանից, թե այդ վայրեր ովքեր են այցելում և ովքեր դրանց հետ կապ ունեն»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ