Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի 07/31/2023   13:34  |  Քաղաքական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ կալանավորված փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է հերթական հոդվածը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե այս ծրագրային հոդվածաշարում բարձրացվող հարցերն ունեն բացառապես տեսական նշանակություն և որևէ կապ չունեն իրական քաղաքականության և հողի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:
Անշուշտ, նման պնդումները հիմնականում պայմանավորված են օրեցօր սրվող աղետալի վիճակով և տագնապից ծնված անհամբերությամբ և «մի բան արեք» հուսահատ ճիչի արտացոլանքն են:

Այո՛, իրավիճակն իրոք ողբերգական է, սակայն իրեն հարգող ոչ մի բժիշկ չի մոտենա վիրահատական սեղանին, եթե չունենա հիվանդի հնարավորինս ճշգրիտ ախտորոշում: Բժշկական անալոգիան շարունակելով՝ կարող ենք ասել, որ տվյալ դեպքում անգամ անհետաձգելի բուժօգնությունը՝ իշխանափոխությունը, հարկ է զուգորդել «հիվանդի» համալիր և խորքային հետազոտման հետ:
Մեկ այլ փաստարկ, որ նման քննարկումները լոկ զուգահեռ իրականության տիրույթից չեն, այն անհերքելի իրողությունն է, որ հայ ժողովրդի էթնոհոգեբանական դեմոնտաժը չի կրում տարերային բնույթ և լավ մշակված, սեփական ժողովրդի դեմ ներսից տարվող դիվերսիոն-ռազմական գործողությունների օպերացիա է:

Նման պլանավորված արշավի ցայտուն օրինակ է վերջերս իշխող վարչախմբի պարագլխի կողմից հետևողականորեն կերտվող «Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի» հանրային դիսկուրսը, որին անդրադառնալը պարտադիր է տվյալ ձևակերպման ծայրահեղ վտանգավորության պատճառով:

«Պետությո՞ւն, թե՞ Հայրենիք» հարցադրումն ի սկզբանե կեղծ, իրականության և գիտության հետ որևէ աղերս չունեցող հորինված հակադրում է, որին դիմում է վարչախումբը պետության «հստակեցման» անվան տակ հայ ժողովրդի հայրենազրկման հերթական արարն ավարտին հասցնելու համար: Այս նպատակին են ուղղված «կադաստրի վկայական», «29.800 քկմ», «վիրտուալ պետություն» և այլ նույնատիպ զավեշտալի և տխմար ձևակերպումները:

Ցանկացած էթնոս, որ ձևավորվել է և գոյություն ունի որոշակի աշխարհագրական տարածքում, որը ներծծված է այդ էթնոսի գործունեության պատմական, մշակութային, հոգևոր, կենցաղային դրոշմներով, իր գոյությունն այդ տարածքում պահպանելու խնդիր ունի: Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, և այդ գոյության պայքարում պետությունն է ցանկացած ազգի՝ սեփական հայրենիքում վերարտադրվելու լավագույն միջոցը, ինքնակազմակերպման գործիքը:

Ուստի չի կարող գործիքը, միջոցը, ձևը հակադրվել նպատակին: Հետևաբար՝ դավաճանի կողմից հանրային դաշտ նետված շինծու հարցադրումը՝ «Պետությո՞ւն եք ուզում, թե՞ Հայրենիք», ունի շատ հստակ ու միանշանակ պատասխան. «Հայրենիքը պաշտպանող Պետություն ենք ուզում»:

Եթե պետությունը հրաժարվում է Հայրենիքի պահպանության իր թիվ մեկ առաքելությունից, ապա այն դադարում է կատարել իր հիմնական ֆունկցիան, և դադարում է լինել տվյալ ժողովրդինը: Եվ այդ տեսակի անհայրենիք պետությունը կորցնում է իր պաշտպանիչ նշանակությունը, խզում է կապն իր «սեփականատիրոջ»՝ այն ստեղծած ժողովրդի հետ՝ փաստացի դառնալով անտեր, և Հայրենիքի պահպանությանը ծառայելու փոխարեն՝ դառնում է այդ Հայրենիքի վերացման մամլիչ:
Անշուշտ, անպետություն Հայրենիքը և անհայրենիք Պետությունն ազգի գոյության, մեղմ ասած, վատագույն մոդելներն են, սակայն, եթե առաջինի դեպքում ազգը դեռ կարող է շանս ունենալ (հայ ժողովրդի պատմության օրինակով), ապա երկրորդի դեպքում ազգի մոտալուտ չգոյությունը գրեթե երաշխավորված է:

Անհայրենիք Պետության պարագայում առաջանում է ևս մեկ մարտահրավեր: Եթե նման պետությունն այլևս քոնը չէ, ունիկալն ու միակը չէ, եթե այն ընդամենը սոցիալ-տնտեսական միջավայր ապահովողն է, վերացական հանրային բարիքների մատակարարն ու վերաբաշխողն է, ապա նման պետության քաղաքացու համար առաջանում են լայն հնարավորություններ՝ առանց խղճի խայթի աշխարհի 198 նման պետական ապարատներից ընտրել լավագույն «մատակարարին», լավագույն «օպերատորին»: Այսպիսով, ամբողջությամբ վերանում են սեփական երկիրը լքելու և այլ պետության հերթական շահառու դառնալու վերջին բարոյահոգեբանական արգելքները: Հայրենիքը մրցակիցներ չունի, պետությունն ունի:

Հայրենիքը նման է իրական սիրո, իսկ պետություն ստեղծելը՝ նման սիրո արդյունքում ամուսնությանը: Եվ ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, դժբախտ է թե՛ ամուսնությամբ չավարտվող սերը, թե՛ ամուսնությունն առանց սիրո: Ավելին, երկրորդ դեպքում խիստ բարձր է «ամուսնալուծվելու», անհայրենիք պետությունից քաղաքացու բաժանվելու հավանականությունը:
Այն, որ առաջնայինը Հայրենիքն է, ապացուցվում է անգամ լեզվական մակարդակում: Ինձ հայտնի չէ որևէ լեզու, որն առանձին, հատուկ բառ ունենա պետության նկատմամբ սերն արտահայտելու համար, այնինչ բազմաթիվ լեզուներում առկա է սերն առ Հայրենիք բնորոշող եզրը՝ հայրենասիրությունը, պատրիոտիզմը: Բերված օրինակը չի նշանակում, որ պետությունը չեն սիրում, այլ հաստատում է այն փաստը, որ սեփական պետությունը սիրելը հայրենասիրության ձևերից մեկն է, նրա ածանցյալը, նրա դրսևորումը, այլ ոչ թե նրա «փոխարինիչը» կամ հակաթեզը:

Անհայրենիք պետություն կառուցելու նեոլիբերալ փորձարկումներն աշխարհով մեկ բերել են խորքային տեղաշարժերի և համակարգային ճգնաժամերի անգամ գլոբալիզացված աշխարհի առաջամարտիկ երկրներում: Ազգային և ազգայնական ուժերի շարունակվող զարթոնքը մասնավորապես շոշափելի է ԵՄ անդամ երկրներում, որտեղ նրանք ստացել են աջեր և ծայրահեղ աջեր անունը: Իտալիա, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա՝ այն երկրների շարքը, որտեղ տարբեր առիթներով հասարակության մի ստվար զանգված ըմբոստանում է պետության՝ զուտ մեխանիկական ընկալումների դեմ:

Ֆրանսիայում վերջին իրադարձությունները հենց այս կոնֆլիկտի արտացոլանքն էին իրականում: Ֆրանսիան ողողված է միլիոնավոր այլազգիներով, որոնց համար նա Պետություն է, բայց Հայրենիք չէ, իսկ բնիկ ֆրանսիացիների մոտ ավելի ու ավելի է խորանում զգացողությունը, որ ֆրանսիական պետությունը գնալով քիչ է ածանցվում իրենց Հայրենիքից:

Պետությունն ազգի մաշկն է, նրա արտաքին պատյանը, պաշտպանիչ շերտը, արտաքին աշխարհի հետ ապահով հաղորդակցվելու միջոց, իսկ Հայրենիքը նրա միսն է և արյունը: Մաշկազերծված Հայրենիքը խոցելի է, սակայն միայն մաշկ ունեցող, բայց մսից և արյունից զրկված մարմինն էլ ոչ այլ ինչ է, քան «չուչել»:

«Հայաստանի Հանրապետություն» հասկացության մեջ Հայաստանը կդառնա զուտ գեոլոկացիա՞, թե՞ կշարունակի լինել այդ պետության իմաստը, կախված է նախ և առաջ հայ ժողովրդից: 1988թ. Ղարաբաղյան շարժումը հենց հայրենատիրական շարժում էր, շարժում վասն Հայրենյաց: Եվ միայն 90-ականների սկզբին առաջ եկավ Հայրենիքը պաշտպանելու լավագույն ձևը կիրառելու՝ նոր հայկական պետություն ստեղծելու գաղափարը:

Արցախը հանձնելով Ադրբեջանին և այդ դավաճանությունը հիմնավորելով «ՀՀ-ն պահելու» անհրաժեշտությամբ՝ Փաշինյանը մեզ կրկնակի է հայրենազրկում. թե՛ ֆիզիկական, թե՛ գաղափարական իմաստով:


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 26/07/2023  |  Մեկնաբանություն2020-ի նոյեմբերի 9-ից հետո ծննդյանս օրը այլևս աչքիս չի երևում. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել
11:38 20/07/2023  |  ՄեկնաբանությունԹոյվո Քլաարի շուրթերից հնչածը իրենց ցինիզմով նման են Մարիա Անտուանետտայի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության ը. Աշոտյան
21:23 19/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«Մեկ է` Արմենը շարունակելու է խոսել` որքան էլ, որ դա շատերի համար դառը լինի»․ Աբրահամյան
19:54 19/07/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն դիմում է երկրի հակահիգիենիկ ղեկավարի սիրված հնարքին. Աշոտյանի փաստաբանն արձագանքել է ՔԿ-ին
18:23 19/07/2023  |  Քրեական խրոնիկոնԱշոտյանի ու մյուս մեղադրյալների գույքերի մասին տվյալները ուղարկվել են դատախազություն. ՔԿ
13:31 19/07/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործը խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել. փաստաբան
17:14 17/07/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Աշոտյանը կմնա կալանավորված
13:44 14/07/2023  |  ՄեկնաբանությունԱրմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քարամյանը, ում մտերիմ ընկերը և սանիկն է հանդիսանում նշված դատավորը. Աթանեսյան
08:24 14/07/2023  |  ՄամուլԱշոտյանին «տուլիկ» ուղարկելու համար հերթեր են գոյացել․«Հրապարակ»
14:34 11/07/2023  |  ՄեկնաբանությունԱրմեն Աշոտյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի Արգիշտի Քյարամյանի սանիկը՝ դատավոր Արթուր Նահապետյանը.փաստաբան

Արխիվ

[]