ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեում կայացել է 2023թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ 08/09/2023 18:48 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 9-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների, գործառութային ստորաբաժանումների ղեկավարների, քննիչների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցների շրջանակներում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։
Արձանագրվել է, որ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացրած աշխատանքներն իրենց ծավալով և բարդությամբ էականորեն տարբերվել են նախորդ տարիներից, ինչը պայմանավորված է գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով առաջադրված նոր պահանջների կատարման հանգամանքով, որոնք ամբողջությամբ փոխել են քրեական վարույթների շարժընթացը:
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է աննախադեպ քանակի՝ թվով 149.673 քրեական վարույթ, որոնցից ակտիվ քննություն իրականացվել է 56.545-ով՝ ինչը 105.7%-ով կամ 29.063 վարույթով ավելի է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:
Նման աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի ավելացմամբ, սակայն հիմնական պատճառը կապված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի և նյութերի նախապատրաստման գործընթացի վերացմամբ և մինչդատական ամբողջ վարույթը քննիչների կողմից իրականացնելու նոր ընթացակարգով։ Բացի այդ, էական ազդեցություն է թողել նաև նախկինում կասեցված քրեական գործերն օրենքի պահանջով վերսկսելու հանգամանքը։ Քրեական դատավարության նոր իրավակարգավորումներով 2022թ. հուլիսի 1-ից քրեական վարույթներն այլևս չեն կասեցվում, ինչը հանգեցրել է անավարտ մնացած վարույթների քանակի աննախադեպ աճի։
Վարույթների քանակական նման ավելացումը լրջորեն ազդել է քննիչների ծանրաբեռնվածության վրա։ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, ակտիվ վարույթների կտրվածքով, կազմել է 92 քրեական վարույթ՝ 2022թ. նույն ժամանակահատվածի 58-ի դիմաց:
Ծանրաբեռնվածության նման աճի պայմաններում, սակայն, քննիչները կարողացել են ավարտել 14 331 քրեական վարույթ, որը 2022թ. առաջին կիսամյակի համեմատ ավելի է 6.525-ով կամ 83.5%-ով։ Ընդ որում՝ նշվածից 3.587-ը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 4.078 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ Մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակն աճել է 43.5%-ով, իսկ անձերի քանակը՝ 42.8%-ով: Բացի այդ, շուրջ 37,5%-ով նվազել է մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված քրեական վարույթների քանակը, ինչը վկայում է նման ծանրաբեռնվածության պայմաններում նախաքննության որակի բարելավման մասին։ Դրական է գնահատվել նաև այն իրողությունը, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման սահմանափակված ժամկետների խախտման դեպքեր չեն արձանագրվել։
Կոլեգիայի նիստի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է, որ զգալի արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց ու քաղաքացիներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։
Մասնավորապես՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 2մլրդ. 735մլն. ՀՀ դրամ վնաս, որը 2022թ. առաջին կիսամյակի համեմատ (1մլրդ. 598մլն. դրամ) ավելի է 71%-ով։ Իսկ միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, հիմնականում քննվող վարույթներով, հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 9.662.583.000 ՀՀ դրամ գումար։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, դրական գնահատելով հանդերձ այս արդյունքը, հանձնարարել է համապատասան բոլոր վարույթներով քննության հիմնական առաջնահերթություն սահմանել հայտնաբերված՝ պետութանը, համայնքներին և քաղաքացիներին պատճառված վնասների վերակագնման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։
2023թ. 1-ին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 17.096 քրեական վարույթ, դրանցից ավարտվել է 1.337-ի նախաքննությունը, որից 352-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 444 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Կարճվել է 985 քրեական վարույթ, որից 578-ը` ռեաբիլիտացնող, իսկ 406-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով:
Անդրադառնալով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ վերջին շրջանում զգալի արդյունքներ են արձանագրվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով քննություններն ավատրելու գործըթնացում։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Նա հանձնարարել է անհետ կորած զինծառայողներին առնչվող քրեական վարույթների շրջանակներում ջանքեր գործադրել՝ նշանակված փորձաքննությունների արդյունքներն ստանալու, ինչպես նաև՝ այդ զինծառայողների հարազատներին հընթացս քննության արդյունքների, հնարավոր պարզվող հանգամանքների վերաբերյալ տեղեկացնելու ուղղությամբ։
Կոլեգիայի նիստին անդրադարձ է կատարվել նաև քննիչների կողմից դատավարական և կարգապահական խախտումների կանխարգելման, դրանց համար պատասխանատվության խնդիրներին։ Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ կոպիտ խախտումները շարունակելու են արժանանալ խիստ գնահատականների, ինչն ուղղված է որակյալ նախաքննության ապահովմանը։
Կոլեգիայի նիստի ավարտին նաև տեղի է ունեցել նորանշանակ՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց երդման արարողություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից