ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեկ Գյումրիում Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է. Արտակ Զաքարյան 08/06/2023 14:59 | Մեկնաբանություն
Ի՞նչ է նշանակում «...ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է: Սա Նիկոլի երեկվա` օգոստոսի 5-ի «տոնական» ելույթի ահազանգն էր, որը կորավ ստամոքսով և շոուներով խաբված ամբոխի խրախճանքում: Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը: Վերհիշենք` թե ի՞նչ և ինչպե՞ս է եղել մինչ այս. քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արտակ Զաքարյանը․
«2018թ. մարտի 31-ին` «ՔԱ´ՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻն» ազդանշանով, Գյումրից սկիզբ առավ Արցախի և արցախահայության ճակատագիրը կործանող նիկոլա-թուրքական «քայլերթը»: Այն դարձավ համայն հայությանը խաբելու, ազգային նպատակներից շեղելու, հայրենիքի համար կյանքը զոհաբերածների պայքարը` ստամոքսով ապրողների աբիժնիկությամբ փոխարինելու սկիզբ:
2018թ. նոյեմբերի 26-ին, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի միջոցով (վստահ եմ, որ նրա կերպարը հատուկ են ընտրել) նիկոլական խունտան Երևանում հայտարարում է, որ «ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԿԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ էՐ, ՔԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ»:
Այսպես կոտրվում և ոտատակ են տալիս դարերով պետականություն երազած, ցեղասպանված և հայրենազրկված ժողովրդի արցախյան միակ հաղթական ոգին: Սասունը փաստացի ասում էր, որ փողոց փակող սորոսածին բոսյակների գործն ավելի կարևոր էր, քան հայրենիքի համար նահատակված կամ կռված տղերքինը: Տարօրինակ է, որ ԵԿՄ-ում բացատրություն չեն պահանջել այդ վիրավորական ու արատավորող հայտարարության համար:
2019թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, համահայկական խաղերի առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Նիկոլի կողմից հնչեց` «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԷԵՎ ՎԵ´ՐՋ» ականջահաճո բառերը, որով դրվեց մոտալուտ պատերազմի լեգիտիմացման իրավա-քաղաքական հիմքերը: Այն դարձավ պատերազմի հրավեր և խաղաղ բանակցությունների ավարտ:
2020թ. սեպտեմբերի 27, 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի ժամ հետո, ԱԺ դահլիճում Նիկոլը հայտարարում է` «ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՄԵԶ ՊԱՐՏՎԱԾ ՉԵ´ՆՔ ՀԱՄԱՐԵԼՈւ»: Այն դարձավ հրահրված պատերազմի պլանավորված պարտության առաջին ազդանշանը: Այսպես սկսվեց Հայրենիքը փաստացի հանձնելու գործընթացը:
2020թ. նոյեմբերի 10-ին, ժողովրդի վրեժից խուսափած և բունկերում թաքնված Նիկոլը հայտարարում է. «ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈւ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ»: Թողնենք մի կողմ, որ այս բառերի համար ոստիկանությունը գործ կհարուցեր հասարակ քաղաքացու վրա: Այս հայտարարությամբ Նիկոլի «իշխանության» տերերը հայտարարում էին, որ հայ ժողովրդի հետ հաշիվները դեռ մաքրված չեն: Որ դեռ բազմաթիվ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հիշեք, թե պատերազմից հետո բունկերից «վրեժի» կոչ անող Նիկոլը, հենց այդ քաղաքացու ստամոքսից սկսվող ուղեղի բթացման միջոցով, որքան հող, բարձունքներ, դիրքեր ու ճանապարհներ հանձնեց թշնամուն: Անորոշ դեմքով, անսեռ, անհասցե ու անհայրենիք «քաղաքացին» վրեժ լուծեց Հայրենիք, տուն, տեղ, խիղճ, ոգի և պատիվ ունեցող միլիոնավոր հայորդիներից:
2022թ. հոկտեմբերից սկսած, մի քանի անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, 2023թ. մայիսին 24-ին, Աժ դահլիճում Նիկոլը բացեց ևս մի շատ վտանգավոր ու կործանարար թեզ. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈւՄ ԵՆՔ ՄԻ ՎԱՅՐՈւՄ, ՈՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿՆԸ ՉՈւՆԵՆՔ»: Սա արդեն նիկոլականների կողմից Արցախը հանձնելու և լավ ապրելու մասին չէ: Սա արդեն հայկական պետականությունն ու հայոց հայրենիքի գոյությունը կասկածի տակ դնելու մասին է:
Երեկ Գյումրիում Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է: Այդ մասին նա ակնարկել էր նաև հուլիսի 25-ի իր տխրահռչակ ասուլիսում:
Հ.Գ.
«ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ, ՈՐ ԱՊՐԵՆՔ» գաղափարով ապրող նիկոլականները պետք է հասկանան մի շատ կարևոր բան: Նրանք չեն կարող Արցախը թշնամուն տալ: Նիկոլականները թող մտածեն, թե ի՞նչ էր ասում Նիկոլը երեկ Գյումրիում: Էդ ու՞մ պետականությանն է վտանգ սպառնում, որ Նիկոլը կոչ է անում անսասան պահել կամքը: Հուսով եմ, մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա: Եվ դարի այդ դավադրությունը նա անում է նիկոլականների ձեռքերով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ