ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախը չի կարող գնալ ներադրբեջանական որևէ բանակցության մասնակցելու. Դավիթ Բաբայանն արձագանքում է Բաքվին 08/01/2023 18:48 | ԼՐԱՀՈՍ
Մենք երբեք դեմ չենք եղել հանդիպումներին, բայց այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն կարող լինել։ Ինչո՞ւ է տեղի ունենում որևէ հանդիպում՝ որպեսզի ինչ – որ հարց կարգավորվի, առաջ գնա։ Հանդիպում՝ հանդիպման համար տեղի ունենալ չի կարող, դա աննորմալ երևույթ է,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են ադրբեջանական կողմի հետ հնարավոր հանդիպման մասին ադրբեջանական կողմի տարածած այն լուրերը։
Հիշեցենք՝ արհեստածին Ադրբեջանն այսօր հայտարարել է, թե աշխատանքներ են տարվում Եվլախում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին հաղորդել է ադրբեջանական Trend-ը՝ նշելով, թե այն տեղի է ունենալու առանց օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների մասնակցության։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը փորձում է հնարավոր հանդիպումը ներկայացնել որպես Ադրբեջանի կառավարության ու ԼՂ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ հանդիպում։
Հարցին՝ արդյո՞ք Արցախի ներկայացուցիչները պատրա՞ստ են հանդիպել ադրբեջանական կողմի հետ առանց միջնորդի՝ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղպահ զորամիավորման ներկայացուցչների, Դավիթ Բաբայանը պատասխանում է՝ սա ձևաչափի հարց է.«Իրենք ուզում են սա ներկայացնել որպես ներադրբեջանական երկխոսություն, որը մեզ համար ընդունելի չէ։ Եթե դրանք նորմալ բանակցություններ են լինելու, ապա դրա համար համապատասխան ձև կա, տեղ կա։ Շատ դեպքերում՝ ավելի նախընտրելի է չբանակցել, քան բանակցել, որովհետև դրանից հետո մեծ է հավանականությունը, որ կարող է ավելի բարդ իրավիճակ ստեղծվել։ Պատկերացրեք հիմա մենք համաձայնենք մասնակցել ադրբեջանական ձևաչափով հանդիպմանը և դա տապալվի, հետևանքներն էլ ավելի վատ են լինելու, այդ թվում նաև՝ ադրբեջանական վերջնագրերի տեսքով։ Որևէ բանակցություն հենց այնպես չի լինում՝ ուղղակի հանդիպում՝ հանդիպման համար»,- ասում է բանախոսը։
Ի վերջո՝ հավաստի՞ են շրջանառվող լուրերը, թե Արցախի ներկայացուցիչները, որպես ազգային փոքրամասնություն, պատրաստվում են առանց միջնորդների հանդիպել ադրբեջանական կողմի հետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը պատասխանում է՝ ավելի քան վստահ է՝ Արցախը չի կարող գնալ ներադրբեջանական որևէ բանակցության մասնակցելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ