ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վագիֆ Խաչատրյանի առևանգումը իրավական տեսանկյունից արտակարգ հանձնում էր. կա խոշտանգման վտանգ, իսկ արդար դատավարությունը բացառված է. Սիրանուշ Սահակյան. փաստաբան 08/02/2023 13:23 | Քաղաքական
Վագիֆ Խաչատրյանի հետ կապված միջադեպը դժվար է տեղավորվում իրավունքի տրամաբանության ներքո։ Մարդու իրավունքների տեսանկյունից դա համարվում է արտակարգ հանձնում, ինչը խախտում է մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը։ Այս մասին այսօր ասել է միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այս դեպքում առկա է նաև խոշտանգումների վտանգը, իսկ միջազգային մարդու իրավունքների տեսանկյունից, այսպիսի դեպքերում բացառվում է նաև արդար դատաքննությունը։
Ըստ Սիրանուշ Սահակյանի, միջազգային իրավունքով նախատեսված արտահանձնման գործառույթից խույս տալով՝ Ադրբեջանը գերադասել է իր համար ցանկալի անձին իր իրավազորության դաշտ տանել խաբեությամբ՝ այդ մասին որևէ տեղեկություն չհայտնելով Կարմիր խաչի մարդասիրական կազմակերպությանը։
«Նախ, Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն տվեց, որ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաև ՀՀ ՄԻՊ-ի կողմից։ Վագիֆ Խաչատուրյանի պարագայում մենք չենք կարող ակնկալել արդատացի գործընթացներ, որովհետև ի սկզբանել, նա Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո բերվել է իրավունքի խախտմամբ և մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ»,- արձանագրեց միջազգային իրավունքի մասնագետը»,- ասաց նա։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ադրբեջանցիների կողմից առեւանգվել է Բերձորի միջանցքում՝ ԿԽՄԿ-ի միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություն տեղափոխվելիս։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե նա «գտնվել է միջազգային հետախուզման մեջ»։
Ավելի ուշ, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ միջազգային հետախուզման ձախողված փորձեր Ադրբեջանը նախկինում ևս ունեցել է։ Ըստ նրա՝ դրա վառ օրինակներից է Ազոխի գիտնականների դեպքը։ Ինտերպոլն այդ ժամանակ մերժել էր միջազգային հետախուզման խնդրանքը՝ այն որակելով որպես քաղաքական, ինչն, ըստ մասնագետի, հակասում է կառույցի կանոնադրությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ