ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆիզիկապես պաշարված, հոգով՝ ազատ ու աննկուն․ ծանոթ փողոցներով քայլող անծանոթները՝ արցախաբնակ գրող Աննա Մեկունցի ամենաիրական հերոսները 08/01/2023 21:17 | ԼՐԱՀՈՍ
Մեկ ժամ ոտքով տնից մինչև աշխատավայր, մեկ ժամ էլ՝ աշխատավայրից տուն․ օրվա առնվազն երկու ժամն Աննան ճանապարհներին է, իսկ հացի հերթերում թե ինչքան է սպասում, վախտը գիտի․․․Սպասելն էլի ոչինչ, եթե անարդյունք չլինի։
«Եթե որոշ ժամանակ առաջ գոնե ցամաք հացի մասին չէինք մտածում, հիմա դա էլ է խնդիր դարձել։ Առանց չափազանցության եմ ասում՝ կան ընտանիքներ, որտեղ օրերով հանապազօրյա հաց չի լինում, որ երեխան ուտի․․․ Որ խանութները դատարկվեցին ու սկսեցին փակվել, մի քանի տեղ հացի փռեր բացվեցին, որ մարդիկ գոնե հաց կարողանան առնել։ Էդ փռերի մի մասն էլ օր է լինում՝ կա՛մ փակ են լինում, կա՛մ հաց չեն ունենում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Աննա Մեկունցն ու հաջորդող՝ «հիմա դուք տանը հաց ունե՞ք» հարցիս ծիծաղելով պատասխանում՝ անկեղծ ասած, ոչ․ երեկ փակ էր փուռը, որ գնացի, այսօր էլ չկար արդեն, վերջացել էր․․․
Որպեսզի ծանր լռությունը ցրի, լսափողի մյուս կողմից Աննան շարունակում է․ «Մեր տունը Ստեփանակերտի կենտրոնից հեռու է՝ ծայրամասային թաղամասում։ Քիչ թե շատ մոտիկ մի փուռ կա ընդամենը, էնտեղ էի մտել, ու որ չկար, է՛լ երկար ման չեմ եկել»։
Այս իրավիճակում «լավ է տանը երեխա չկա» միտքը փրկում է խելագարվելուց։
Աննան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է, ինչպես նաև՝ գրող՝ հայտնի «Մեկունց» գրական կեղծանունով։ Նրան բազմաթիվ մարդիկ ճանաչում են Ֆեյսբուքից՝ արցախյան առաջին պատերազմում ամուսնուն ու ոտքը, իսկ երրորդում՝ միակ որդուն կորցրած տատիկի մասին ու «Մի աղջկա պատմություն» իրապատումներից։
Առաջին պատմության հերոսը՝ պատերազմում ոտքը կորցրած տատիկը, Աննային հանդիպած բազմաթիվ հետաքրքիր կերպարներից մեկն է։ Կատակում է՝ շրջափակումը դրական կողմեր էլ ունի․ ֆիզիկական շփման, միմյանց հետ զրուցելու հնարավորություն է պարտադրել։
«Ինչ տոտալ շրջափակում է, ստիպված ենք ոտքով տեղաշարժվել։ Ես, օրինակ, ուղիղ մեկ ժամ ճանապարհ եմ գնում, որ աշխատավայր՝ թատրոն հասնեմ։ Որպեսզի արագ անցնի ժամանակը, սովորաբար, ճանապարհին հանդիպած մարդկանց հետ զրույցի եմ բռնվում, խոսում ենք դեսից-դենից․․․Եթե հետաքրքիր կերպար է լինում, անմիջապես ձգում է, սկսում եմ հարցուփորձ անել ապրած կյանքից։ Եվ եթե որևէ մեկի պատմությունը գտնում եմ, որ կարելի է հանրայնացնել, գրում եմ․․․ Էդպես ընկերուհուս մասին գրեցի (նկատի ունի «Մի աղջկա պատմությունը»,-խմբ․)։ Դրանով ուզում էի խոսել արժեքների մասին, դրանց կարևորության մասին, ցույց տալ, որ չի կարելի հայրենիքը հանձնել, քանի որ դրանով արժեզրկում ես արյունը, որ թափվել է այն պահելու համար․․․ Այդ պատմության արձագանքից հասկացա, որ մարդիկ ուզում են լսել այստեղ ապրող մարդկանց մասին, նրանց պատմությունները․․․ Ու որ մի օր տան ճանապարհին հանդիպեցի ոտքը կտրած տատիկին ու զրույցի բռնվեցինք, հասկացա, որ նրա պատմությունը ևս գրել է պետք»,-պամում է երիտասարդ գրողն ու հավելում՝ ամենաշատը մտածում եմ տատիկ-պապիկների մասին, որ էս շոգին ստիպված են ոտքով հացի կամ ինչ-որ բան գտնելու հույսով կիլոմետրերով քայլել կիզիչ արևի տակ՝ ունենալով հազար ու մի հիվանդություն ու չունենալով դեղ ձեռք բերելու հնարավորություն․․․
Պաշարված Արցախում հացի խնդիրը միակ ամենակարևորը չէ․ այստեղ տարրական հիգիենայի համար արդեն պարագաներ չկան․ խանութները վաղուց դատարկ են, մարդկանց պաշարներն էլ սպառվել կամ սպառման եզրին են։
Այս՝ կեցության անտանելի ծանրությունը տանել կոնկրետ Աննային օգնում է թատրոնը։ Պաշարված Արցախում, իհարկե, ոչ լավ օրերի նման, բայց բեմադրություններ լինում են։
Նախկինում եթե տարվա կտրվածքով 70 ներկայացում էր բեմադրվում Ստեփանակերտի դրամատիկականում, հիմա՝ համեմատաբար քիչ․ մարդիկ գոյատևելու համար ինչ-որ բան տուն տանելու հույսով անվերջ ձգվող հերթերում են սպառում ունեցած ժամանակը․․․
Ժամանակի գինը ով՝ ով, Մեկունցը լավ գիտի։ Վառելիքի սղության պատճառով բավականին ժամանակ է արդեն ոչ մեքենաների շարժ կա, ոչ էլ ավտոբուսների։ Մայրն ու եղբայրները ծառայության վայր հասնելու համար ստիպված են լինում սովորականից երկու ժամ շուտ դուրս գալ, որ ոտքով հասնեն։
Միակ վայրը, որտեղ օրեցօր ծանրացող մտքերից Մեկունցին հաջողվում է կտրվել, թատրոնն է։
«Մեր ռեժիսորը միշտ ասում է՝ դերասանը որ բարձրանում է բեմ, պետք է մի կողմ դնի իր խնդիրները։ Այդպես էլ անում ենք, ու հետաքրքիրն այն է, որ մեր դահլիճը ոչ մի անգամ դատարկ չի եղել․․․Ի դեպ, պատահական բեմադրություններ չեն ընտրվում։ Այնպիսի գործեր ենք բեմադրում, որ սերտորեն առնչվում է մեր իրականության հետ, ու ուզում ենք օգնել հանդիսատեսին կողքից նայել ու տեսնել, թե արդյոք ճի՞շտ է ապրում, ճի՞շտ քայլեր է անում, ու, առհասարակ, անու՞մ է, թե՞ ձեռքերը ծալած նստած է։ Մի շատ կարևոր ուղերձ կա մեր գրեթե բոլոր բեմադրություններում․ հանդիսատեսին փորձում ենք հասկացնել, որ այն, ինչ քոնն է, պետք է կարողանաս պահել»,-ասում է Մեկունցը։
Պաշարման պայմաններում ապրելու և պայքարելու ուժ արցախցիները նաև Մեկունցի պես մարդկանցից են ստանում։ Մի բան է, երբ գոտեպնդող խոսքեր են հնչում թշնամու դրած արգելապատնեշի հակառակ կողմից, մի այլ բան, երբ ամեն օր աչքիդ առաջ չընկրկելու, չկոտրվելու համոզիչ օրինակներ ես տեսնում․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ