ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ պրոբացիայի ծառայությունը հսկողություն չի իրականացնում առ այս պահը 08/10/2023 11:18 | Դատական ռեպորտաժներ
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա՝ պայմանական ազատ արձակված Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյանի) գործով դատավճռի դեմ բողոք առ այս պահը ներկայացված չէ, միևնույն ժամանակ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը դեռևս հսկողություն չի իրականացնում նրա նկատմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունիսի 9-ին հրապարակել է վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ազգուշ Մարտիրոսյանին ներկայացված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացրել։
Վճռի հրապարակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ազգուշ Մարտիրոսյանը մեկնել է Եգիպտոս՝ հանգստի, ինչի մասին ֆեյսբուքյան էջում նշել էր հենց ինքը։
Պատկան մարմիններից դեռևս հունիսի 23-ին ստացված մեկնաբանություններից պարզ էր դարձել, որ Հակոբյանի նկատմամբ հսկողություն Պրոբացիայի ծառայությունը չէր իրականացնում՝ դատական ակտը դեռևս ստացված չլինելու պատճառաբանությամբ։
Թեև տեղեկություններ էին շրջանառվում, որով չէր բացառվում, որ Ազգուշ Մարտիրոսյանը պատրաստվում էր լքել ՀՀ-ն, ինչն իրեն «թույլ» էր տրվելու՝ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում, այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով՝ Մարտիրոսյանը վերադարձել է ՀՀ, Պրոբացիայի ծառայությունը, սակայն, ավելի քան մեկ ամիս անց դեռևս հսկողություն չի իրականացնում նրա նկատմամբ։
ՀՀ արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս չեն ստացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չեն ստացել, ըստ այդմ, քանի դեռ չեն ստացել դատական ակտը, չեն կարող վերահսկողություն իրականացնել։
Երևանի քրեական դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատական ակտը օրենքով սահմանված ժամկետներում տրամադրվել է կողմերին, դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չեն ստացել, սակայն այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ժամկետի մեջ է։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։
Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։ Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել։ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Գործով ինչպես նախաքննությունը, այնպես էլ՝ դատաքննությունը շատ կարճ է տևել։ Օրերի ընթացքում քրեական գործն ուղարկվել է դատարան, ապա՝ արագացված կարգով դռնփակ ռեժիմում քննվել։ Ընդ որում, անսպասելիորեն Ազգուշ Մարտիրոսյանն ինքը հրաժարվել է փաստաբաններից, ընդունել մեղքն ու միջնորդել արագացված քննել գործը՝ դռնփակության ռեժիմում։
Ըստ էության՝ նա գործարքի էր գնացել դատախազության հետ, ինչից հետո «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ խորհրդի ընդլայնված նիստում հունիսի 17-ին որոշում է կայացվելլ Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ