Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Անվանի մարզիկները միջնորդել են ՀՀ գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը 08/05/2023   14:27  |  Մարզական

Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Անվանի մարզիկներն ակնկալում են, որ հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում՝ կփոխվի որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։

Մարզիկների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին

Հարգելի գլխավոր դատախազ,
Մենք, Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներս և մարզական աշխարհի ներկայացուցիչներս՝ խորապես մտահոգված ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կալանավորմամբ։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանը ոչ միայն բացառիկ երաժիշտ է, այլև հայկական մշակույթի փարոս, ով իր ողջ կյանքի ընթացքում աշխարհին ցուցադրել է հայ ազգի հարուստ ժառանգությունը: Նա մշտապես ցուցաբերել է անմնացորդ նվիրվածություն իր արվեստին` վաստակելով չեմպիոնի տիտղոս դասական երաժշտության ոլորտում: Նրա ներդրումը ոչ միայն հարստացրել է Հայաստանի մշակութային ինքնությունը, այլև ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների ամբողջ աշխարհում:

Որպես Հայաստանը տարբեր միջազգային սպորտային մրցաշարերում ներկայացրած մարզիկներ, մենք խիստ կարևորում ենք այդ դերը ստանձնած ցանկացած գործչի գործունեություն: Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում։

Արթուր Ալեքսանյան – Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Արմեն Նազարյան – Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Տիգրան Պետրոսյան – Շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր
Վիկ Դարչինյան – Աշխարհի իննակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Արթուր Աբրահամ – Աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Մալխաս Ամոյան – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Ռոման Ամոյան – Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Արսեն Հարությունյան –Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ)
Վաղինակ Գալուստյան – Աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)
Եղիշե Մելիքյան – «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Կարեն Մնացականյան – Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) »։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մտավորականները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Միջնորդության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

տիկին Աննա Վարդապետյանին

Հարգելի գլխավոր դատախազ,

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները խոր տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում՝ հայաստանյան եւ արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների եւ Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների մոտ:

Մենք համոզված ենք, որ դատական գործընթացը կընթանա թյուրիմացությունների պարզաբանման, իսկությունների վերհանման ուղղությամբ, որի արդյունքում Մաեստրո Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր հայրենանվեր գործունեությունը:

Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ՝ ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիր է: Նվագախմբի գործունեությունը եւ այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի եւ նախագծերի իրագործման խափանումն ու չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի վարկանիշին միջազգային հանրության շրջանում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի եւ նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին եւ իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու եւ Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը:

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր, ՀՀ ազգային հերոս․

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռուբեն Մաթեւոսյան, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ․

Հասմիկ Պապյան, օպերային մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռոբերտ Մլքեյան, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռուդոլֆ Խառատյան, բեմադրող ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

Գեւորգ Հակոբյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հովհաննես Այվազյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

Սերգեյ Խաչատրյան, ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ․

Արմեն Հյուսնունց, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հայկ Մելիքյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հասմիկ Գրիգորյան, անվանի օպերային մեներգչուհի․

Լիպարիտ Ավետիսյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

Արմինե Գրիգորյան, անվանի դաշնակահար.

Տիգրան Ցիթողցյան, անվանի նկարիչ․

Ռուբեն Մուրադյան, բալետային մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ․

Կարեն Շահգալդյան, անվանի ջութակահար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:56 31/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀամաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով
21:44 31/07/2023  |  ՄարզականԷմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր
20:20 30/07/2023  |  ՄարզականՀայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում
12:56 30/07/2023  |  ՄարզականԾանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ․ Գոռ Սահակյանը՝ փոխչեմպիոն, Մարտին Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր
21:17 27/07/2023  |  ՄարզականՀաղթանակ թուրք մարզիկի նկատմամբ․ 6-րդ մեդալը նույնպես ապահովված է
20:13 25/07/2023  |  ՄարզականԳերվստահ հաղթանակով մեկնարկեց նաև պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը
22:21 23/07/2023  |  ՄարզականԲռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը ԵԱ–ում հաղթել է ադրբեջանցի մրցակցին
20:34 12/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«Տղե՛րք, մի սեղմեք այդ ստախոսի (դավաճանի) ձեռքը....»․ Հովհաննես Պողոսյան
21:40 05/07/2023  |  ՄարզականՍերյոժա Բարսեղյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալը․ Մ-17 ԵԱ
20:54 04/07/2023  |  ՄարզականԾանրորդ Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպական պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր

Արխիվ

[]