ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգորի Խաչատուրովի ազատության մեջ մնալը կարող էր խոչընդոտ լինել միայն թուրք-ադրբեջանական տանդեմի համար.Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ) 08/01/2023 13:24 | ԼՐԱՀՈՍ
Գրիգորի Խաչատուրովն այն եզակի զինվորականներից է, որը, վստահ եմ, դառնալու է հայ սպայի և գեներալի էտալոնային կերպար։ Նրա համեստ կերպարը դրսևորվել է և՛ իր ողջ ծառայության, և՛ 2020 թ. հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ, որն այս իշխանությունները պոպուլիստաբար օգտագործեցին, որպեսզի դրա ֆոնին, նաև իրենք հերոսանան, բայց Գրիգորի Խաչատուրովը համեստ է նաև հիմա, երբ ապօրինի կերպով գտնվում է անազատության մեջ, -այսօր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանական թիմի անդամ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Իրավական հարցերից զատ, Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցն՝ ազատազրկումը դիտարկելիս, Ռուբեն Մելքոնյանը հարցադրում է կատարում՝ ո՞ւմ կամ ինչի՞ն նա կարող էր խանգարել՝ մնալով ազատության մեջ.«Եթե տրամաբանորեն նայենք, ապա քրեական գործին, Գրիգորի Խաչատուրովի ազատության մեջ մնալը, չէր կարող վնասել, որովհետև նա երբևէ և որևէ կերպ չի խոչընդոտել դատավարական գործընթացին։ Հետևաբար, մնում է միայն մեկ տրամաբանական եզրահանգում՝ այն, որ Գրիգորի Խաչատուրովի ազատության մեջ մնալը կարող էր և կարող է խոչընդոտել միայն և միայն թշնամուն՝ թուրք – ադրբեջանական տանդեմին»։
Թե ինչո՞ւ է այս եզրահանգումը հիմնավորված, բանախոսը պարզաբանում է՝ որովհետև մեր Հայրենիքի տարբեր հատվածներ այսօր, դեռևս, շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիոն ծրագրերի թիրախում և դրանց մեջ են նաև, այսպես կոչված, անկլավները, որոնք, իրականում, մեր Հայրենքի անբաժանելի մասն են, սակայն Ալիևի վերջին ելույթն, ըստ թուրքագետի, բացահայտ պահանջ էր այն մասին, որ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստ պետք է լինի՝ վերադարձնելու այդ, այսպես կոչված, անկլավները. «Մեր Հայրենիքի այդ սրբազան հատվածները միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը։ Դրանց ստրատեգիական և ռազմական նշանակության մասին նույնպես գեներալ Խաչատուրովը քաջատեղյակ է և այսօր, ստեղծված իրավիճակում, երբ միջազգային որևէ մեխանիզմ այլևս չի գործում, երբ, անգամ, Կարմի խաչի բուժառուին է ահաբեկչական Ադրբեջանը հենց մեքենայից օրը ցերելով առևանգում, առաջնային պլան են գալիս անհատները, ովքեր կարող են և ի վիճակի են բեկում մտցնել այս իրավիճակում։ Գրիգորի Խաչատուրովն այդ անհատներից է, ով կարող է դեմ կանգնել, այսպես կոչված, անկլավների, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ որևէ ոնձգության և, որպես գեներալ, և՛որպես քաղաքացի։ Հետևաբար, երբ այս գործի շրջանակներում տարբեր պատասխանատուներ նման որոշումներ են ընդունում, ինձ, ուղղակի, հետաքրքիր է՝ նրանք երբևէ մտածե՞լ են, որ այս ամենի արդյուքնում իրենք, նույնպես, հայտնվելու են ադրբեջանական թիրախում»,- ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ