ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակի» առաջին կարգի ահազանգը՝ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների դեմ ոտնձգությունների մասին 08/02/2023 16:45 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է https://fom.coe.int/en/alerte/detail/107639692;globalSearch=false Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների կազմակերպված արշավն՝ ընդդեմ Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանի և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» խթանում է համագործակցությունը և երկխոսությունը Եվրոպայի խորհրդի, ԵԽ 47 անդամ երկրների և գործընկեր ՀԿ-ների միջև մեդիա ազատությանը վերաբերող հարցերի շուրջ: Միջազգային ՀԿ-ները և լրագրողների ասոցիացիան համապատասխան ազդանշաններ են տեղադրում հարթակում՝ իրենց իսկ ստուգմամբ: Նշված ազդանշանները փոխանցվում են շահագրգիռ անդամ պետություններին, որոնք կարող են զեկույցներ տեղադրել դրանց հետագա գործողությունների վերաբերյալ:
2015 թվականից ի վեր Պլատֆորմը նպաստում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների, լրատվամիջոցների անվտանգության, սպառնալիքների, խոսքի ազատությանը վերաբերող լուրջ մտահոգությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, տարածմանը, բարձրաձայնմանը:
Պլատֆորմը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդին ավելի համակարգված իրազեկել անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակի մասին և անհրաժեշտության դեպքում ժամանակին և համակարգված գործողություններ ձեռնարկել:
«Լրագրողների անվտանգության հարթակը» առաջին կարգի ահազանգ է հնչեցրել՝ այն վերնագրոլով՝ «Վարչապետի ասուլիսից հետո լրագրողներն առցանց ոտնձգությունների են ենթարկվում», և գրել.
«Հայաստանի լրագրողների միությունը (ՀԺՄ) դատապարտել է լրագրողների և նրանց հարազատների նկատմամբ ոտնձգությունները հուլիսի 25-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո՝ Լեռնային Ղարաբաղում վերջին լարված իրադարձությունների վերաբերյալ։
Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանին և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում հասցեագրված են կոպիտ վիրավորանքներ, մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքներ։
Հուլիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կազմակերպված, նպատակային և լկտի հարձակումները: Հայաստանի լրագրողների միությունը ընդգծել է, որ ասուլիսում լրագրողները պրոֆեսիոնալ են վարվել, և լրագրողների նկատմամբ կազմակերպված հարձակումների հարցը փոխանցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Առաջին կարգի ահազանգը հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է.
(1 Level: Covers the most severe and damaging violations of media freedom, including but not limited to murder, assassination or direct threat to the life of journalists or other media actors, or their family members, because of their journalistic work; physical assaults or any acts causing grievous injury to journalists or other media actors, or the use of violence to threaten their physical safety; impunity for any such violations; prolonged arbitrary detention or imprisonment of journalists because of their professional activities or their status as journalist; arbitrary closure of a media enterprise; and any other acts posing a grave threat or having a severe impact on media freedom, online or offline):
Ի դեպ, մինչ այդ էլ Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» ահազանգ էր հնչեցրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից «168 Ժամի» և լրագրող Դավիթ Սարգսյանի https://fom.coe.int/en/alerte/detail/107639321;globalSearch=false դեմ նախաձեռնված արշավի մասին:
Հիշեցնենք, 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվել էր 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:
Տեսանյութը վերնագրված էր այսպես՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Տիգրան Ավինյանը դիմել էր դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով: Ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի ու «168 Ժամի» գույքերի ու հաշվի վրա»:
Հայաստանի Ժուռնալիստների միություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ