ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Ավինյանն այս քաղաքում 40 տոկոս քվե չի կարող հավաքել, իշխանափոխությունը մեր երկրում կարող է սկսվել սեպտեմբերին՝ հենց քաղաքապետի ընտրություններից. քաղաքագետ 08/11/2023 20:19 | Քաղաքական
Ես չեմ հիշում այնպիսի ընտրութուններ, որոնք այս աստիճան անտարբերության ֆոնին տեղի ունենան: Նկատի ունենալով, որ այդ ընտրություններին գրեթե մեկ ամիս ժամանակ է մնացել, ապա, նույնիսկ, բավականին պասիվ վիճակ կարելի է արձանագրել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունը պետք է տեղի կունենան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, որի նկատմամբ քաղաքացիները խիստ անտարբերություն են ցուցաբերում, անգամ հիմնական քաղաքական ուժերն առ այս պահն ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:
Բանախոսը նկատում է՝ ինքը` որպես կուսակցության ղեկավար,եւ կուսակցութունն իբրև դեմոկրատական այլընտրանք, առաջիկա քաղաքապետի ընտրությունների հետ կապված հստակ դիրքորոշում է ունեցել, որը մինչ այս պահն էլ որևէ փոփոխության չի ենթարկվել, այն է՝ կամ ընդդիմությունը կոնսոլիդացվում է և հնարավորինս համախմբված ցուցակով ներկայանում ընտրություններին, որովհետև միայն այդ պարագայում շատ մեծ է լինելու հավանականությունը, որ Երևանում իշխանության փոփոխություն տեղի կունենա և իշխանափոխության գործընթաց կսկսվի, որի մեկնարկը կտրվի հենց Երևանից կամ տեղի կունենա առանձին կուսակցությունների և ուժերի մասնակցություն, որին «Դեմոկրատական այլընտրնաք» կուսակցությունը չի մասնակցի, որովհետև այդ պարագայում ռեսուրսների փոշիացում է սպասվում։
«Նույնիսկ այսօրվա պատկերով, որն առկա է՝ առաջադրվողներով, այս իշխանութունը չի կարող օրինական ընտրությունների արդյունքում վերարտադրվել։ Սա վստահաբար եմ ասում՝ Տիգրան Ավինյանը չունի պահանջվող 40 տոկոս ձայների աջակցությունը,- ընդգծում է Սուրեն Սուրենյանցն ու հավելում, - մի առիթով ասել եմ և կրկնում եմ՝ եթե, նույնիսկ, Տիգրան Ավինյանը մրցակիցներ չունենար, նա միևնույն է չի կարող հավաքել նախատեսվող 40 տոկոս ձայները։ Ես ակնկալիք ունեմ, որ այս ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնողներից, առնվազն, մի քանիսին ընդդիմությունը հակված չէ խոչընդոտել։ Այդ թեկնածուներն են՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը՝ «Մայր Հայաստան» դաշինքով։ Գնդակը հիմա գտնվում է թվարկված այս ուժերի խաղադաշտում։ Եթե նրանցից որևէ մեկը կամ երեքով միասին կարողանան իշխանափոխության օրակարգով կոնսոլիդացնել քաղաքական դաշտն ու հասարակությանը, ապա ես ,վստահեցնում եմ, որ ընդդիմադիր մնացյալ ուժերը, նույնպես, կկոնսոլիդացվեն»,- ասում է քաղաքագետը։
Բանախոսի դիտարկմամբ`եթե շատ ընդդիմադիր ուժեր նառանձին – առանձին չեն առաջադրվել՝ մասնակցելու Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, ապա միայն նրա համար, որպեսզի շանս ընձեռնվի արդեն իսկ առաջադրված ուժերին միանալու՝ չմասնատելու էլեկտորատը. «Քաղաքապետի ընտրություններին մասնակցել պատրաստվող առնվազն երեք քաղաքական ուժ, որոնց մասին ես արդեն ասացի, իրենց հայտարարել են որպես այս իշխանությանն անհաշտ ընդդիմություն։
Անձամբ ես` որպես քաղաքական կուսակցության ղեկավար, որևէ ամբիցիա չունեմ։ Հետևաբար, մենք սպասում ենք համապատասխան քաղաքական ուղերձների և, եթե թվարկածս ուժերը չգնան իշխանության օրակարգով ընտրություններին մասնակցելու ուղիով, և մենք նրանցից համապատասխան ուղերձներ ստանանք, ապա, հավատացնում եմ, արդյունավետ ընտրարշավի դեպքում՝ Տիգրան Ավինյանն այս քաղաքում 40 տոկոս քվե չի հավաքելու։ Հետևաբար, շատ հանգիստ այս ընտրությունները կարող ենք օգտագործել՝ Երևանից իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Իշխանափոխությունը մեր երկրում կարող է սկսվել սեպտեմբերին, հենց քաղաքապետի ընտրություններից»,- ամփոփելով զրույցն ասում է քաղաքագետ, «Դեմոկրատական ալյընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ