Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Բացահայտվել են 32-ամյա աբովյանցի կնոջ կողմից սխեմատիկ խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի. ՔԿ 07/31/2023   15:51  |  Քրեական խրոնիկոն

Բացահայտվել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի՝ հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ-ի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 32-ամյա կինը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ, հայտնել, թե իբր նրանց կարող է դարձնել ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, և որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։ Կեղծ խոստումներ տալով, իր կողմից պատրաստված, անշարժ գույքերի գրանցման գործընթացի վերաբերյալ իբր Երևանի քաղաքապետարանից ստացված կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով նա 2020-2022թթ․ ընթացքում 18 քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող ընդհանուր 29.230.200 ՀՀ դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ՌԴ ռուբլի գումար:

Նույն անձը 2020թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մոլորության մեջ գցելով, վստահությունը չարաշահելով, մի քաղաքացու հայտնել է, թե իբրև հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Կասկած չհարուցելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով նա ներկայացրել է իբր Դատախազությունից ստացված, մինչդեռ իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ գրություն այն մասին, որ ինքը քրոջ և եղբոր լիազորագրերի հիմքով ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է նրանցից թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50 000 000 ՀՀ դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 ՀՀ դրամ գումար:

Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբրև հանդիսանում է առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր, խոստացել գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Խոստումն իբրև թե կատարելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ներկայացրել է իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե այդ անձը հանդիսանում է հիշյալ ՍՊ Ը-ի 63 տոկոս և առողջարանի 54 տոկոս բաժնետեր:

Բացի այդ, 2020թ․ ծանոթանալով մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս կողմից բնակարան գնելու մտադրության մասին՝ նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին տիրանալու նպատակով մշակել և իրականացրել է հանցավոր սխեմա։ Իրենց մտերմությունն օգտագործելով, որպես վստահությունը չարաշահելու միջոց, 2020թ․ այդ կնոջն առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրեն պատկանող երկու բնակարան։

Այնուհետև նշված անձի հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող հիշյալ բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին՝ 7.500.000 ՀՀ դրամ գումարով գնել բնակարաններից մեկը։

Տեսնելով հիշյալ բնակարանը գնելու հարցում ծանոթի պատրաստակամությունը՝ 32-ամյա կինը խնդրել և ստացել է նշված գումարից որպես կանխավճար 2.500.000 ՀՀ դրամ։ Գործարքին օրինական տեսք հաղորդելու միտումով գրել է ստացական-պարտավորագիր, ըստ որի՝ նշված գումարն ստանալով՝ իբր, պարտավորվել է տասնօրյա ժամկետում հանձնել բնակարանը։ Մնացած՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամը, հափշտակելու դիտավորությամբ, առաջարկել է բնակարանի ձեռք բերման նպատակով գումարն իրեն տրամադրելու գործարքը կնքել նոտարական վավերացմամբ՝ այն ձևակերպելով որպես փոխառություն։ Գումարը ստանալով, նոտարական վավերացմամբ, նրա հետ կնքել է նույն գումարի չափով փոխառության պայմանագիր։

Այդ ընթացքում պատրաստել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իբրև տրված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը և նույն վարչական շրջանի մեկ այլ բնակարան սեփականության իրավունքով նշված անձի անվամբ գրանցված լինելու վերաբերյալ սեփականության կեղծ վկայականներ, որոնք տվել է վերջինին՝ այդ կերպ ավելի ամրապնդելով գործարքին օրինական տեսք հաղորդելու և մոլորության մեջ գցելուն ուղղված իր ջանքերը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 32-ամյա կինը տեղեկացել է, որ 2020թ․ հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրեն հասցեագրված գրության համաձայն՝ վերոհիշյալ 50 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կենտրոնական բանկ փոխանցելը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան իրավասության շրջանակներից:
Նշված գրությունը ստանալուց հետո ապօրինի պատրաստել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող նույն գրությունից՝ ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 50 միլիոն ՀՀ դրամ գումարը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որը հետագայում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Գրության հետ միաժամանակ նույն նախարարություն է ներկայացրել նաև իբրև ՀՀ կենտրոնական բանկից իրեն հասցեագրված, սակայն իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող գրությունը:

Շարունակելով կեղծիքների շարքը, նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով, 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈՒԱԿ-ում չեն աշխատել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագ և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:52 31/07/2023  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ
12:31 29/07/2023  |  Քրեական խրոնիկոնՄարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքը բացահայտվեց․ նրա սպանության համար մեղադրանք է ներկայացվել ծառայակցին
21:02 27/07/2023  |  Քրեական խրոնիկոնՔԿ. «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը հանցավոր կազմակերպություն են ստեղծել ու ղեկավարել
17:19 27/07/2023  |  ՔաղաքականԳուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 
15:23 21/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանի նոր նշանակումը. Էդգար Բալոյանը՝ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ
20:24 20/07/2023  |  ԼՐԱՀՈՍՏղամարդը ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել. հանգամանքները պարզվում են
19:54 19/07/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն դիմում է երկրի հակահիգիենիկ ղեկավարի սիրված հնարքին. Աշոտյանի փաստաբանն արձագանքել է ՔԿ-ին
18:23 19/07/2023  |  Քրեական խրոնիկոնԱշոտյանի ու մյուս մեղադրյալների գույքերի մասին տվյալները ուղարկվել են դատախազություն. ՔԿ
16:40 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները
14:57 08/07/2023  |  ԼՐԱՀՈՍՏելեգրամյան տարբեր ալիքներում կեղծ փաստաթղթերի տրամադրման հայտարարություններով քաղաքացիներից հսկայական գումարներ են շորթվում. ՀՀ ԱԱԾ

Արխիվ

[]