ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանություններին հորդորում եմ զերծ մնալ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից․ 1988-ի շարժումն սկսել է ժողովուրդը․ Արայիկ Հարությունյան 08/06/2023 21:45 | ԼՐԱՀՈՍ
Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Լրագրողի հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ են ՀՀ իշխանությունների հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Ակտիվ կապի մեջ ենք։ Եթե ոչ ամեն օր, ապա պաբերաբար խոսում ենք խնդիրներից։ Լինում են նաև տարաձայնություններ և դա գիտեք, որ Արցախի հարցի շուրջ է լինում։ ՀՀ իշխանություններին հորդորում եմ՝ զերծ մնալ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից ու քայլերից։ 1988 թվականի շարժում որևէ ղեկավար, որևէ մարդ չի սկսել, այլ ժողովուրդն է սկսել ՝ հասկանալով դրա ամբողջ կարևորությունն ու ծանրությունը»,-ասաց Հարությունյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքով պետք է շարունակի զրկանքներ կրել արցախցին, նախագահը պատասխանեց՝ հանուն իրենց իսկ իրավունքների, արժանապատվության, Արցախի ինքնորոշման։
«Հույս ունենք, որ առաջիկայում միջազգային հանրությունը ճնշումը կուժեղացնի Արդբեջանի վրա, ակնկալում ենք նաև, որ ՄԱԿ ԱԽ-ում հրատապ քննարկում կլինի։ Հույսս չեմ կորցրել այդ առումով։ Դեռ շարունակում ենք որոշակի ակնկալիքներ ունենալ այդ հարթակներից»,-ասաց Հարությունյանը։
ՀՀ-ից ու Սփյուռքից Արցախի նախագահը, առաջին հերթին, բարոյական աջակցություն է ակնկալում՝ ցույցերի, կոչերի, այլ միջոցառումների տեսքով։ Նյութականը ևս, ըստ նրա, խիստ կարևոր է այս փուլում, քանի որ Արցախի տնտեսությունը, փաստացի, չի գործում։
Անդրադառնալով մեղադրանքներին, որոնք հնչում են կառավարության հասցեին՝ ներկա վիճակին նախապես պատշաճ չպատրաստվելու, բավարար քանակությամբ պաշար չպահեստավորելու համար, Հարությունյանը անհմին համարեց․
«Հնարավոր է՝ որոշ հաշվարկներում սխալվել ենք, գուցե կարելի էր ավելի շատ պահեստավորել, բայց 6,5-7 ամսում աշխատել ենք ոչ թե պահեստավորելու, այլ արտադրելու համար անհրաժեշտ հումք բերելու ուղղությամբ։ Կառավարության գործունեության արդյունքում դեռ ունենք դիմադրելու, պայքարելու, նվազագույն սննդով ապահովելու հնարավորություն։ Այսինքն՝ այդ առումով մեղադրանքներն անհիմն են»։ Արայիկ Հարությունյանը նաև հայտարարեց, որ Արցախի իշխանությունը պատրաստակամ է շարունակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից