ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկեղծ ասած՝ էլ դիմանալու չի. արցախցի 08/02/2023 15:32 | Մեկնաբանություն
Արցախցի օգտատեր Ռուզաննա Թադևոսյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտի միջադեպից։
«Հաց տվեք տանիմ խոխաս օտե:
Առավոտյան 5:30 երեխայիս կերակրելիս լսեցի կրակոցներ, վախեցած արթնացրի ամուսնուս ՝ թուրքը կրակում է...
Տղաս նորից խաղաղ քնեց, իսկ մենք՝ վախը սրտներում, փորձեցինք ինչ-որ բան գտնել համացանցում: Իհարկե կապի բացակայության պատճառով ոչինչ չկարողացանք գտնել և մնում էր սպասել:
Ժամեր անց պարզ դարձավ, որ այս անգամ Փառք Աստծո թուրքը չէր: Տղամարդը անսթափ վիճակում հասել էր հրապարակ և հրացանով կրակ բացել.
-Հաց տվեք տանիմ խոխաս օտե:
Սկզբից անկախ ինձնից կշտամբեցի նրան՝ այս պայմաներում մարդկանց անտեղի վախեցնելու համար, բայց այս՝ գրեթե 8 ամիսների ընթացքում առաջին անգամ չկարողացա զսպել արցունքներս:
Պատկերացնու՞մ եք՝ երևի երեխան սոված է քնել...Պատկերացնու՞մ եք՝ հոգեբանական ինչ ծանր վիճակում պիտի լինես, որ գիշերը խմես, հրացանը վերցնես և գնաս հրապարակ...
ԵՒ ինքը չէ վատ հայր, որ հաց չի կարողացել գնել, այլ պարզապես հաց չկա: Մարդիկ կիլոմետրով առավոտից իրիկուն, ամբողջ գիշեր հերթ են կանգնում, բայց դատարկաձեռն վերադառնում տուն: Պատկերացում կազմելու համար ասեմ, որ խանութներում սննդի բացակայության պատճառով շատ տներում միակ սնունդը սովորական հացն է մնացել, որը ևս այժմ շատ դժվար է գտնել...
Դիալեզով հիվանդը, ով դեղերի բացակայության պատճառով պետք է շտապ տեղափոխվի բուժման Երևան, հրաժարվում է, պատճառաբանելով որ ավելի լավ է մեռնի սեփական հողում, քան գերության մեջ հայտնվի...
Հղի կինը կորցնում է իր 7 ամսական երեխային՝ թերսնուցման, սթրեսսի և լարվածության պատճառով: Միգուցե եթե վառելիք գտնվեր ավելի վաղ կհասներ հիվանդանոց, և կհասցնեին փրկեին բալիկին...Ավաղ...
Հիվանդանցում պառկած հարազատին սնունդ հասցնելու համար մարդիկ ստիպված են ոտքով արևի տապին հասնել քաղաքի մի ծայրից մյուսը՝ շատ անգամ չիմանալով, թե ինչ տանեն ուտելու, խանութներում ոչինչ չկա, ՈՉԻՆՉ, բացառությամբ տեղական որոշ բանջարեղենի և մրգի, որոնք այնքան թանկ և քիչ քանակության են, որ հերթ կանգնելն էլ անօգուտ է:
ԵՒ սրանք եզակի դեպքեր չեն ու ամեն ինչ դեռ առջևում է, ցավոք:
Այս ութ ամիսների ընթացքում անընդհատ փորձել եմ ինքս ինձ ուժ տալ և դրական կողմեր գտնել այս ամենում. ավելի հեշտ է որ այստեղ եմ, հարազատներիս մոտ, քան հեռու, լիության մեջ, ապահով և անվտանգ,բայց ամեն դեպքում հեռու...
Այսօրվա դեպքը ճաք տվեց իմ տոկունությանը,մարդիկ գժվում են անճարությունից:
Անկեղծ ասած՝ էլ դիմանալու չի...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից