ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ միայն ալիևը, այլ նաև դու ես քո կոտրած ձեռքով ստորագրել․․․ 08/04/2023 10:42 | Վերլուծություններ
Նախօրեին ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը «Եվրոնյուզի» հետ հարցազրույցի ընթացքում ինքնաժխտման և ինքնահերքումի մի շարք դրվագների միջով անցավ։
ՈՒշագրավ էր, որ նա «Եվրոնյուզի» լրագրողին բողոքում էր, թե՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են։
Ավելին, «Լեռնային Ղարաբաղ»-ի մասին հարցադրումներ կատարող լրագրողին պատասխանելիս, նա շեշտում էր, թե՝ նոյեմբերի 9-ի շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից։ Եվ այդ համատեքստում, անդրադառնում այն փաստին, թե՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո:
Ինչ խոսք, ՀՀ վարչապետի աթոռին նստածը միջազգային լրատվամիջոցի առջև ինքնախոստովանական ցուցմունք չտվեց, չասաց, որ ո՛չ միայն ալիևը, ինքն էլ է ալիևի թուրքազարբայջանական թելը թելում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այսինքն՝ Արցախի անկախ Հանրապետությունը հանգիստ տեղավորելով ազարբայջան սարքովի պետության կազմում։
Չասաց, քանզի ոչ միայն ալիևը, ինքն էլ հստակ գիտի, որ Լեռնային Ղարաբաղ կա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և ոչ միայն Ադրբեջանի նախագահն է ստորագրել է այդ հայտարարության ներքո, այլ ինքն էլ է որպես ՀՀ վարչապետ իր կոտրած ձեռքով ստորագրել այդ նույն հայտարարության տակ։
Ավելին, , հիշեց, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով:
Չասաց, որ ալիևը թշնամի պետություն լինելով և հայության հանդեպ ցեղասպանական նպատակներ ունենալով է ՀՀ-ի հետ կյանքի ճանապարհը փակում, իսկ թե ինքն ինչու՞ որևէ քայլ չի անում արցախահայության փրկության համար, այդ էլ չասաց։
Ասաց, որ Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից: Բայց չասաց, որ ինքն էլ ստորագրել է դրա տակ, սակայն, այսօր ձեռքերը ծալած նստած է, առավելագույնը հարցազրույցներ է տալիս և հինգժամանոց ասուլիսներ, բայց ոչ մի գործնական քայլ չի անում ահաբեկչական արգելափակումը վերացնելու ուղղությամբ։
Ի դեպ, երեկ կառավարության նիստում, երբ հայտարարում էր, թե՝ «պետք ա ազատվել այն պաշտոնյաներից», ովքեր ասում են այս կամ այն բանը անհնարին է իրականացնել, թող գնան, և թող գան նրանք, ովքեր գիտեն, որ հնարավոր է և կարող են բան անել։
Այսինքն, իրավիճակը շտկել, փոխել իրավիճակը։
Հիմա, ցավալիորեն, պետության ղեկին ինքն է ու չի կարողանում հայ մարդու՝ Հայաստանում լինի, թե՝ Արցախում, անվտանգությունն ապահովել։ Չի կարողանում իր պետության քաղաքացիների պաշտպանությունը հավուր պատշաճի ապահովել։ Կործանման է տանում Արցախն ու Հայաստանը: ՈՒրեմն, պիտի հեռանա։ Գերխնդիրը այս է...Եվ թող գան նրանք, ովքեր կարող են․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ