ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկել ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացուն ենք մեղադրում, իսկ նրանց «կոշիկին էլ չէ» մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը. Շարմազանով 07/31/2023 15:29 | Մեկնաբանություն
Երբ պատճառները վերացնելու փոխարեն փորձում ես պայքարել հետեւանքների դեմ, կանգնում ես հայրենազրկման առաջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը.
«Այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, ուղղակի հետեւանք է 2018-ի ազգակործան հեղափոխության ու 2021-ի ընտրություններով կապիտուլյացիայի լեգիտիմացման։
2018-ին ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն եկավ Հայաստան ու առաջարկեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։
2018-ի աշնանը ԱԺ-ում տագնապ հնչեցրեցի այս հայտարարության ազգակործան հետեւանքների վերաբերյալ . հրաժարում պատմական կաղապարներից նշանակում է հրաժարում Ազատ Արցախից,Հայոց Պահանջատիրությունից,Հայ Եկեղեցու վճռորոշ դերից,ավանդական արժեքներից ու դաշնակիցներից։
Այն ժամանակ միայն ես ու իմ մի քանի հանրապետական ընկերներն էին Աժ -ում խոսում վտանգների մասին։
Նիկոլը Արցախում օգտագործում էր «Ղարաբաղի հայություն» եզրույթը,ես տագնապ էի հնչեցնում նման ձեւակերպման վտանգների մասին,բայց նույնիսկ այն ժամանակվա Արցախի ղեկավարությունը ծպտուն չէր հանում։
Դրանից հետո կալանավորվում են Արցախի հերոսներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը,Արցախի հերոս Սերժ Սարգսյանի վրա անհեթեթ «սալյարկայի գործ» են կարվում, բայց Արցախի ղեկավարությունը լռում էր։
Նիկոլը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում բացականչում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,պատերազմի լույս վառելով Ադրբեջանի համար։
Պաշտոնական Ստեփանակերտը այդ ժամանակ էլ լուռ էր։
Քիչ անց տեղի է ունենում եւս մեկ խայտառակ դեպք.
Արցախի նախագահի աթոռին բազմած անձը Հ1-ի եթերում անամոթաբար «ցեխ է շպրտում» 2016-ի Ապրիլյանի ղեկավարների ու փառաբանում Նիկոլին՝ նշելով,որ 2016-ին Ստեփանակերտում օդը բաց էր,իսկ հիմա/Նիկոլի շնորհիվ/ ՝փակ։
Ավելին՝ Փաշինյանը մեծամտաբար հայտարարում է՝ բանակցում եմ իմ սեփական կետից։
Դրանից հետո Նիկոլը սկսում է հոխորտալ,որ ինքն ինչ պետք է,դա էլ բանակցում է։
Այնուհետեւ սկսվում է պատերազմը։
Նիկոլը 44 օր խաբում է,թե հաղթելու ենք։
Պատերազմի առաջին օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է,որ պատերազմը կարող է այս պահին էլ կանգնեցնել «5 պլյուս 2» տարբերակով՝ առանց մեկ զոհի ու ԼՂԻՄ նախկին տարածքից մեկ սմ նույնիսկ չզիջելով։
Պատերազմի ընթացքում Նիկոլը մերժում է Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։
Արդյունքում ավելի վատ պայմաններով ու հազարավոր զոհերով ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Գալիս է 2021-ի ընտրությունը.ի՞նչ է անում Արցախի ղեկավարությունը։
Ոչ թե չեզոք է մնում,ոչ թե սատարում է Արցախ ազատագրած Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին,այլ ողջ հոգով ու սրտով Արցախի նախագահն ու թիմը սատարում են ՔՊ-ին։
Դրանից ամիսներ անց Փաշինյանն ու ռեժիմը խոսում են «նշաձողի իջեցման»,Լաչինը ադրբեջանցիներին տալու ,նոր սեպտեմբերյան պատերազմ են բերում ՝226 նահատակ ու ՀՀ 150 քառ.կմ տարածքի օկուպացիա։
Գալիս է 2023-ը ու Նիկոլը հայտարարում է Արցախն Ադրբեջանի մաս.հայտարարում է Բրյուսելում,Ռեկյավիկում,Մոսկվայում ու Երեւանում։
Արցախի ղեկավարությունը պահանջում է ամեն ինչ բոլորից բացի Նիկոլից։
Արդյունքում փակվում է Արցախի կյանքի ճանապարհն ու սկսվում է Արցախի պաշարումն ու արցացիների հայրենազրկման գործընթացը։
Հիմա եկել ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացիւն ենք բողոքում ու մեղադրում։
Իսկ նրանց «կոշիկին էլ չէ» մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, գիտեք ինչու՞։
Քանի որ մենք որպես հասարակություն փաստացի ուրացել ենք Արցախն ու Անկախությունը,
Հայաստանն ու Ղարաբաղյան շարժումը։
Ստամոքսն ու նյութապաշտությունը հաղթեց մեզ որպես ազգային հասարակություն։
Ինքնախաբեությունը մեղք է։
Մենք այսօր արժանի չենք ոչ Անկախության,ոչ Եռաբլուրին,ոչ Գանձասարին ու ոչ էլ Էջմիածնին։
Լուծում կա՞ այս վիճակից դուրս գալու։
Երեւի ապաշխարհում,Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գիտակցում գործով,հրաժարում «30 արծաթից» ու էգոիստի նման եսակենտրոն հասարակություն կառուցելուց,եւ ,ամենակարեւորը,ապավինում Աստծուն ու մեր Սուրբ Եկեղեցուն։
Ու դա յուրաքանչյուրս պետք է սկսենք հենց մեզնից,քանի որ ամեն մեկս էլ ունենք մեր մեծ մեղքի բաժինը»,-գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ