ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն. Իշխանյան 08/07/2023 18:58 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության խորհրդարանը նորընտիր նախագահ ունի, տեղեկացնում է ԱՀ Ազգային Ժողովը։
Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին օրակարգով:
Նիստը վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Արտահերթ նստաշրջանին ներկա էին նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և խորհրդարանի նախկին ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախկին նախագահին ուղղված երախտիքի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
« Ավելի քան 25-ամյա,որից 5-ը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանն անմնացորդ նվիրումով, ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պատմության մեջ»,- ընդգծել է Գագիկ Բաղունցը՝ հավատացած լինելով, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական դիվանագիտության մեջ ունեցած փորձով կնպաստի ԱՀ ԱԺ հետագա պատմության կերտման գործընթացին ևս:
«ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը:
Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Բարձր գնահատելով Արթուր Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում՝ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Թովմասյանը կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը:
Անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրությանը և թեկնածուի անցած ուղուն՝ Արայիկ Հարությունյանն ասել է.«Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական և պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»:
Այնուհետև ԱԺ նախագահի թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, որին հաջորդել է թեկնածուի ելույթը:
«Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում», - ասել է Դավիթ Իշխանյանը ՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրի համար այս ծանր օրերին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:
Իր խոսքում Դավիթ Իշխանյանը կարևորել է հատկապես քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն –եկեղեցի համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունների և եռամիասնության վերականգնումը:
«Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից», - նշել է թեկնածուն:
Ամփոփելով ելույթը ՝ ԱԺ նախագահի թեկնածուն հայտարարել է.« Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման»:
Թեկնածուին հարցեր առաջադրելուց հետո մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Դավիթ Մելքումյանը, Մետաքսե Հակոբյանը և Վահրամ Բալայանը: ԱԺԿ, Արցախի «Արդարություն » և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում դրական տեսակետ են հայտնել ԱԺ նախագահի թեկնածուի հանդեպ, իսկ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը նման որոշումը քաղաքական է որակել, որն ըստ պատգամավորի ՝ ոչ միայն վտանգավոր է, այլև հղի է անսպասելի երևույթներով:
Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի եզրափակիչ ելույթներից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության, որի արդյունքներով 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը:
Նստաշրջանն ամփոփվել է Աժ նորընտիր նախագահի շնորհակալական խոսքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ