ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ողջ հայության գեթ 10 տոկոսը եթե դուրս գա պայքարի, համակարգված աշխատանքի արդյունքում հաջողություն միանշանակ կգրանցվի․ Դավիթ Կարապետյան 08/09/2023 16:19 | Մեկնաբանություն
Չգիտե՞ք, որ Արցախը մարսելուց հետո, հերթը Հայաստանինն է…Թե՞ իրոք հավատում եք, որ նա հրաժարվելու է մեր սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիքներից, բավարարվելու է Արցախով ու կանգ է առնելու…
«Խաղաղության պայմանագի՞րն» է ապահովագրելու մեզ վերջինիս առավելապաշտական ծրագրերից…
Իհարկե՝ ո՛չ…Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ, քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։
«Երբ լրջանանք, պահի լրջությունը կհասկանանք…
Այն, որ պատմությունը կրկնվելու հակում ունի՝ շատերդ գիտեք:
Որ մենք էլ ազգովի խրատվող, պատմությունից դասեր քաղող, հետևություններ անող չենք՝ կարծում եմ դա էլ կփաստեք…
Ժամանակին, ինչպես Չարենցն էր ապշած, երբ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը, ապա հիմա, Մեծն պոետից ոչ պակաս էլ ես եմ զարմացած՝ տեսնելով շատերի անտարբերությունը, կարեկցանքի ու ապրումակցման բացակայությունը արցախահայերի հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ…
Այս աստիճա՞ն ապատիա, մորթապաշտություն ու էգոիզմ…
Էլ չեմ խոսում այս ամենին ուղեկցող անտագոնիզմի մասին…
Ժողովու՛րդ, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, որոնք սովամահության շեմին, էքզիստենցիալ վտանգի առաջ՝ կենաց մահու պայքար են տալիս…
Մաքառում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, իրենց հող ու ջրի, վաղվա Հայաստանի լինելու համար…
Կարծում եք՝ մեր հայրենակիցներին Արցախով հանդերձ զոհաբերելով այդքան փափագած և ձեզ խոստացված խաղաղությու՞նն է գալու, հանգիստ ու անվտանգ ապրելու՞ եք…
Ծանոթ չե՞ք Ալիևի պլաններին, ծավալապաշտական նկրտումներին…
Չգիտե՞ք, որ Արցախը մարսելուց հետո, հերթը Հայաստանինն է…
Թե՞ իրոք հավատում եք, որ նա հրաժարվելու է մեր սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիքներից, բավարարվելու է Արցախով ու կանգ է առնելու…
«Խաղաղության պայմանագի՞րն» է ապահովագրելու մեզ վերջինիս առավելապաշտական ծրագրերից…
Իհարկե՝ ո՛չ…
Հարգելինե՛րս, եղանակի տեսությունն ամեն օր, օրը մի քանի անգամ, իսկ այսօր ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «փաստավավերագրական ֆիլմ», որը ներկայացնում է ՀՀ ողջ սուվերեն տարածքը որպես Ադրբեջանի տարածք։
Չե՞ք կարծում, որ թշնամին անկեղծ է իր ցանկություններում.
նրա նպատակը Հայաստանի վերացումն է և այդ առումով վերջինս բնավ «պառաժ» չի անում…
Ինչևէ, այս ամենը գիտակցելու ճգնաճամի հետևանք է…
Արցախում, ցամաք հացով ապրող հայը, հողին կպած պայքարում է իր տարրական իրավունքների համար, հաստատակամ է, ընկճախտ չի դրսևորում, սակայն արդեն իսկ նկատելի է Արցախի նախագահի թևաթափությունը…
Վերջինիս՝ երկրի ղեկավարին ոչ հարիր մելամաղձոտ ու սրտաճմլիկ խոսույթը հունից հանում է շատերիս:
Լսելով՝ «Կարծես լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ, «Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը, «սա պատերազմի շարունակություն է պաշարման միջոցով` Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար և իրականացնելով ցեղասպանություն» հայտարարությունները, ակամա հարց ես ուզում հղել նրան.
«եղբա՛յր», դու ընդհանրապես տեղյա՞կ ես ինչ է կատարվում Արցախում…
Նո՞ր ես հասկացել վերը թվարկածդ…
Կամ դու այլ բան էիր ակնկալու՞մ, առավել ևս քո կառավարման արդյունքում…
Ադրբեջանը նոր չէ որ հրաժարվել է եռակողմ հայտարարությունից, առավել ևս պատերազմը շարունակելուց…
Ռուսաստանը նույնպես վաղուց հրաժարվել է իր իսկ ճարտարապետության արդյունքից…
Ոչինչ չտվող, ընդամենը գութ ու խղճահարություն առաջացնող խոսքերի ու անիմաստ նստացույցերի, աշխարհի արձագանքին սպասելու փոխարեն, մտածե՞լ ես, թե կոնկրետ դու, քո մասով ինչ պետք է անես և ինչ չպետք է անես՝ իրավիճակը փոխելու, ճգնաժամից դուրս գալու համար:
Մինչ Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակ են հղում Կարմիր խաչին՝ առաջարկելով Արցախ մարդասիրական բեռներ հասցնել ավելի կարճ՝ Աղդամի ճանապարհով, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն էլ մերժում «Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման»՝ դեպի Հակարիի կամուրջ ավտոերթն ուղեկցելու դիմումը, դու որպես երկրի նախագահ, պետության անունից պաշտոնապես ի՞նչ պետք է ասես ու պահանջես կոնկրետ ՌԴ-ից…
Երբ Լենցովի տեղակալ Սազոնովը պատասխանում է «ժողովրդական շարժման» նամակին, ասելով, թե «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցում, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում։ Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», ո՞վ պետք է վերջինիս ասի, որ՝
* Ավտոերթի ուղեկցում այո՛ չի նախատեսված նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ուրեմն մի ուղեկցեք, բայց ապահովելն ազատ ու անկաշկանդ երթևեկը և երթևեկի ապահովությունն ու անվտանգությունը միջանցքի ողջ հատվածով՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի դուք պարտավոր եք…
Ու դա անկախ մեքենաների թվաքանակի, անկախ նրան, թե այն կլինի շարասյուն, թե առանձին երթևեկ…
* Տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում այո՛, ևս չի նախատեսվում. բա այդ դեպքում ու՞մ անվտանգությունն էիք ապահովում ձեր ենթակայության ու ձեր պատասխանատվության տակ գտնվող տարածքում. ադրբեջանական «էկոակտիվիստների՞», թե՞ մեր…
* Ասում եք՝ տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը. Հարց չկա, ստուգե՛ք, դեմ չենք… առավել ևս, որ առանց էքսցեսների, խաղաղ երթ է նախատեսված…
Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում առանց ուղեկցության նման երթի իրականացումը…
Էլ չեմ խոսում այն մասին, թե առհասարակ պե՞տք էր նման հարցով դիմել ՌԴ խաղաղապահներին.
Ի՞նչ էիք սպասում նրանցից, մանավանդ որ խիստ ենթադրելի էր թե՛ ակնկալվող պատասխանը, և թե՛ նրանց վերաբերմունքը:
Եվ որ ամենազավեշտալին է.
դուք փակողից ուղեկցու՞մ եք ակնկալում…
Ուրիշ հարց է, թե արդյո՞ք ցանկալի արդյունք կտար նման նախաձեռնությունը, կամ թե այն իր բովանդակությամբ արկածախնդրություն է, հերոսություն, ճիշտ թե՞ սխալ քայլ…
Այլ հարց է նաև այն, որ գուցե նույնիսկ լավ է ու ճիշտ, որ ՌԴ խաղաղապահներն այդուհանդերձ թույլ չեն տվել նման ակցիայի իրականացումը:
Ինչևէ, կարելի է հազար ու մի բողոքի ակցիաներ անել հանուն Արցախի, լսել տարբեր երկրների կողմից Ադրբեջանի հասցեին դատապարտող հայտարարություններ ու պահանջներ, սակայն փաստը մնում է փաստ, որ՝ Լաչինի միջանցքը կարող է բացվել եթե՝
1. Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջը և համարժեք միջանցք տրամադրի ՀՀ տարածքով դեպի Նախիջևան։
Այլ կերպ ասած՝ նույն կարգավիճակով միջանցք միջանցքի դիմաց:
(Մինչ այսօր այս տարբերակը ՀՀ իշխանությունները կտրականապես բացառել են)
2. Զենքի ուժով, որը, չի արվի: (պատճառները ժամանակին թվարկել եմ)
Ի դեպ, սա այն պարագայում, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երեք տարի շարունակ արգելափակված էր, բայց այն 1992թ մայիսին բացվեց ոչ թե միջազգային հանրության, այլ մի խումբ հայ մարտիկների շնորհիվ:
Եվ չի բացառվում, որ 31 տարի անց Լաչինի միջանցքը հնարավոր կլինի բացել նույնկերպ:
(Սակայն, սա դեռևս չի նշանակում, որ եթե մի անգամ դա արել ենք, ապա այս անգամ ևս հաջողելու ենք:
Իրավիճակ է փոխվել, ժամանակներն ու հնարավորություններն այլ են, «տերտերն էլ ամեն օր գաթա չի ուտում»)…
Իհարկե բացման դեպքում ճանապարհը պետք է ծառայի կյանքի ու սնունդ հասցնելու, այլ ոչ թե արտագաղթի համար:
Քանզի անգամ Ադրբեջանն է պատրաստ արտագաղթի ճանապարհ տրամադրել, իսկ դա կնշանակի Արցախի վերջնական հայաթափում:
Այս համատեքստում կա ևս մեկ շատ վտանգավոր նարատիվ.
շրջանառվում է խոսակցություն, թե եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ապա Արցախի բնակչության անձնական անվտանգությունը ապահովելու համար պետք է Արցախից դուրս բերել բոլոր 120.000 մարդկանց։
Չհիշեցնե՛մ, որ այսպիսի վտանգավոր ու կործանարար թեզը խոսում է Արցախի անվերադարձ կորստի, հետևաբար՝ Արցախի հարցի վերջնականապես փակման մասին:
Որպես հետևանք էլ հեռվից ականատեսն ենք դառնալու Ստեփանակերտի՝ «Խանքենդի», Մարտակերտի՝ «Ագդերե», Մարտունու՝ «Խոջավենդ» դառնալուն, եղբայրական գերեզմանոցը հողին հավասարեցնելուն, Սուրբ Աստվածամոր տաճարի, Գանձասարի ու Ամարասի մզկիթի վերածվելուն:
Այնպես, ինչպես դա արվեց Շուշիի՝ Սուրբ Ղազանչեցոցի, Բերձորի՝ Սուրբ Համբարձման եկեղեցիների հետ:
Կամ հիմնահատակ կավիրվեն, ինչպես Շուշիի Կանաչ ժամը, Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները…
Հայկական հետքը թուրքական ձեռագրով ի սպառ ջնջվելու է…
Այնպես, ինչպես մոտ 1500 տարի գոյություն ունեցող Հռոմեական կայսրությունն անկում ապրեց, երբ Կոստանդնուպոլիսը 50 օր պաշարմանը դիմանալուց հետո ընկավ, և այդ օրվանից թnւրք սուլթանը տիրեց քաղաքը:
Վերջինս քաղաքն անվանափոխեց «Ստամբուլ», ջնջեց կամ սեփականաշնորհեց պատմությունը, իսկ քրիստոնեության հետքերը մահմեդականացվեցին:
«Այա Սոֆիան» մեր բոլորի աչքի առաջ ներկայիս սուլթան Էրդողանի թեթև ձեռքով վերածվեց մզկիթի:
Ի դեպ՝ քրիստոնեության ամենամեծ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն էլ հանձնվեց քրիստոնյա աշխարհի լուռ համաձայնությամբ, «Այա Սոֆիայի»՝ մզկիթի վերածումն էլ աշխարհը հանդուրժեց…
Իսկ Այսօր Արցախը պաշարմանը դիմանում է արդեն 235 օր ու միտք էլ չունի հանձնվելու:
Բայց լավ իմացեք, որ Արցախի հանձնվելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է նույն Հռոմեական կայսրության ճակատագիրը:
Եվ սա առանց պաթոսի ու չափազանցության:
Այս օրերին հաճախ հնչում են նաև տեսակետներ ու հայտարարություններ, որ Լաչինի միջանցքը Հայաստանը պետք է բացի ռազմական ուժով:
Եթե Հայաստանն ունենար այդ ուժը, կամ ուժի պարագայում կամք, ապա իհարկե վայրկյան իսկ հապաղել պետք չէր:
Բայց, կասկած չկա, որ Ադրբեջանի հաշվարկներից մեկն էլ այդ ուժի կիրառումն է, որը Բաքվին կտա առավել մեծ ուժի կիրառման լեգիտիմ հիմք:
Այլ կերպ ասած, ուժի կիրառումը չի լուծի այն խնդիրը, որ կա Արցախում, բայց փոխարենն Ադրբեջանին կընձեռի իր խնդիրներն ու ցանկությունները ավելի արագ լուծելու ալիբի ու հնարավորություն:
3. Համակարգված քայլերով (հուլիսի 19-ին հրապարակածս Կոչ-առաջարկիս դրույթների համաձայն)
Այս ամենը գիտակցելու, հետևաբար սառը դատողությամբ գործելու համար է…
Ամեն դեպքում, ինչ էլ որ արվելու է, մենք պետք է անենք:
Ոչ ոք պարտավոր չէ և չի էլ պատրաստվում մեր հող ու ջրի համար և հանուն մեզ պայքարել։
Ուստի մի գաղափարի շուրջ համախմբումն ու միասնականությունն է այս ամենի ելքը։
Վստահեցնում եմ՝ ողջ հայության գեթ 10 տոկոսը եթե դուրս գա պայքարի՝ համակարգված աշխատանքի արդյունքում հաջողություն միանշանակ կգրանցվի:
Էլ չասեմ, որ այդժամ միջազգային հանրության վերաբերմունքն էականորեն կփոխվի ու գետնի վրա կտեսնենք իրական փոփոխություններ:
Ցավոք, դեռ չեմ տեսնում, որ ժողովրդի գոնե 5 տոկոսը պատրաստ լինի պայքարելու, գոնե ընդվզելու…
Ընդհակառակը՝ ականատես եմ համատարած ապատիայի:
Երանի եմ տալիս տեսնել 88 թվականն այսօր…
Հուսամ՝ շուտով գալու է այդ օրը, երբ յուրաքանչյուրս մեկ մարդու պես դուրս ենք գալու փողոց ու զորավիգ լինենք արցախահայությանը:
Հուսամ՝ չենք ուշացնի, հուսամ՝ հայավարի չենք թողնի, որ դանակը հասնի ոսկորին…
Հուսամ՝ հասկանում եք, որ այս ամենը մարսելու դեպքում մեր բոլորիս կյանքը դժոխքի են վերածելու…
Ուժ և կորով Արցախի մեր քույրերին ու եղբայրներին…
Դուք ուժեղ եք, անսասան, հոգին ձեր անկոտրուն է…
Չհուսահատվե՛ք, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար…
Այս տառապանքների ու մղձավանջի էջն էլ է փակվելու…
Ամեն ինչ լավ է լինելու…»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ