ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերությունը բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում թաքցրել է իրական արժեքները (տեսանյութ) 07/31/2023 14:06 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի հասցեներից մեկում՝ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության կողմից, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում բնակարանների արժեքները ցածր նշելու, ինչպես նաև բնակարանները ֆիզիկական անձանց անվամբ ձևական գրանցելու և հետագայում առավել բարձր արժեքներով այլ անձանց օտարելու միջոցով պայմաններ են ստեղծվում հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ «Փաստինֆո»-ին այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Հ․Ս․-ի հետ ենթադրյալ գնորդը ձեռք է բերել պայմանավորվածություն առ այն, որ 110 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի արժեքը կազմելու է 176․000 ԱՄՆ դոլար, որից 38․000 ԱՄՆ դոլարը պետք է վճարել կանխիկ եղանակով։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի գծով փոխտնօրենն ուղարկել է նոտարական վավերացման ենթակա պայմանագրի օրինակը: Նույն օրը, Երևանի նոտարական գրասենյակներից մեկի մոտ, ենթադրյալ գնորդը 38․000 ԱՄՆ դոլարը կանխիկ եղանակով վճարել է բնակարանի գնման իրավունքի ձևականորեն սեփականատիրոջը` Մ․Ա․-ին, որը գումարը փոխանցել է իր հետ գործարքի կատարման վայր ներկայացած Գ․Ս․-ին, ով հանդիսանում է ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրենի հայրը։
«Հսկիչ գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելուց հետո մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստությանն օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նոտարական գրասենյակի մոտակայքից Մ․Ա․-ն և Գ․Ս․-ն, իսկ ՍՊ ընկերության գրասենյակից Հ․Ս․-ն, օպերատիվ տարբեր խմբերի կողմից, անմիջապես ձերբակալվել և բերվել են ՊԵԿ ՀՕՀ վարչություն: Հաստատվել է, որ ՍՊ ընկերությանը պատկանող բնակարանի գնման իրավունքը նախապես ձևականորեն գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող Մ․Ա․-ի անվամբ՝ հարկման օբյեկտը թաքցնելու նպատակով, հետագայում այն վերջինիս անունից առավել բարձր արժեքով օտարելու համար։
Միաժամանակ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննչական գլխավոր վարչություն` մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ: Ներկայացվել են ձերբակալված անձինք ու համապատասխան փաստաթղթերը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրմասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից