ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատանիների նկատմամբ 08/03/2023 16:17 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քերական վարույթով իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11:45-ին, Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին՝ ժամը 22:18-ին, հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող մեկ այլ երիտասարդ իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել են իրեն և, պատվիրված սնունդը վերցնելով, հրաժարվել են վճարել:
Նույն ժամանակահատվածում իրավապահներին է դիմել Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացի, ով նույնպես մատուցում է առաքման ծառայություններ, և պատմել, որ 2023թ․ հուլիսի 26-ին առաքման պատվեր է կատարել Երևան քաղաքի Մինսկի փողոցի 1-ին շենքի մոտակայքում, որտեղ իրեն դիմավորել են 4-5 երիտասարդներ։ Վերջիններս հայտնել են, թե իբր գումարն օնլայն են փոխանցել և հրավիրել ինչ-որ մութ շինություն։ Սակայն ինքը, նախապես տեղյակ լինելով, որ այդ տարածքում իր ընկերոջից դանակի սպառնալիքով պահանջել և ստացել են առաքումը, հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս փակել են իր մոպեդի ճանապարհը, իսկ երիտասարդներից երկուսը քաշել են իր պայուսակից, որպեսզի հափշտակեն:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, ինչպես նաև 44-253-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռվնել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ երիտասարդների ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձաեռնարկված գործողություններով, ինչպես նաև ստացված տեղեկություններն իրացնելով, պարզվել է, որ առաքիչների նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք Երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից երկուսը՝ 16, երկուսը՝ 14, մեկը՝ 17 տարեկան:
Նախնական տվյալներով՝ հուլիս ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի, պատանիները առաքիչների նկատմամբ դանակի սպառնալիքով պահանջել և առանց վճարելու ստացել են օնլայն հավելվածի միջոցով պատվիրված տարբեր արժողության ապրանքներ, իսկ առանձին դեպքերում իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ միջամտել են դեպքին ականատես բնակիչներ կամ առաքիչը ցուցաբերել է զգոնություն:
Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պատանիները, հացագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Որոշումներ են կայացվել երիտասարդներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցեու մասին։ 16-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 44-253-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 14-ամյա պատանիներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի դաստիարակչական հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ներգրավված յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ անչափահասների գործողությունների արդյունքում ընկերությանը պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ ձեռք բերված նախնական տվյալները վերաբերում են մի քանի նմանատիպ դեպքերի՝ ՀՀ քննչական կոմիտեն, հատկապես դեռահասների ծնողներին, հորդորում է առավել ուշադիր և զգոն լինել իրենց երեխաների վարքագծի նկատմամբ, վերահսկել նրանց կողմից կատարվող առցանց պատվերները և իրականացնել աշխատանքներ՝ նմանատիպ գործողությունների հանցավոր բնույթը բացատրելու, նման հանցավոր գործողությունների կատարումը թույլ չտալու, իսկ այդպիսիք կատարելու դեպքում հետևող քրեական պատասխանատվության վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ