ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչքա՞ն կարելի է անյուղ, անալի կարտոֆիլ ուտել․ մենք դիմանալու ենք, բայց էս երեխեքը սովամահ են լինում․ էսպես չի լինի․ արցախաբնակ բազմազավակ մայր 08/09/2023 18:20 | Կյանքն՝ Արցախում
Հադրութի Թաղասեռ գյուղից տեղահանված Անուշն ամուսնու ու վեց երեխաների հետ այժմ Ստեփանակերտում է ապրում։ Ադրբեջանական պաշարման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն անտանելի պայմաններ է ստեղծել հատկապես նման բազմազավակ ընտանիքների համար։
«Վեց երեխա են, որոնք կարիք ունեն նորմալ սննդի, բայց քաղաքում բացի կարտոֆիլից ու մեկ-մեկ հանդիպող լոլիկից, ուրիշ բան չկա։ Կաթնամթերքի, ձվի մասին վաղուց մոռացել ենք։ Ահագին ժամանակ է՝ մի հատ ձու չեմ գտնում թեկուզ 300 դրամով։ Չկա։ Առավոտյան գնացել էի, որ մի բանկա մածուն առնեմ։ Որ տեսա, թե ուր է հասնում հերթը, հետ եկա, անիմաստ էր գնալս։ Եթե ուզում ես մի բանկա մածուն առնել, պետք է առավոտյան 5-ին գնաս, հերթ կանգնես։ Մնացած ժամերին 150-200 հոգանոց հերթեր են լինում»,-«Փաստինֆո»-ին պատմում է բռնազավթված Թաղասերից տեղահանված, Ստեփանակերտում վերաբնակված Անուշ Անդլեյանը։
Անուշի խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում․ երեխաներից մեկն առողջական լուրջ խնդիր ունի․ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել, իսկ բուժումները պարտադիր Երևանում պետք է արվեն։ Վերջին անագմ նոյեմբերին էին երեխային ստուգման բերել, հիմա նորից պետք է բերեն, բայց տարբերակ չկա։
«Ինչ ճանապարհը փակել են ադրբեջանցիները, չենք կարողանում գալ։ Կարմիր խաչով էլ միայն խնամակալը կարող է գալ։ Այդպես էլ հնարավոր չի, քանի որ հինգ երեխաներիս ոչ մեկի մոտ չեմ կարող թողնել․ ամուսինս աշխատում է, ուրիշի մոտ էլ այս իրավիճակում, եբ ուտելու ոչինչ չկա, հեշտ չի թողնելը»,-ասում է Անուշը։
Ամենադժվարը հիմա առողջական խնդիր ունեցող 9-ամյա երեխայի վիճակն է։ Մայրն ասում է՝ երեխան ամբողջ օրը լացում ու կոնֆետ է ուզում։ Կալորիական ոչինչ չկա, որով հնարավոր է շեղել նրան։
«Այսօր առավոտյան գնացել, ամբողջ շուկան պտտվել եմ, մենակ լոլիկ եմ գտել, ուրիշ բան չկար։ Երեխաներն էլ ամբողջ օրը հերթերում են․ մեկը հարցի հերթում, մյուսը՝ բանկոմատի մոտ․․․ Չգիտես՝ ոնց անես, որ յոլա գնաս։ Սա էլ, իբր, կյանք է կոչվում․․,-ասում է տիկին Անուշն ու ավելացնում։- Մենք՝ մեծերս, դիմանում ենք, դիմանալու էլ ենք, բայց էս երեխեքը մեղք են, սովամահ են լինում։ Ոչ ձեթ կա, ոչ աղ , ոչ շաքարավազ․․ անյուղ, անալի կարտոֆիլ ուտելով ինչքա՞ն կարելի է ապրել։ Սրանից էն կողմ էլ չի լինի, ճանապարհը պետք է ինչ-որ մի ձևով բացվի, որ կարողանանք էստեղ ապրել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ