ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է 08/04/2023 15:31 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2019թ. սեպտեմբերի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
2019թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք:
2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։
Իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:
Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ:
Այս որոշումները, վերոնշյալ երեք զինծառայողների արարքին տրված իրավական գնահատականի մասով, բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, որը բավարարվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դրա վերաբերյալ կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Զավեն Գրիգորյանը բուն դեպքին մասնակից չի եղել, նշված երեք զինծառայողների գործողություններում առերևույթ առկա են խմբի կազմում սուտ մատնություն կատարելու հանցակազմի տարրեր՝ պարտավորեցնելով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների և ազատությունների խախտումները։
Դատարանի որոշման հիման վրա հսկող դատախազը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու և երեք զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021թ. սեպտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կայացրած վերոնշյալ որոշումը։ Նախաքննությունը վերսկսվել է, և երեք զինծառայողների կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։
Քննության ընթացքում Զավեն Գրիգորյանը ճանաչվել է տուժող։ Ձեռք բերված փաստերի հիման վրա զինծառայողներ Լ․Հ․-ին, Մ․Մ-ին և Մ․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ այն բանի համար, որ նրանք, գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելով, ծեծկռտուքի և Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես տուժողներ և վկա, ցուցմունքներ են տվել՝ Զավեն Գրիգորյանի կողմից եղբոր՝ Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով Արա Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ հասցնելու, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մասին։
Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և իրականացվում է քննություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
- 01/27/2025 11:01 Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է. Աբրահամյան
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 12:48 Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet»-ում. տուժածը կին է
- 01/27/2025 10:54 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
- 01/27/2025 10:37 Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենան և բեռնատարը․ կա զոհ և տուժած
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում