ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամերիկացի միլիարդատիրոջը մեղադրել են անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ 07/31/2023 23:20 | Միջազգային լրահոս
Ամերիկացի միլիարդատեր Լեոն Բլեքին, որը նախկինում գլխավորում էր Apollo Global Management ներդրումային ընկերությունը, մեղադրել են անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ տուժածը 16 տարեկան էր։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ նա տառապում է աուտիզմով և Դաունի համախտանիշի հազվագյուտ ձևով։ Այդ պատճառով նրա զարգացման մակարդակն այն ժամանակ համապատասխանում էր 12-ամյա երեխային:
Հանդիպման կազմակերպիչը ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնն էր, որին մեղադրում էին անչափահաս աղջիկների սեռական շահագործմամբ զբաղվող քրեական ցանց ստեղծելու մեջ: Տուժածին բերել են Նյու Յորք և, ինչպես պնդում են հայցում, ասել են, որ Բլեքին «նույն մերսումն անի, որը նա պետք է աներ Ջեֆրի Էփշթեյնին»։ Դա նշանակում էր, որ նա պետք է մերկանա Բլեքի առջև և սեռական հարաբերություն ունենա նրա հետ:
Տուժածի խոսքով՝ միլիարդատերն այնպիսի ուժով է բռնել նրա ձեռքը, որ նա կարծել է, թե նա կոտրել է իր ոսկորները։ Այնուհետև նա բռնաբարել է աղջկան՝ միաժամանակ տալով նրան նվաստացուցիչ անուններ և պատճառելով «աներևակայելի ցավ»:
Տուժածի փաստաբանները Բլեքից պահանջել են փոխհատուցում վճարել, որի չափը որոշվելու է դատաքննության ընթացքում։
Սա արդեն երրորդ հայցն է, որում Բլեքին հրապարակավ մեղադրում են բռնաբարության մեջ։ Միլիարդատերը հերքում է բոլոր մեղադրանքները։ Երրորդ բողոքը նոյեմբերին ներկայացրել է Չերի Փիրսոնը։
71-ամյա Բլեքը հեռացավ Apollo Global Management-ից 2021 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ New York Times-ը հայտնեց, որ նա, իբր, պարբերաբար ճաշել է Էփշթեյնի հետ և վճարել նրան խորհրդատվության և այլ ծառայությունների համար: Apollo-ի ներքին հետաքննության ընթացքում պարզվել է, որ Բլեքը Էփշթեյնին վճարել է 158 միլիոն դոլար:
Միլիարդատիրոջը ներկայացնող փաստաբան Սյուզան Էսթրիչը հայտարարել է, որ իր հաճախորդը երբեք չի հանդիպել տուժածի հետ: Նա հայցը անվանել է անլուրջ և լի չար ու զրպարտիչ ստերով։ Էսթրիչի կարծիքով՝ հայցը կեղծվել է Wigdor իրավաբանական ընկերության կողմից։ Այս ընկերությունն արդեն սեռական բռնության հայց ներկայացրել էր Բլեքի դեմ, որը հետագայում մերժվել էր։
Ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը 2008 թվականին դատապարտվել է անչափահաս մարմնավաճառի ծառայությունների դիմաց վճարելու համար, սակայն ազատ արձակվելուց հետո շարունակել է իր գործունեությունը: 2019 թվականի հուլիսի 6-ին նրան ձերբակալել են Նյու Յորքում։ Նույն թվականի օգոստոսին Էփշթեյնը ինքնասպան է եղել բանտախցում՝ չսպասելով դատավարությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ատենակալները նրա հանցակից Գիսլեն Մաքսվելին մեղավոր են ճանաչել անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեջ։
Էփշթեյնը սերտ կապեր է պահպանել բրիտանացի արքայազն Էնդրյուի, ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի և Դոնալդ Թրամփի, Սաուդյան արքայազն Մուհամեդ իբն Սալմանի, կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի, մեկ տարի առաջ բռնաբարության համար դատապարտված դերասան Քևին Սփեյսիի և այլ հայտնի ու ազդեցիկ մարդկանց հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, Բիլ Գեյթսի ամուսնալուծության պատճառը նրա շփումներն են եղել Էփշթեյնի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ