ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախյան երրորդ պատերազմը կարող է հարվածել, արդեն, Հայաստանի Հանրապետության պետականությանը, նրա գոյությանը. Գարիկ Քեռյան 08/07/2023 19:31 | Քաղաքական
Երբ Փաշինյանն ասում է, թե մենք մտել ենք մի փուլ, որտեղ պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ չկորցնելու համար մեր պետականությունը, կարծում եմ, նա մատնանշում է այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք կարող են կախվել Հայաստանի Հանրապետության գլխին՝ կապված արցախյան հակամարտության խնդրի հետ,- «Փաստինֆո» լրատվականին ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ վերլուծելով Փաշինյանի նախօրեի ելույթը։
Փաշինյանի այս հայտարարությունն, ուղղակիորեն, հասկանում եմ որպես ղարաբաղյան երրոդ պատերազմի իրական վտանգ.«Մեկ բանում վստահ եմ՝ արցախյան երրորդ պատերազմը կարող է հարվածել, արդեն, Հայաստանի Հանրապետության պետականությանը, նրա գոյությանն, այն պատճառով, որ Հայաստանն այսօր չունի այն ռազմատնտեսական ռեսուրսները, որոնցով կարող է մտնել պատերազմի մեջ, եղածն էլ՝ հարյուրապատիկ ավելի քիչ է թուրք – ադրբեջանկան տանդեմի ռազմատնտեսական պոտենցիալից»,- ասում է քաղաքագետը։
Բանախոսն ընդգծում է՝ համամիտ է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ պետք է անել հնարավոր և անհնար ամեն ինչ՝ թույլ չտալու արցախյան երրորդ պատերազմը.«Առանց վարչապետի այն հայտարարության էլ, թե մենք մտնում ենք մի փուլ, որտեղ պետք է անենք ամեն ինչ՝ չկորցնելու համար պեատականությունը, ես ասում եմ՝ համաշխարհային ուժային կենտրոններից և փորձագիտական շրջաններից եկող տեղեկատվությունն ուսումնասիրելով պարզ է, որ պետք է խուսափել երրորդ պատերազմից, որովհետև հենց դա է լինելու հարվածը՝ մեր պետականությանը»։
Գարիկ Քեռյանը հավելում է՝ պետականության կորուստ ասելով պարտադիր չէ հասկանալ, թե մեր պետությունն այլևս չի լինելու աշխարհի քարտեզների վրա կամ դրա գոյությունն իսպառ անհետանալու է.«Պետականության կորուստ ասվածը միանշանակ չի լինում։ Պարզապես, պետության վզին կարող են փաթաթվել այնպիսի պայմանագրեր, որոնք տվյալ պետությանը կզրկեն ինքնիշխանության բոլոր լծակներից, այսպիսիով պետությանը դնելով, այսպես ասած, չգոյության պայմանների մեջ»,- ասում է բանախոսը։
Անդրադառնալով նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ունեցած «բացառիկ» հարցազրույցի թեմային, քաղաքագետը նկատում է՝ այն, որ Արցախում չկա ստեղծված ճգնաժամից դուրս գալու գործողության ծրագիր, սա միանշանակ է. «Ընդ որում, ուզում եմ շեշտել, որ այդպիսի ծրագիր չկա նաև այստեղ՝ Հայաստանում։ Թե՛ Ստեփանակերտը, թե՛ Երևանը հույսը դրել է բանակցային գործընթացի վրա, որը մեկ քաշելով տանում – հասցնում են Բրյուսել, Վաշինգտոն և Մոսկվա, բայց ինչպես վարչապետ Փաշինյանը խոստովանեց վերջերս Եվրոնյուզին տված իր հարցազրույցում՝ թե մոնիտորինգ են կատարել և հաստափոր մի գիրք ունեն, որտեղ նշված է՝ որևէ պայմանավորվածություն կյանքի չի կաչվել, սա իրողություն է»։
Բանախոսը նկատում է՝ եթե ՀՀ-ն, լինելով միջազգայնորեն ճանաչված երկիր, բարձր հովանու ներքո գտնվող երկրների հետ բանակցությունների մեջ հակամարտության լուծարման ուղղությամբ ոչ մի արդյունք չի գրանցում, ապա ի՞նչ ակնկալել Արցախից.«Արցախը կարող էր ունենալ ճգնաժամի հաղթահարման իր ծրագիրը կամ կանխատեսել իր քայլերը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեին։ Սակայն, Արցախն այսօր չճանաչված պետության կարգավիճալկով մի տարածք է, գտնվելով ամբողջովին մեկուսացված շրջափակման մեջ։ Նա ընդունված միավոր չէ միջազգային ոչ մի կառույցում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եթե նախկինում Մինսկի խմբի համանախագահները, երբեմն - երբեմն այցելում էին Ստեփանակերտ՝ ծանոթացնելու բանակցային գործընթացի արդյունքներին, ապա այդպիսի այցեր 2019 թ.-ից հետո, այլևս չեն գրանցվել, էլ չխոսենք 2020 թ. 44 օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին»։
Ամփոփելով զրույցը` քաղաքագետ Գարիկ Քեռյանն ընդգծում է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթն, իսկապես, քաղաքական և ծրագրային ելույթ չէր, որը պետք է բացատրել ոչ թե սուբեկտիվ, այլ՝ ստեղծված օբեկտիվ իրավիճակով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ