ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երիտասարդները փակել են Կարմիր Խաչի մուտքն ու հանդիպում են պահանջում կառույցի ղեկավարի հետ (տեսանյութ) 07/31/2023 09:15 | ԼՐԱՀՈՍ
«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով ՀՀ տարբեր բուհերում սովորող տասնյակ արցախցի ուսանողներ վաղ առավոտից փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը եւ պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ:
Ակցիայի մասնակիցները խնդրում ու պահանջում են, որ ԿԽՄԿ-ն, լիարժեք`առանց թերացման, կատարի իր պարտականությունները, անհապաղ գործադրի բոլոր ջանքերն ու վերադարձնի իրենց հոգածության ներքո Արցախից Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, ում հուլիսի 29-ին ադրբեջանցիները Կարմիր Խաչի մեքենայից առեւանգել են։
«Կանխեք խեղաթյուրումը մարդկային կյանքերի», «կանգնեցրեք ադրբեջանական ահաբեկչությունը» պաստառներով երիտասարդները պահանջում են թույլ չտալ բոլոր սահմաններն անցած ագրեսոր Ադրբեջանին, որը Արցախի Հանրապետության քաղաքացիների հումանիտար բոլոր իրավունքներն ամբողջ աշխարհի աչքի առաջ ոտնահարում է, հեղինակազրկել նաեւ իրենց' Կարմիր Խաչի առաքելությունը։
«Հաշվի առնելով Արցախի՝ իր հայրենիքի ազատագրմանը մասնակցած Վագիֆ Խաչատրյան առևանգման փաստն ու դրան հետևած Ադրբեջանի ԱԳՆ-ի ակնհայտ ցինիկ հայտարարարությունը, որում ասվում է, որ շարունակելու են շինծու մեղադրանքներով ձերբակալել արցախյան ազատամարտի մասնակիցներին, առնվազն լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու, որ արցախյան բոլոր պատերազմներին՝ 1990-ականներին, քառօրյային, 44-օրյային մասնակցած մեր հայրերը, եղբայրները, ամուսինները՝ անկախ նրանից՝ Արցախում են, թե Հայաստանում, կարող են արժանանալ նույն ճակատագրին, ուստի ժամ առաջ պետք է կանխել հնարավոր նման զարգացումները»,-«Փաստինֆո»-ին ասում է ակցիայի մասնակից Ռոզա Խաչատրյանը, ում ամուսինը, ինչպես նևա բազմաթիվ հարազատներ ներկա պահին գտնվում են Արցախում՝ պաշարման մեջ։
Ռոզան նկատում է՝ Վագիֆ Խաչատրյանը Կարմիր Խաչին լիովին վստահելով է նստել այդ մեքենան, մինչդեռ նրա՝ միջազգային հումանիտար կառույցի հոգածության տակ գտնվելը ադրբեջանցիներին չի խանգարել նրանց իսկ աչքի առաջ առևանգել Արցախի խաղաղ բնակչին։
Թղ ոչ մեկի մտքով չանցնի, թե այս ամենն Արցախով ավարտվելու է։ Եթե Ադրբեջանի այս հանցավոր քայլերի դեմը չառնվի, ապա շատ շուտով նմանատիպ դեպքեր են արձանագրվելու ՀՀ տարբեր մասերում։Ներկա պահին հարվածը կրում է Արցախը, բայց այսպես շարունակվելու դեպքում, անկասկած, հերթը հասնելու է Սյունիքին, Գեղարքունիքին, Վայոց ձորին և այլն։ Ու այդ ժամանակ, ինչպես հիմա, ես կանգնելու են այնտեղ ու այն մադրկանց կողքին, որոնք ամենածանր վիճակում կգտնվեն, քանի որ հայաստանը՝ Արցախի հետ միասին, իմ հայրենիքն է ու ես ուզում եմ իմ երկրում ազատ ու անվտանգ ապրել, ցանկացած պահի գնալ հայրենիքիս այն մասը, որն ուզում եմ»,-ասում է Ռոզան ու ավելացնում՝ բոլորի մոտ կա մտավախություն, որ ադրբեջանական ծուղակում հաջորդ հայտնվողը կարող է լինել իրենցից ցանկացած մեկի հայրը, եղբայրը, ամուսինը․․․
Ակցիայի մասնակից Ամալյան էլ ավելացնում է՝ այստեղ սրտացավ մարդիկ են, ուղղակի մարդիկ, որոնց համար մեկ չէ, թե ինչ է կատարվում Արցախում՝ իրենց հայրենակիցների հետ։
Միջազգային կառույցին ներկայացվող առաջին պահանջը, բնականաբար, առևանգած 68-ամյա քաղաքացուն անվնաս իր հարազատների մոտ վերադարձնելն է։
Նշենք, որ արցախցի երիտասարդների նստացույցը ԿխՄԿ-ի մոտ մեկնարկել է շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին։ Արդեն երկրորդ գիշերն է, որ երիտասարդներն անցկացնում են ԿԽՄԿ-ի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ