Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն ծանոթությունների սեփական ծառայությունն է թողարկելու 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան

Ես չեմ հասկանում. Վահե Հովհաննիսյան 08/01/2023   11:33  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վահե Հովհաննիսյանը.

«Ես չեմ հասկանում

Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»։

Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։

1. Անազատության մեջ գտնվող Խաչատուրովին այսօրերին շատերը հրապարակային շնորհավորում են, և ճիշտ են անում, որովհետև նա արժանի է։ Անկեղծ լինենք, նրա՝ բանտում լինելու մասին արդեն քչերն են հիշում։ Ես չեմ հասկանում, թե ինչու մարեց ի պաշտպանություն Խաչատուրովի շարժումը, ո՞ր անտեսանելի ձեռքը մարման տարավ մի պրոցես, որը լավ թափ էր առնում, ստեղծվել էր լավ պաշտպանության խորհուրդ՝ հեղինակավոր մարդկանցից, եղավ Վեհափառի օրհնությունը, թեման թափ էր առնում, ու ձևավորվում էր պայքարի նոր սիմվոլ։ Ես ինքս բազմաթիվ առաջարկներ եմ արել, հանդիպել պաշտպանության խորհրդի անդամներին, և իսկապես քաղաքացին պատրաստվում էր կանգնել իր չպարտված գեներալի կողքին։ Ու հանկարծ ամեն ինչ սկսեց մարել. ես չեմ հասկանում՝ ինչու և ինչպես։

2. Ես չեմ հասկանում Սերգեյ Սմբատյանի նավագախմբին. ինչո՞ւ չեն գնում կառավարության շենքի առաջ առանց դիրիժոր նվագելու։ Ինձ պետք չէ հասկանալ ոչ կալանք տվող դատավորին, ոչ դատախազին, ոչ՝ Մեծարգոյի նկարի տակ ազնվացողներին, բայց ես ուզում եմ հասկանալ նվագախմբին, երաժշտական համայնքին ու նաև ունկնդրին։ Քանի՞ անգամ կլինենք լսած «Сережик гений», բա հիմա էդ երաժիշտ տղային կալանավորել են՝ երեք տարի մանր-մանր ընթացող մի գործի շրջանակներում, չպիտի՞ իր համայնքն իրեն պաշտպանի։

3. Ես չեմ հասկանում, թե ինչու չենք ավելի համառ ու գրագետ պայքարում Աշոտյանի համար։ Բոլոր հանրային, հրապարակային դեմքերը նրա հետ անձնապես ծանոթ են եղել, և մենք բոլորս գիտենք, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, իր սկզբունքների համար, մնացածն ածանցյալ է։

4. Ես չեմ հասկանում մեր անդադար մուննաթը «սորոսական» իրավապաշտպանների լռության հանդեպ։ Ժամանակը չէ՞ հասկանանք, որ նրանք լռելու են՝ երբ պետք է, և աղմկելու են՝ երբ կհրահանգավորեն։ Բայց ես չեմ հասկանում շատ ավելի կարևոր բան. 2018-ից, երբ պարզ էր, որ սկսվելու է դատաիրավական տեռոր, ինչո՞ւ չձևավորվեց նոր իրավապաշտպանական համակարգ։ Ամեն ինչ դրա համար կար՝ մարդիկ, կազմակերպություններ, միջազգային հեղինակությամբ իրավապաշտպաններ և այլն, չգտնվեցին միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ռեսուրսներին տիրապետողները միայն իրենց պաշտպանության համար փող ծախսեցին, ու ոչ ոք չմտածեց ընդհանուր պետական մասշտաբի գործ անել։ Հենց իրենց հարցերը լուծվում էին, հետ էին քաշվում։

5. Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է անում այս իշխանությունը, որը նախ ընդունում է «ընթացքի մեջ գտնվող ցեղասպանության» փաստը, ու անմիջապես դրա ֆոնին զբաղվում է համերգներ, ուրախ փառատոներ կազմակերպելով։ Բայց ես չեմ հասկանում իմ հայրենակիցներին, ովքեր տասնյակ հազարներով մաս են կազմում այդ ամենին։

6. Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով, որը կկոնսոլիդացներ լայն հանրությանն ու կհաղթեր։ Ես չեմ հասկանում որոշումներ կայացնողներին ու նաև ամեն որոշում լուռ ու մունջ ընդունող շքախմբերին։

7. Ես չեմ հասկանում, թե ինչպես ենք իրար աչքերի մեջ նայելու, երբ այսքան աղետից հետո, խեղդվող Արցախի ֆոնին, Երևանում հաղթի Նիկոլի կուսակցությունը։

8. Մինչ այս պահը անհասկանալի է մնում, թե ինչպես են Երևանում բոլոր ակցիաները կազմակերպվում բացառապես միջազգային կազմակերպությունների մուտքերի մոտ, և ոչ՝ կառավարության։

9. Եվ վերջապես գլխավոր հանելուկը. ինչպե՞ս է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը այսօր հայտարարում է, որ ինքը միայն 29800քմ ներկայացուցիչն է, ու այդքանով հանդերձ շարունակում է բանակցել Արցախի հարցով ու այդքանից հետո մնում է իր պաշտոնում։

Իհարկե, այս հարցերի մեջ կան այնպիսիք, որոնց պատասխաններն իրականում շատերս գիտենք։ Այդ հարցերը պիտի բարձրացվեն հիմա, քանի որ վաղը՝ «ժամը վեցին», բոլոր հարցերն անիմաստ են լինելու»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]