ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքը պատժելու որևէ սահման կամ կարմիր գիծ չունի՝ Փաշինյանը կարող է քնել և չարթնանալ. Հայկ Նահապետյան 08/06/2023 17:03 | ԼՐԱՀՈՍ
Խաղաղության պայմանագրի շուտափույթ և ձևական ստորագրումը ոչ մի խնդիր չի լուծելու՝ ո՛չ դեմարկացիայի և դելիմիտացիայի, ո՛չ գերիների վերադարձի, ո՛չ ճանապարհների ապաշրջափակման հարցում և այլն։ Ավելին՝ չլուծված խնդիրները պատճառ են դառնալու նորանոր խնդիրների ի հայտ գալուն՝ ընդհուպ մինչև և մեծ հավանականությամբ տարածաշրջանում ռազմական բախումների տեսքով,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով ռուսական կողմից հայաստանյան և ադրբեջանական իշխանություններին վերջերս ուղղված հորդորին և հայտարարությանը՝ զերծ մնալ Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրելու փորձերից։
Հայկ Նահապետյանը հավելում է՝ այսպես կոչված Խաղաղության պայմանագրի օր առաջ ստորագրումն, Ադրբեջանից զատ, ձեռնտու է, հենց, Արևմուտքին՝ ռուսական խաղաղապահ զորամիավորմանն Արցախից և ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու համար.«Ուստի, չի բացառվում, որ Խաղաղության պայմանագրի ստորագրմանն, անմիջապես, հաջորդի լայնամասշտաբ պատերազմի բռնկումն այս տարածաշրջանում։ Եթե սրան էլ գումարենք վերջին ամսվա ընթացքում ռուսական կողմի հորդորներն առ այն, որպեսզի հայ – ադրբեջանկան սահմանին խաղաղպահներ ու դիտորդներ տեղադրվեն, ապա այստեղից պետք է հետևություն անել, որ ՌԴ-ում, հավանաբար, իրազեկված են հակառակորդի, Հավաքական Արևմուտքի և դրա ազդեցության երկրների առաջիկա պլանների մասին։ Նորից եմ կրկնում՝ չի բացառվում, որ տարածաշրջանն առաջիկայում նոր ռազմական բախումների կիզակետում հայտնվի»։
Ի լրումն ասվածի` ռազմական փորձագետը նկատում է՝ արդեն լսել է արձագանքներ այն մասին, որ, օրերս, Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը թողարկել է մի ֆիլմ, որտեղ ոչ միայն Արցախն, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը չկան, բացակայում են քարտեզից և տարածաշրջանից։ Ի՞նչ Խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, ասում է բանախոոսն ու հավելում՝ այս ամենով Ադրբեջանն, ընդամենը, ժամանակ է շահում՝ իր բանակը վերազինելու, մեզ թուլացնելու և վերջնական նպատակին հասնելու համար, որը Հայաստանն ամբողջությամբ վերցնելն է. «Իսկ ինչո՞վ են զբաղված, այս ամենի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Արցախի կենդանիները…Նրանք զբաղված են մեր զգոնությունն ու վտանգի զգացողությունը բթացնելով, մեր ունեցած ժամանակը մեր դեմ աշխատացնելով՝ փոխանակ մենք ինքնակազմակերպվենք, վերազինվենք ու պատրաստվենք հաջորդ մարտահրավերին, որ կարող է ավելի դժվարհաղթահարելի ու ծանր լինի, քան նախորդը»,- ասում է Հայկ Նահապետյանը։
Հարցին՝ առաջիկայում Խաղաղության պայմանագիրը կստորագրվի՞, ռազմական փորձագետն, այնուամենայնիվ, հավանական չի համարում. «Փաշինյան Նիկոլը հիանալի հասկանում է, որ այդ փաստաթղթի ստորագրումը, ոչ միայն իր քաղաքական կարիերայի, այլ նաև՝ իր ընտանիքի և մերձավորների վերջին կետը կարող է հանդիսանալ։ Հենց այդ պատճառով նա, միտումնավոր կերպով, ձգձգում է դրա ստորագրումը։ Սակայն, այդ ձգձգումն ուղեկցվում է իր կողմից արված աստիճանական զիջումներով, մասնավորապես, տարածքային ամբողջականության ճանաչմամբ, անցակետի տեղադրմամբ և այլն։ Ռուսական կողմին Խաղաղության պայմանագրի ստորագրումը, ևս ձեռնտու չէ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի էմիսար կոչված Արմեն Գրիգորյանն Արևմուտքում պայմանագրի ստորագրման ժամկետներ է խոստացել, որոնք Փաշինյանը խախտել է։ Դրա լավագույն դրսևորումը Սասնա ծռեր կամ, ավելի ճիշտ, Սորոսի ծռեր խմբավորման ղեկավարների արած հայտարարություններն են, թե իրենք, այստեղ, պրոցեսներ են սկսում։ Նրանց այս հայտարարությունը պատահական չէ։ Իրականում, նրանք քաղաքականությանը տիրապետում են այնքան, որքան խոզը՝ լարախաղացին։ Այսինքն, նրանք հրահանգ են ստացել՝ Հայաստանում պրոցեսներ սկսելու, որն, ամենայն, հավանականությամբ, Փաշինյան Նիկոլի գահընկեցության գործողության մեկնարկն է լինելու»,- ասում է ռազմական փորձագետը։
Փաշինյան, ըստ էության, խաբել է հավաքական Արևմուտքին, մասնավորապես, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, ինչպես նաև՝ Թուրքիային, ասում է Հայկ Նահապետյանն ու հավելում. «Նա գերտերություններին խոստացել է արագ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և չի կատարում իր խոստումը։ Արևմուտքը խնդիր չունի, նա Նիկոլին փոխարնելու համար ոչ թե մեկ, այլ մի քանի փոխարինող ունի։ Եթե Արևմուտքին հաջողվեց Նիկոլի պես տգետին, ով կառավարումից զրո գիտելիք, զրո կրթություն և փորձառություն ուներ, էմոցիոնալ էր ու խոցելի, արատների ու մեղքերի մեջ թաղված, դարձնել, ենթադրենք, ՀՀ վարչապետ, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել արտաքուստ ավելի կիրթ, պատրաստված և զուսպ մեկ այլ թեկնածուի հետ, որը, ինչո՞ւ ոչ, կարող է լինել, օրինակ, հենց, Արմեն Գրիգորյանը կամ, ասենք, փոխվարչապետներից մեկը՝ Մհեր Գրիգորյանը, որի մասին ասում են, իբր, ռուսական դաշտում է, բայց դա այդպես չէ։ Եվ, որպեսզի այս փոփոխությունների հետևում Արևմուտքի ականջները չերևան, հնարավոր է նրանք թատրոն բեմադրեն, օգտագործելով գունավոր հեղափոխությունների ամենաարդյունավետ բաղադրիչները՝ ժողովրդին կրկին հանեն փողոց, դժգոհության ֆոն ստեղծեն, Փաշինյանին ներկայացվող պահանջներ դնեն և այլն։ Հստակ է մի բան՝ Արևմուտքի համար Նիկոլ Փաշինյան անձն առ ոչինչ է։ Իսկ եթե, տեսականորեն, ընդունենք, որ նա, իսկապես, փորձել է խաբել Արևմուտքին, ապա, հիանալի իմանալով Արևմուտքի պատժիչ գործիքակազմը, Նիկոլը կարող է քնել և չարթնանալ, կամ քայլելուց երկնքից մի աղյուս ընկնի ուղիղ գլխի մեջտեղը։ Արևմուտքն իրեն խաբողներին շարքից հանելու հարցում չի սեթևեթում։ Գերտերությունները պատժելու որևէ սահման կամ կարմիր գիծ չունեն»,- ամփոփելով զրույցն ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ