ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոյուղաջուրն ենք քամում, որ ափսե լվանանք, պարզապես սարսափելի վիճակ է. սահմանապահ Երասխի բնակիչները 5 օր է՝ խմելու ջուր չունեն. մտածում են մայրուղին փակելու մասին 07/31/2023 18:20 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սահմանապահ Երասխ գյուղում արդեն 5 օր է, ինչ բնակիչները խմելու ջուր չունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին ահազանգում են գյուղի բնակիչները՝ հավելելով, որ գյուղում ապրելու պայմաններն անցած օրերին անտանելի են դարձել։ Ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել՝ ջրի պակասը լրացնելու համար։
«Մենակ գյուղի կողքով փոքր, կեղտոտ մի հատ առու է հոսում։ Այդ առվի մեջ կոյուղու ջրեր են լկվում, գոմաղբի ջրեր են լցվում։ Մի խոսքով, մարդիկ ստիպված, երբեմն, գնում են, այդ ջրից բերում, քամում են, որ գոնե ափսե լվանան։ Հիմա չգիտենք՝ էրեխուն ո՛չ էն է լողացնես, ո՛չ էն է՝ չլողացնես։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ վիճակ է հիմա գյուղում։ Մի խոսքով, մի սարսափելի վիճակ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Փաստինֆո»-ի զրուցակցի խոսքով՝ ստեղծված իրավիճակն ավելի է բարդանում գյուղում եղանակային բարձր ջերմաստիճանի ֆոնին։ Սահմանապահ գյուղի բնակչի խոսքով՝ իրենք անցած մի քանի օրերին բազմիցս բարձրացրել են խնդիրը՝ կապվելով «Վեոլիա ջուր» ներկայացուցչի ընկերության հետ։ Ընկերության ներկայացուցիչն իրենց այդ ամբողջ ընթացքում ասել են, թե երեկոյան ժամը 16։00-ին ջուրը միացվելու է, սակայն, դա այդպես էլ տեղի չի ունեցել։ Որոշ դեպքերում էլ ընկերության ներկայացուցիչները բնակիչներին պարզապես ուղղորդել են գյուղապետարան։
«Հարցնում ենք՝ բա որ այսօր էլ լինի՝ ասում է. «Մենք ուրիշ բան չենք կարող ասել, այդքանը»։ Առանց քաշվելու ասում են՝ ինչ-որ տեղում նորոգում են կատարում,... ինչ-որ տեղում վթար է եղել... չգիտեմ... լրիվ սուտ պատրվակների շարան է։ Խնդրի լուծումն էդպես արդեն մի քանի օր ձգում են։ Խեղճ գյուղացին հացի փող վաստակի՞, գիշերը թուրքին դիմակայի՞, թե՞ հիմա էլ խմելու ջրի համար գլուխ կոտրի։ Էսօր էլի, բակում նստած էինք՝ նորից կրակեցին։ Մի կողմից էս անվտանգային վիճակը, մյուս կողմից էս անմարդկային պայմանները։ Դեռ որքա՞ն է էսպես շարունակվելու»,- ասաց բնակիչը։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք խնդիրը բարձրացրել են նաև գյուղապետարանում։ Նրանց ասել են, որ այսօր ևս կարող է ջրամատակարարումը չվերականգնվի։ Պատճառաբանել են, թե խողովակները խցանված են։ Իսկ գյուղում առկա ավազանը բացարձակապես ցամաքած է։
«Ի՞նչ անենք, մե՞նք էլ գնանք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց անենք, ասենք Երասխում այս վիճակն է։ Ժողովուրդն այսօր ուզում է ակցիա անել, մայրուղին փակել։ Հիմա արդյո՞ք դա խղճին դեմ չի լինի, որ Սյունիք ու Արցախ գնացող ճանապարհը փակենք։ Արցախն ասում է՝ «Բացեք կյանքի ճանապարհը»։ Ջուրը կյանք է։ Բա որ կյանք է, սահմանապահ Երասխն էլ Երևանի դարպասներն են։ Ախր հենց այսպիսի բնակավայրերը պետք է ապահովել անհրաժեշտ պայմաններով, ոչ թե օրեր շարունակ խնդիր բարձրացնես՝ այդպես էլ լուծում չստանա։ Ինչո՞ւ լուծում չի տրվում խնդրին»,- ասաց նա։
Հավելենք, որ ջրի բացակայության պատճառով սահմանապահ գյուղի տարածքում գործող գինու գործարանը ևս դադարեցրել է աշխատանքը։
«Գործարանը սահմանի վրա է։ Աշխատողները գնացել են գործի՝ հետ են ուղարկել։ Պետք է շշերը լվանային, որ շշալցում իրականացնեին։ Ջուր չկա։ Լավ, բա հիմա մենք էս խնդրի լուծման համար ո՞ւմ դիմենք, ո՞ւմ ասենք...»,- վրդովված ասաց սահմանապահ գյուղի բնակիչը։
Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ «Վեոլիա ջուր» ընկերության լրատվության բաժնի պատասխանատուներից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից