Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Օքամփոն իր զեկույցը ներկայացրել է Արցախի նախագահին՝ եզրակացնելով, որ Արցախի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվում 08/09/2023   16:26  |  Մեկնաբանություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ-հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:

Նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային առաջատար փորձագետին, որ համաձայնվել է կամավոր կերպով հետազոտել Արցախի շրջափակումը և իրավական եզրակացություն ներկայացնել դրա վերաբերյալ: Լուիս Մորենո Օքամփոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը:

Օքամփոյի ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ հիմնական շեշտադրումները ներկայացվում են ստորև.

«Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, ընթանում է ցեղասպանություն 120,000 հայերի նկատմամբ:

Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ապրող 120,000 հայերի սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը, պետք է համարել Ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Չկան դիակիզարաններ և դանակներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անմիջական կտրուկ փոփոխության, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի։

Սովը որպես մարդկանց ոչնչացնելու միջոց, անտեսվել է ողջ միջազգային հանրության կողմից, երբ այն կիրառվել է հայերի դեմ 1915-ին, հրեաների և լեհերի դեմ՝ 1939-ին, ռուսների դեմ՝ Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1941-ին, կամբոջացիների դեմ՝ 1975-1976-ին։ Սովամահությունը անտեսվել է նաև Սրեբրենիցայում՝ 1993-94 թվականների ձմռանը:

Վերլուծելով Սրեբրենիցայի գործը՝ Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը» հանդիսանում է Ցեղասպանություն՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի համաձայն։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են Ցեղասպանությունը կանխելու և պատժելու պարտավորությունը։ Նրանք չպետք է «սպասեն, մինչև սկսվի Ցեղասպանության իրագործումը», - վճռել է Արդարադատության միջազգային դատարանը, - «Պարտավորության ամբողջ իմաստը՝ կանխել կամ փորձել կանխել արարքի կատարումը»:

Այս զեկույցը վերլուծում է.

1) Լեռնային Ղարաբաղում շարունակվող ցեղասպանության առկայությունը.

2) Ինչպե՞ս հետաքննել ցեղասպանության մեղավորներին.

3) Ինչպե՞ս կանխել ցեղասպանության իրականացումը:

Ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում 2023թ.
Ողջամիտ հիմք կա հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Դատարանը կենտրոնացել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների համար պետության պատասխանատվության վրա, այլ ոչ թե Ցեղասպանության կատարման համար անհատական քրեական պատասխանատվության վրա:

Թեև հիմնված պետության տարբեր պարտավորությունների վրա, Դատարանը հաստատեց  ցեղասպանության էական տարրերի առկայությունը, որոնք ամրագրված են Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետում. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Դատարանի նախնական եզրակացությունները «հավանական» են համարել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը «իրական և անմիջական վտանգ» է ստեղծել էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի» «առողջության և կյանքի» համար։

Մտադրությունը, Ցեղասպանության հանցագործության սուբյեկտիվ տարրը, պետք է բխի փաստերից և Ադրբեջանում բարձրագույն իշխանություն ունեցող նախագահ Ալիևի հայտարարություններից։

Նախագահ Ալիևը, արդար դատավարության պայմաններում, հնարավորություն կունենար տարբեր կերպ մեկնաբանել փաստերը։ Միևնույն ժամանակ, ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար, պատրաստակամությամբ և կամավոր կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄԴ միջանկյալ հրամանների միջոցով ծանուցվել է իր գործողությունների հետևանքների մասին:

Փաստերը հետևյալն են՝

ա. նախագահ Ալիևը  միտումնավոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը,

բ. նա բացահայտորեն չի ենթարկվել «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու» Արդարադատության միջազգային դատարանի հատուկ հրամանին,

գ. ԱՄԴ հրամանը ծանուցել է նրան  հայերի խմբի «առողջության և կյանքի» համար «իրական և անմիջական վտանգի» մասին։

Նախագահ Ալիևի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ շրջափակումը Լաչինի միջանցքով մարդկանց կողմից մաքսանենգ հանքանյութերի և հեռախոսների տեղափոխման հետևանք է, ընդամենը շեղող հնարք է։

Մաքսանենգության գործողությունները պետք է պատշաճ կերպով հետաքննվեն, սակայն դրանք արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրամանին չենթարկվելու կամ Ցեղասպանություն կատարելու հիմնավորում չեն հանդիսանում:

Կարո՞ղ է արդյոք Միջազգային քրեական դատարանը հետաքննություն իրականացնել նախագահ Ալիևի նկատմամբ:
Ցեղասպանության մասին կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է, որ «Ցեղասպանություն իրականացնող անձինք պետք է պատժվեն», նույնիսկ եթե «նրանք սահմանադրորեն պատասխանատու կառավարիչներ են»: Բայց չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել նախագահ Ալիևի կողմից ենթադրաբար իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ օտարերկրյա պետական իշխանությունների կողմից, քանի որ նա անձեռնմխելիություն է վայելում որպես պետության ղեկավար:

Միջազգային քրեական դատարանը տրամադրում է իրավազորություն, երբ այդպիսի անձեռնմխելիություն չի կիրառվում: Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ-ի հետաքննություն սկսելու երեք եղանակ կա.

1) Ադրբեջանը դառնում է անդամ պետություն (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետ).

2) Ադրբեջանն ընդունում է Դատարանի իրավազորությունն իր տարածքում (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետ).

3) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը փոխանցում է ՄՔԴ-ին (Հռոմի կանոնադրության 13-րդ հոդված):

Բայց Ադրբեջանը Հռոմի կանոնադրության անդամ պետություն չէ (հոդված 12(1)), չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը (հոդված 12(3)): Հետևաբար, պահանջվում են պետությունների անհապաղ գործողություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որով Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի  քննարկումը կտեղափոխվի Միջազգային քրեական դատարան:

Նման նախադեպեր կան: 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1395 բանաձևը, համաձայն որի՝ Դարֆուր – Սուդան հարցը փոխանցվեց ՄՔԴ: Հինգ տարի անց նախագահ Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության համար։

2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայում տիրող իրավիճակը հանձնեց դատարան։ 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն Մուամար Քադաֆիին ձերբակալելու հրաման է տվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՄՔԴ-ին իրավազորություն տրամադրելու համար պետք է իրագործելի լինի: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը նույնպես հանդիսանում են այդ Կոնվենցիայի կողմեր՝ ապահովելով ճնշող մեծամասնությունը:

Ֆրանսիան դեռ 2013 թ.-ին առաջարկել էր, որ Խորհրդի հինգ մշտական անդամները կամավոր և հավաքականորեն դադարեցնեն վետոյի կիրառումը Ցեղասպանության և այլ զանգվածային վայրագությունների դեպքում։

Ինչպե՞ս կանխել հայկական խմբի վերջնական ոչնչացումը
Նախագահ Ալիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը, հազվագյուտ հնարավորություն ունեն կանխելու հետագա զոհերը և խմբի «ֆիզիկական ոչնչացումը» այս Ցեղասպանության միջոցով: Ժամանակին կանխարգելումը պահանջում է հրատապ քաղաքական որոշումների ընդունում՝

ա. դադարեցնել շրջափակումը և մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը,

բ. ապահովել վիճելի տարածքային պահանջների ինստիտուցիոնալ լուծումներ: Այն պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ պահին Ադրբեջանը կարող է խնդրել դադարեցնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը։

Միջազգային մակարդակում չկան կենտրոնական մարմիններ, որոնք կընդունեն նման հրատապ միջոցներ: Արդարադատության միջազգային դատարանի հատուկ վճիռը Ցեղասպանության, ընտրովի պատժամիջոցների և այլ դասական դիվանագիտական գործիքների վերաբերյալ բավականաչափ արագ և ուժեղ չի լինի:

Կարճաժամկետ հեռանկարում, որը վճռորոշ է սովի միջոցով շարունակվող Ցեղասպանությունը կասեցնելու համար, կանխարգելման պարտավորությունը կսահմանվի բացառապես հակամարտությունում ներգրավված պետությունների շահերով։

1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվեց «Ցեղասպանություն» անվանել այն, ինչ կատարվում էր Ռուանդայում։ Բանավեճի ընթացքում Չեխիայի դեսպանը առաջարկեց չկենտրոնանալ նոր զինադադար կնքելուն ուղղված բանակցությունների վրա, ինչը նույնն է, որ եթե հրեաներին խնդրեին  զինադադար կնքել Հիտլերի հետ:

«Խնդիր դժոխքից» աշխատության մեջ Սամանթա Փաուերը բացատրում է այլ երկրներում կատարվող ցեղասպանությունների մեջ ազգային առաջնորդների շահերը փոխակերպելու գործում քաղաքացու վճռորոշ դերը: Սփյուռքի հայության ձայնը կարող է նվազեցնել միջազգային իրավական ճարտարապետության ձախողման աստիճանը: Նրանք պետք է համախմբվեն ամբողջ աշխարհում՝ հասնելու ազգային առաջնորդներին և խթանելու պրագմատիկ լուծումներ:

Ռուսաստանը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, ԱՄՆ-ը, որն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններին, Եվրամիության բոլոր անդամները հանդիսանում են Ցեղասպանության կոնվենցիայի մասնակիցներ: Նրանք ունեն արտոնյալ դիրք՝ կանխելու Ցեղասպանությունը։ Ուկրաինական հակամարտության պատճառով նրանց ինտենսիվ դիմակայությունը չպետք է հայերին վերածի կողմնակի զոհերի։

Հնարավո՞ր է, արդյոք, աջակցել Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներին՝ հասնելու միասնական դիրքորոշման՝ շարունակվող Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու գործում։ Եթե համաձայնեն, մեկ օրվա ընթացքում սնունդը կհասնի հայերին։

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտությունը միջազգային հանրության համար հնարավորություն է՝ մշակելու նորարարական և ներդաշնակ լուծում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետաքննությունը կարող է ի վերջո դադարեցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար»:

Նախագահ Ալիևը հարցնում է. «Ինչո՞ւ Իսպանիան թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ պետք է հանդուրժենք անջատողականությունը»։ Հարցի մեջ ներառված ինքնիշխանության բարդ հարցերի պարզ պատասխանն այն է, որ Իսպանիան ցեղասպանություն չի իրականացնում անջատողական ջանքերը վերահսկելու համար»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:56 08/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ. Հարությունյան (տեսանյութ)
21:54 06/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Արցախի հայերին պատանդ պահելու ցանկություն և ցեղասպանության նպատակ ունի՝ ճնշում գործադրելով ՀՀ և միջազգային դերակատարների վրա. ԱՀ նախագահ
21:45 06/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանություններին հորդորում եմ զերծ մնալ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից․ 1988-ի շարժումն սկսել է ժողովուրդը․ Արայիկ Հարությունյան
21:00 06/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀումանիտար աղետի սահմանն անցել է, այժմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք. Նախագահ Հարությունյան
17:41 05/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀնարավորինս բաց կանդրադառնա հանրության բարձրացրած հարցերին. Արայիկ Հարությունյանը վաղը բացառիկ հարցազրույց կտա
08:35 03/08/2023  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանը նոր մարմին է ստեղծելու․ «Հրապարակ»
11:24 02/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահն ընդունել է իրավիճակով մտահոգ մայրերին
21:29 31/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է. Արայիկ Հարությունյան
23:17 29/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը Հաագայի դատարանի նախկին գլխավոր դատախազից փորձագիտական կարծիք է ուզել` Արցախի շուրջ տեղի ունեցողը արդյոք ցեղասպանություն է
18:16 28/07/2023  |  ՔաղաքականԱրթուր Թովմասյանը Արցախի նախագահին է ներկայացրել իր հրաժարականի պատճառները

Արխիվ

[]