ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղբանտարկյալների հետ գործ ունեցած յուրաքանչյուր դատավոր շատ լավ գիտակցել է իր հանցանքը և հլու հնազանդ կատարել է քաղաքական պատվերը.Զաքարյան 08/11/2023 12:19 | Մեկնաբանություն
Քաղբանտարկյալների ազատազրկման որոշումները սովորաբար ճակատագրական են լինում դատավորների համար: Ասում են, առ այսօր չի եղել մի դատավոր, որը քաղաքական փոփոխությունների արդյունքում չփորձի մեղայական հեքիաթներով սողալ դեպի նախկին քաղբանտարկյալը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արտակ Զաքարյանը.
«Քաղբանտարկյալների հետ գործ ունեցած յուրաքանչյուր դատավոր շատ լավ գիտակցել է իր հանցանքը և հլու հնազանդ կատարել է քաղաքական պատվերը: Բոլոր ժամանակներում այդպիսի դատավորներ գտնվում են:
Նիկոլն ինքն իրեն էլ էր համարում քաղբանտարկյալ` մարտի 1-ի գործով: Բայց թե ովքե՞ր էին կազմակերպում, կոչեր հնչեցնում ամբոխին և այլն` նույնիսկ Նիկոլի բանսարկու իշխանությունը չի պարզում: Ենթադրվում է, որ գործի անաչառ քննության պարագայում, կարող է կրկին գործ հարուցվել նաև գործող իշխանության որոշ ներկայացուցիչների դեմ: Հարկ է նշել, որ նրանք, 2008թ. մարտի 1-ին պայքարում էին իշխանությունը վերցնելու համար` ոչ թե Արցախի ինքնորոշման ու անվտանգության ապահովման:
Ինչևիչցե, անմեղ մարդուն դատելը` հանցանք է: Եթե չեմ սխալվում, արդարադատներն ասում են « ավելի լավ է 10 հանցագործ մնան ազատության մեջ, քան մեկ անմեղ մարդու զրկեն ազատությունից»:
Նիկոլի դավաճանական արշավանքների զոհերից մեկն էլ արդարադատությունն է: Այն սկզբում դաժանաբար բռնաբարվում էր, հետո կտտանքների էր ենթարկվում, իսկ հետո չդիմանալով` ինքնասպան եղավ: Երբ վնգստացող «դատավորները» քննում են արժանապատվություն ունեցող դատավորների դեմ ինչ-որ գործեր, կամ նրանց էթիկան և այլ (կարևոր չէ)` ինձ համար դա կոչվում է արդարադատության ինքնասպանություն:
Երբ մարդասպանը (վթարով կամ այլ եղանակով) գտնվում է ազատության մեջ, իսկ ԲՈւՀ-ին փաստացի օգուտ տված Աշոտյան Արմենը` անազատության մեջ է ԲՈւՀ-ին վնաս հասցնելու քաղաքական մեղադրանքով: Ցույց տվեք` որտե՞ղ է արդարադատությունը:
Արցախը կործանել և կործանում եք, Հայաստանի հսկայական տարածք օկուպացիայի եք տվել, 5000-ից ավելի չարդարացված զոհեր եք տվել, 10.000-ից ավելի երիտասարդ մարդիկ հաշմանդամություն են ստացել, շուրջ 25.000 մեծ ու փոքր գերդաստանների հայրենազրկել ու ունեզրկել եք, ամբողջ աշխարհում նսեմացրել եք հայի պատիվը, թուրքը Երևան վերադառնալու մասին է խոսում, պառակտել ու թշմամացրել եք մի ողջ ժողովրդի, արատավորել եք մարդկանց բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը...
Եվ այս ամենով հանդերձ միշտ հիշեք` «Ոչ ոք չի´ մոռացվում, ոչինչ չի´ մոռացվում»:
Հ.Գ.
Պարոնայք դատավորներ` դուք նույնպես»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ