ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը չի հեռանում, միտք էլ չունի հեռանալու, մնում է մի հարց՝ հայ ազգն ուզո՞ւմ է Հայրենիք ունենալ, թե՞ ոչ. Թևան Պողոսյան 08/09/2023 20:01 | Քաղաքական
Մարդիկ Հայրենիքի համար իրենց կյանքն են տալիս, իսկ հիմա՝ ստեղծված իրավիճակում, հարկավոր է հարցադրումները ճիշտ կատարել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ցանկանո՞ւմ է հանուն իր Հայրենիքի, հանուն իր երկրի ինչ – որ քայլ կատարել, էլ չեմ խոսում՝ կյանքը զոհաբերելու մասին։ Լավ, քանի անգամ կարելի է 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո` առ այսօր, ասել՝ անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդն ու իր թիմը գիտակցված կերպով և ինքնակամ հրաժարական ներկայացնեն ու հեռանան իշխանության ղեկից,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանն` անդրադառնալով Վարդան Օսկանյանի դիտարկմանը, որ մեզ մոտալուտ նոր պատերազմ է սպառնում։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հերթական ելույթն է ունեցել, որտեղ, վերլուծելով առկա իրավիճակը, նախազգուշացրել է նոր` հնարավոր պատերազմի մասին. «Պրահայի հայտարարությունը մեծ ավերներ է գործում։ Այսօր Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի մեր հայրենակիցների՝ սովամահության եզրին լինելու հանգամանքը շատ բանով պայմանավորված է հենց այդ հայտարարությամբ։ Փաշինյանին կոչ եմ անում հետ կանգնել այդ հայտարարությունից»,- իր խոսքում, մասնավորապես, նշել է նախկին արտգործնախարարը։
Թևան Պողոսյանը հարցադրում է կատարում՝ ինչո՞ւ Փաշինյանը որևէ քայլ չի ձեռնարկում սովամահության և ցեղասպանության մեջ հայտնված արցախցիների և Արցախի ճակատագիրը փոխելու համար և ինքն էլ պատասխանում՝ որովհետև նա այլ շահեր ունի. «Այդ շահն իշխանություն պահելն է, հայկական ազգային արժեքների պահպանությամբ բացարձակ չմտահոգվելը, ի վերջո, նա արտաքին այլ ուժերի առաջ քաշած օրակարգի սպասարկուն է՝ կլինի դա Արևմուտք, թե՞ թուրք – ադրբեջանական տանդեմ, արդեն կարևոր էլ չէ։ Կարևորն, այլևս, այն է, որ Փաշինյանն անթաքույց և առանց որևէ կասկածների, բացարձակ մտադրություն չունի պահպանելու և առաջ տանելու հայկական շահը»,- ասում է քաղաքագետը։
Մինչդեռ, նույն Փաշինյանը 2021 թ. ժողովրդին խոստանում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ճանաչում, ռազմագերիների վերադարձ և այլն, հիշեցնում է քաղաքագետն ու հավելում ՝ իսկ ի՞նչ է ասում Փաշինյանի սիրելի ժողովրդավարությունը՝ երբ ժողովրդին որևէ բան ես խոստանում, անհրաժեշտ է կատարել դրանք, այնինչ, Փաշինյանն իր իսկ կողմից շռայլած խոստումներն, անգամ, չի կատարում, ուրեմն՝ ի՞նչ ենք մենք, այլևս, սպասում նրանից։
Փաշինյանը չի հեռանում, միտք էլ չունի հեռանալու, մնում է մի հարց՝ հայ ազգն ուզո՞ւմ է Հայրենիք ունենալ, թե՞ ոչ և խնդիրն Արցախը չէ, այլ հենց Հայաստանը, ասում է քաղաքագետը. «Եթե այս ժողովուրդը ուզում է, գոնե, Հայաստան ունենալ, ապա պետք է հասկանա՝ եթե նա կորցնի Արցախը, ապա շրջելու է Հայոց պետականության վերջին էջը։ Սա է պետք հասկանալ, որ Հայաստանը պահելու համար, պետք է կարողանալ Արցախը պահել և վերջ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հայ ազգն արթնանա ու իր ձայնն ասի։ Այսօրվա դրությամբ, տարբեր գործընթացներ են տեղի ունենում՝ մարդիկ բողոքի ձայն են բարձրացնում, Հայաքվե է ընթանում, պարոն Վարդան Օսկանյանն իր տեսլականն է հանրայնացնում, տարատեսակ այլ այլընտրանքներ են առաջարկվում։ Պետք է, որպեսզի մարդիկ, ի վերջո, արթնանա այս խորը թմբիրից, որի մեջ են հայտնվել, արդեն, մի քանի տարի և վճռական կերպով ասեն իրենց խոսքը»,- ամփոփելով զրույցն ասում է Թևան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ