ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրախ չեմ պաշտպանելու ինձ զրպարտած մարդուն, բայց Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը՝ դատարանում 08/10/2023 14:51 | Դատական ռեպորտաժներ
Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքը, իմ կարծիքով, ցույց տվեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել։ Եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվութուն կկրեր այն ժամանակ, ոչ թե՝ հիմա։ Այս մասին դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊԸ տնօրեն Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի». Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ նիստերի ընթացքում ցուցմունք են տվել Գևորգ Հարությունյանը և Բարսեղ Բեգլարյանը։ Այսօրվա նիստին ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանը։ Նրա դիտարկմամբ՝ դատաքննությունը ցույց տվեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել։
«Շատ պարզ բան է տեղի ունեցել ։ Այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ և նա այդ ընկերություններից ընտրել է այն ընկերությանը, որն ավելի ցածր գին է առաջարկել։ Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությւոնը դա էր։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել է այդպիսի ցուցմունք տալ։ Այդքան բան»,- ցուցմունքում ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իր և Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունների վերաբերյալ դատախազի հարցադրմանը, Սերժ Սարգսյանը նշեց, որ կարծում է՝ հարցը հռետորական է, քանի որ նախաքննության ընթացքում ինքը հայտնել էր, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում է 1971թ.-ից, այդ ժամանակվանից սկսած իրենք ընկերներ են։ Դատախազ Էդգար Արսեյանն էլ արձանագրեց՝ հարցը հռետորական չէր, նախաքննության ընթացքում ցուցմունքները որպես ապացույց դատական քննության ընթացքում չեն հետազոտվել, պարտավոր են պարզել այն հանգամանքները, որը մեղադրող կողմի կարծիքով կարևոր նշանակություն ունի։ Սերգո Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանն ունեցել է աշխատանքային հարաբերություններ, թշնամական կամ ոչ բարյացկամ հարաբերություններ էլ չեն ունեցել։
«Ես Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին և որակով, ուրիշ որևէ ցուցում ես նրան չեմ տվել»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ արդյո՞ք Սերգո Կարապետյանը հայտնել է, որ նաև «Ֆլեշ» ՍՊԸ-ն է ցանկություն հայտնել դիզվառելիքի տրամադրման ծրագրին մասնակցելու համար, Սարգսյանը նշեց՝ «Ոչ, նա ինձ ասել է հետևյալը՝ ում վստահել ծրագրի իրականացումը։ Նրան նույնն եմ ասել՝ ծրագիրը պետք է իրականացնի ժամանակին և որակով»
Ընկերությունների կողմից առաջարկվող գների հարցի շուրջ քննարկումներ չեն եղել։
«Դուք Ձեր խոսքում դիրքորոշումը հայտնեցիք Սերգո Կարապետյանի կողմից Ձեզ զրպարտելու վերաբերյալ, նշեցիք, որ բոլորին պարզ է։ Եթե հարկ համարեք, պարզաբանեք, թե ինչով է պայմանավորված «բոլորին է պարզ» արտահայտությունը՝ հաշվի առնելով, որ Սերգո Կարապետյանն իր ցուցմունքներով ասել է, որ երբ Ձեզ զեկուցել է, ասել եք՝ «տվեք, թող Բարսեղն անի»։ Խնդրում եմ պարզաբանեք՝ որևէ տեղեկություն ունեիք, թե դա Ձեր ենթադրությունն էր, կարծիքըչ»,- ասաց դատախազ Արսենյանը, ինչին արձագանքելով Սերժ Սարգսյանը նշեց, որ դա ենթադրություն չէ, դա դատական քննության ընթացքն է, որ այն ընկերությունները, որոնք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել, այս ամբիոնից հայտնում են, որ ի վիճակի չեն երկու ամսում 17.000 տոննա դիզվառելիք ներկրել ՀՀ ու վերաբաշխել ամբողջ ՀՀ-ով մեկ.«Որևէ մեկն այստեղ հարցաքննվածներից, չի ասել, որ ինքն ի վիճակի էր դա անելու»։
Ապցացույցների հետազոտման փուլն ավարտվեց։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև օգոստոսի 24-ը, ժամը՝ 14.00-ն։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ