ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակական կազմակերպությունների դաշտում ցորենը որոմից զանազանելու գործընթաց է սկսված․․․ 08/01/2023 21:21 | Մեկնաբանություն
Լրագրողներին թիրախավորելու գործին լծված՝ ներկա հակահայ իշխանությունների պաշտպանի դերը կատարող հայտնի հասարակական կազմակերպությունները մեկ հրահանգով անցել են իրենց պարտականությունների կատարմանը։
Իսկ ի՞նչ է կատարվել։ Փաշինյանական հերթական՝ նատուրալիստական ժանրի ասուլիսի ժամանակ լրագրողներն իրենց գործառույթին համապատասխան հարցեր են ուղղել վարչապետին։ Չեն հայհոյել, ցենզուրայից դուրս բառեր չեն արտաբերել, հանրության բոլոր խավերին հասկանալի հարցեր են ուղղել և պատասխաններ ստացել։
Ասուլիսի ընթացքում դժգոհություն չի հնչել բանախոսի կողմից, բայց ասուլիսին հաջորդող և մինչ օրս շարունակվող՝ կոնկրետ լրագրողների հանդեպ զանազան օտար երկրների խոսափող հանդիսացող հ/կ-ների՝ թիրախավորված հարձակումները վկայում են, որ վերևից հրաման է եկել։
Ի տեղեկություն որպես՝ սրանք այն հասարակական կազմակերպություններն են, որոնք դեռ ստի հեղափոխությունից առաջ ազարբայջան սարքովի պետության վճարովի ներկայացուցիչներն էին Հայաստանում, որ 2018-ի գունավոր հեղափոխության ժամանակ թուրքադրբեջանական տանդեմի շահն սպասարկող զանազան ստահոդ լուրեր էին տարածում, ժողովրդին ապակողմնորոշող ակցիաներ իրականացնում։ Նրանց գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել հայկական զույգ պետականությունները, ՀՀ և պաշտպանության բանակը խարխլելուն։ Լինելով ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, նրանք գրանտների վրա նստած՝ քանդել են մեր պետության ինստիտուտները՝ բացառապես գործելով ընդդեն Արցախի, ընդդեմ Հայաստանի։
ՀՀ իշխանության ղեկը ներկա թրքահպատակների կողմից զավթվել է նաև ա՛յս կազմակերպությունների ջանքերով, որոնց ուղղորդողը միայն դրսից հոսող գրանտներն են։
Այս կազմակերպություններից որոշները ներկա իշխանության ղեկավարից հո՞ հենց այնպես չէր, որ գումարներ ստացան՝ ձվադրվելով նաև Արցախում։
Մաշտոցի պուրակի իբր բուտիկացման, տրանսպորտի 50 դրամ թանկացման, մի ծառի ու մի թփի համար վայնասուն դնող այս կազմակերպությունները հիմա բոլոր կողմերից սերտաճել են իրենց սիրեցյալ իշխանությանը։ Սրանք էլ չեն տեսնում ներկաների մեկ աղբյուրից իրականացվող գնումները, ԽԾԲ կարգի մրցույթները, աչք են փակում անորակ ասֆալտի առաջ, մարդու իրավունքների համար 5 տարի առաջ ու էլի առաջ՝ մինչև 2000-ականներ, մարդու իրավունքների պաշտպանությանը «լծվածները» պատրաստ էին նախորդ իշխանություններին ինկվիզիցիայի ենթարկել բանակում տրուսիկ-մայկաների մեծ չափսի պակասի, ռացիոնում՝ ելակ ու շոկոլադ չլինելու, այլընտրանքային ծառայության մեջ գտնվող՝ եհովականի ու հիսունականի, Աստված չաներ՝ մեկ մազի պակասի համար, սակայն խուլուհամր եղան 44 օրյա պատերազմի, հետպատերազմական համատարած ձևախեղումների ժամանակ։
Կոռուպցիայի, թալանի մասին իրենց ֆինանսավորող պատվիրատուներին սուտ ու սխալ, ուռճացված զեկույցներ ուղարկող այս կազմը արդեն որերորդ անգամ՝ մեկ աղբյուրից իջեցված հրահանգով հայտարարություն է տարածում։ Ընդ որում, ծիծաղելին այն է, որ մինչ վերևից իջած հանձնարարականը մի հ/կ-ի արձագանքը հանդիպեց, որը լրագրողներին էր սատարում, մինչդեռ այսօր դրա անունը ևս կարդացի ցուցակում։ Ցուցակավորված այս կազմակերպությունները երբեք, ոչ մի ժամանակ ի շահ արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիզմի դիրքերից չեն գործել, սրանք օտարի ծառաներ են, հայ ժողովրդի համար մերժելի։
Այս դաշտում ցորենը որոմից զանազանելու գործընթաց է սկսվել․ ներկա իշխանություններին հովանավորելու, այդ թվում նաև՝ Արցախում տեղի ունեցողի հանդեպ ներկաների անմարդկային քաղաքականություն վարելու հանդեպ աչք փակող, լրագրողների դեմ դիրքավորված հանդես եկող հ/կ-ների ու հանուն հանրային շահի, հանուն արդարության և մարդու իրավունքների գործողներն առանձնանում են պարզապես գրանտակերներից․․․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ