ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքը մետաղադրամի պես մեզ վաճառեց մեր թշնամուն.Արթուր Խաչիկյան 08/02/2023 17:38 | Քաղաքական
Երևի կյանքումս առաջին անգամ կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բան է ասել՝ այո, Արևմուտքը խաբել է նրան, բայց Փաշինյանը պետք է այդ ճշմարտությունը մինչև վերջ բարձրաձայնի, իսկ ճշմարտությունն այն է, որ հենց ինքն ու իր խումբն են այս ամենի թիվ մեկ մեղավորը, որ հենց իրենք են սին հույսեր փայփայել փուչ Արևմուտքի հետ և մեզ հասցրել այս իրավիճակին։ Հետևաբար, Փաշինյանն իր այս խոստովանությունից հետո պարտավոր է ամբողջովին ընդունել իր մեղքը և պատրաստվել դրա համար պատասխանատվության ենթարկվելու,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը, արձագանքելով ԵՄ միջնորդական առաքելության վերաբերյալ Փաշինյանի դժգոհություններին։
Հիշեցնենք՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ ՀՀ-ում վարչապետ աշխատող Փաշինյանը բողոքել էր, թե բանակցությունների սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից չեն կատարվում ու դրան չեն հետեւում ԵՄ միջնորդական առաքելության կոնկրետ գնահատականները։
Արթուր Խաչիկյանը նկատում է՝ երբ անընդմեջ ու անդադար բղավում ու բացատրում էին, թե եվրոհեքիաթների ու չտեսների դատարկաբանություններով առաջնորդվելու հետևանքով, մենք հանգելու ենք ողբերգության, լսող չկար.«Այդ մարդը պետք է ընդունի, որ իր ղեկավարման 5 տարիները ողբերգություն էին Հայաստանի, Արցախի և այնտեղ ապրողների համար, որ իրենք տապալեցին ամեն ինչ՝ և՛ պատերազմը, և՛ կառավարման ողջ համակարգը, որ մենք մնացինք առանց բարեկամ և դաշնակից, որ ՌԴ-ից հրաժարվելով և վազելով ԵՄ-ի գիրկը, մենք ոչինչ չստացանք, բացի դավաճանությունից և խաբեությունից։ Այս մարդն էր չէ՞, որ ասում էր, թե Խաղաղության դարաշրջան է բացելու, որ թուրքերի հետ լեզու է գտնելու, որ ապագա կա…ահա, Արցախում մենք բոլորս, արդեն, տեսնում ենք նրա բացած Խաղաղության դարաշրջանը, թուրքերի հետ գտած լեզուն և ապագան, որ արդեն եկել է։ Ալիևը քայլ առ քայլ գնում է իր երազած ապագային ՝Արցախի իսպառ ոչնչացմանը, որին, անմիջապես, հետևելու է Հայաստանի Հանրապետության ոչնչացումը։ Ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը չեն մոռացել ու չեն հրաժարվել Զանգեզուրի միջանցք ունենալու իրենց հեռահար պլաններից։ Արցախից հետո, հերթը Զանգեզուրինն է։ Թուրք – ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու, իսկ մենք ոչխարի պես լուռ ու գլխիկոր հետևում ենք, թե ինչպես են մեզ հատիկ – հատիկ ոչնչացնում»,- ասում է քաղաքագետը։
Անդրադառնալով ԵՄ-ի ուղղությամբ Փաշինյանի հնչեցրած բողոքին և դրա հավանական արձագանքին, Արթուր Խաչիկյանը նկատում է՝ ԵՄ-ն, ինչպես միշտ, արհամարհելու է Փաշինյանին, ինչպես նաև այն գոյաբանական խնդիրները, որի առաջ այս պահին հայտնվել են Արցախում ապրող մեր 120.000 հայրենակիցները. «ԵՄ-ին անհրաժեշտ է նավթ և գազ։ ԵՄ-ն էներգետիկ լուրջ շահեր ունի Ադրբեջանում, հանուն որի մեզ վաճառեց մեր թշամուն՝ Արևմուտքը մետաղադրամի պես վաճառեց մեզ, իսկ Թավշյա այն կատակակերգությունները, որոնցով, իբր, այս իշխանութուններն ուզում էին աշխարհում ժողովրդավար ներկայանային, պարզվում է՝ ոչ մեկին հետաքրքիր չէ։ Պետք է ընդունել այն ցավալի իրողությունը, որ հանուն սեփական շահերի սպասարկման, բոլորը մոռացել են մեզ և առաջին հերթին մեզ մոռացել է, հենց, Արևմուտքը, որին այսքան թանկ գնով ծառայություններ մատուցեց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»,- ասում է Խաչիկյանը։
Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքի հյուսած մեծ խաբեության զոհն է դարձել և կարո՞ղ է կամ պատրա՞ստ է նա արդյո՞ք քաղաքական կուրս փոխել՝ հրաժարվելով Արևմուտքից, գնալ դեպի ՌԴ, Արթուր Խաչիկյանը պատասխանում է՝ Փաշինյանի պարագայում, սա, գրեթե, անհնարին բան է.«Երբ Փաշինյանն Արևմտյան հարթակում՝ Բրյուսելում, ընդունում էր, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է, հավանաբար, նա դա անում էր, որովհետև իրեն այդ թևից խոստումներ էին տվել, որը, ինչպես արդեն ասվեց, չկատարվեց՝ Փաշինյանին խաբեցին։ Ինչ վերաբերում է քաղաքական կուրս փոխելուն և դեպի ՌԴ-ի կողմը գնալու քաղաքականությանը, ապա սա Փաշինյանի պարագայում անհնարին մի բան է լինելու՝ թե՛ նա, թե՛ իր թիմն ընդգծված հակառուսական կողմնորոշում և ծրագիր ունեն, և իրենց քաղաքական ողջ գործունեությունը սպառել են այդ գծին ծառայելու անշնորհակալ գործին ծառայելու համար, ինչի հետևանքն ու արդյունքն էլ, ինչպես ազգովի տեսնում ենք, Արցախում իրականացվող ցեղասպանությունն ու Հայաստանին սպասվող նոր և խայտառակ կապիտուլացիան է», - ամփոփելով զրույցն ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից