ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը շատ ավելի լայնածավալ պատերազմ է սկսելու ՀՀ դեմ այն պահից, երբ Արցախի մնացյալ մասը հանձնվի․ երեք տարի առաջ Մեղրիում ճեղքում առաջացնելու և Սյունիքն օկուպացելու փորձ էր արվել․ Դավիթ Կարապետյան 08/04/2023 19:58 | Քաղաքական
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հայաստանի ներկայացուցչի՝ ԱԳ փոխնախարարի երեկվա ելույթն անատամ ու շատ համեստ ելույթ էր՝ նկատի ունենալով Արցախում ահագնացող աղետն ու սովի իրական վտանգը։ Այն առնվազն պետք է լիներ պահանջատիրական, պարտադրողական, որը ՄԱԿ ԱԽ անդամ երկրներին կստիպեր գնալ կոնկրետ քայլերի և չսահմանափակվել անպտուղ կոչ-հորդորներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ, քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։
«Երկրորդ շաբաթն է, որ ՀՀ-ից Արցախ ուղարկված հումանիտար բեռը կանգնած է Կոռնիձորի մոտ։ Թեկուզ հումանիտար բեռը տոտալ պաշարման մեջ գտնվող Արցախ հասցնելու ուղղությամբ վերպետական կառույցների կողմից հողի վրա ոչ մի քայլ առայսօր չենք տեսել։ Կրկին հարց եմ ուղղում ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ առայսօր ՀՀ չի դիմել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրին սովի մատնված, ՀՀ անձնագիր ունեցող 120 հազար արցախահայությանն օդային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնելու խնդրանք-պահանջով։ Խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը կկրակի ՄԱԿ-ի էմբլեմայով ինքնաթիռի վրա, եթե դրանով հումանիտար օգնություն մտնի Ստեփանակերտի օդանավակայան։ Այս պահին ՀՀ իշխանության առաջին անհետաձգելի քայլը դա պետք է լիներ։ Նման դիմում-պահանջ ներկայացնելու համար բավարար քանակությամբ փաստական հիմքեր ունենք»,-համոզմումք է հայտնում միջազգայնագետը։
Կարապետյանը տարակուսելի է համարում Ադրբեջանի ԱԳ ղեկավարի օրերս արած հայտարարությունը, որով վերջինս զարմանք է հայտնում, թե ինչու ՀՀ-ն չի աջակցում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը։ Սա ևս ամրապնդում է այն մտավախությունը, որ Փաշինյանը կուլիսային պայմանավորվածություն ունի նաև այդ մասով, ինչն էլ, հնարավոր է, հետ է պահում ՀՀ իշխանություններին՝ ՄԱԿ-ին դիմելու վերոնշյալ պահանջով։
«Այս ամեն ինչի պատճառը Փաշինյանի հայտարարությունն էր, որով պատրաստակամություն հայտնեց՝ ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում։ Դա էլ հենց պետք էր ադրբեջանցի պաշտոնյաներին, որ, ամեն անգամ հղում անելով այդ հայտարարությանը, անցակետ էլ դնեն, օկուպացված Ակնայից Ստեփանակերտ ճանապարհ բացելու մասին էլ խոսեն․․․ Այսինքն՝ արցախահայությունը, իրենց պատկերացմամբ, Ադրբեջանի քաղաքացիներ են ու դեռ մի բան էլ միջազգային հանրության աչքում լավամարդ են ուզում խաղալ․․․ Մինչդեռ ոչ Փաշինյանը ու ոչ էլ ՀՀ որևէ ղեկավար իրավասություն չունի ՀՀ անունից Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ դա թույլ չի տալիս ո՛չ ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ 1992թ․ ԳԽ որոշումը։ Հուսով եմ, որ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բայց մտավախություն կա, որ կարող է և դա անել՝ վստահ լինելով, որ ԱԺ-ի մեծամասնությունն էլ, նախագահն էլ իր ենթակայության տակ են ու չեն հակադրվելու իրեն։ Շատ վտանգավոր փուլում ենք հիմա։ Բայց, կրկնում եմ, որևէ մեկը, ՀՀ նախկին որևէ ղեկավար երբևէ չի ասել, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Կարող եք բացել նրանց արխիվները և ստուգել։ Անգամ 7 շրջանների վերաբերյալ նման որակում չի տրվել․ դրանք դիտարկվում էին բուֆերային գոտի, անվտանգային գոտի, բայց ոչ Ադրբեջանի տարածք»,-շեշտեց միջազգայնագետը՝ հավելելով, որ Փաշինյանն այս ամենն անում է՝ հասարակությանը վախեցնելով նոր պատերազմի ռիսկով և փորձում համոզել ժողովրդին, թե, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» այլընտրանք չունի, պարտադիր է։
Դավիթ Կարապետյանի խորին համոզմամբ՝ Ադրբեջանը շատ ավելի լայնածավալ պատերազմ է սկսելու այն պահից, երբ Արցախի մնացյալ մասը հանձնվի իրեն։ Որ հաջորդիվ թիրախում Սյունիքը, Սևանա լիճն ու Երևանն են հայտնվելու, Ալիևը մի քանի անգամ արդեն անթաքույց հայտարարել է։
«Ադրբեջանը դեռևս 2020թ․՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էր փորձում ճեղքում առաջացնել Մեղրիում, օկուպացնել Սյունիքը և ցամաքային կապով միանալ Նախիջևանին։ Արցախին լիվությամբ տիրանալուց հետո, անկասկած դա էլ է անելու, մյուս ուղղություններով է հարձակվելու։ Ու դրա համար օր ու գիշեր պատրաստվում է․ Քարվաճառը, որին տիրանալու մասին անգամ երազում չէր տեսնի Ալիևը, պլացդարմ է դարձրել, Վարանդայում էլ երրորդ օդանավակայանն է կառուցում․․․ Դրանք հենց այնպես չի անում։ Փաստերը, որ Ալիևը պատրաստվում է ավել լայնամասշտաբ պատերազմի ընդդեմ ՀՀ-ի, բազմաթիվ են, մինչդեռ այստեղ՝ ՀՀ-ում «խաղաղության» քարոզ է անում իշխանությունն ու մարդկանց անկարողության համոզմունք ներարկում»-նկատեց մեր զրուցակիցը։
Ուշադրություն հրավիրելով Փաշինյանի խոսույթում նկատվող փոփոխությանը՝ կապված «խաղաղության պայմանագրի» հետ՝ միջազգայնագետը շեշտում է․ «Եթե սկզբում ասում էր, թե նման փաստաթուղթ ստորագրվելու դեպքում անպայման խաղաղություն է լինելու, ապա վերջին շրջանում արդեն փոխել է խոսույթը՝ հայտարարում է, թե չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը հավատարիմ է մնալու «խաղաղության պայմանագրին», եթե այն ստորագրվի։ Այդպիսով նա իրեն ապահովագրում է, որ հետո ասի՝ ես չեմ ասել, թե բացառվում է պատերազմը․ ամեն ինչ էլ կարող է լինել․․․»։
Իսկ այն, ինչ կատարվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին, Կարապետյանի գնահատմամբ, մեկ նպատակ ունի՝ մաքրել, արդարացնել իշխող ուժին՝ մասնավորապես Փաշինյանին, ազատել նրան կատարվածի պատասխանատվությունից։ Ինքնամաքրման փորձերը, ըստ Կարապետյանի, արդյունք չեն տալու, իսկ վերահաս նոր աղետը կանխելու համար անհապաղ միավորվել է պետք Արցախի փրկության գաղափարի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը