ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև Լաչինի միջանցքով մարդկանց տեղափոխելը ԿԽՄԿ-ն նախապես բոլոր տվյալները փոխանցում է որոշում կայացնողներին. Զառա Ամատունի 07/29/2023 16:02 | ԼՐԱՀՈՍ
Մենք վստահեցնում ենք, որ Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ հավելելով, որ այս անգամ ևս այդ կանոնն իրենց կողմից լիարժեքորեն պահպանվել է։
Ինչպես արդեն հայտնի է՝ ադրբեջանցի սահմանապահներն առեւանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Նրա գտնվելու վայրն անհայտ է։
Զ.Ամատունին նշել է, որ դեպքի մասին տվյալներ փոխանցել չեն կարող։ «Գիտեք, որ կազմակերպությունը բավականին զուսպ է ընդհանրապես, հանրային հարթակում անձանց մասին տվյալների տրամադրման մասով՝ հատկապես նման իրավիճակներում»,- նշել է Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատանքի ընթացքում գրանցված ցանկացած խնդիր կոնֆիդենցիալ ձևով հասցեագրվում է համապատասխան որոշում կայացնողներին. հանրային հարթակում որևէ ձևով չեն քննարկվում ու ներկայացվում կազմակերպության անելիքները կամ կողմերի հետ քննարկածի բովանդակությունը։
«Այս պահին, ամեն դեպքում, չունենք ավելին ասելու և այլ մանրամասներ տրամադրելու հնարավորություն։ Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ մեր կազմակերպությունը, Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններ կազմակերպելուց առաջ մշտապես համաձայնության է գալիս նման գործողության վերաբերյալ որոշում կայացնողների հետ ։ Տրամադրում է համապատասխան տվյալներ՝ մարդկանց մասին, որոնք պետք է տեղափոխվեն։ Ուստի, առանց դրա մենք չենք սկսում մեր գործողությունները, որն, ըստ երևույթի, միտված է ապահովելու մարդկանց ապահով տեղափոխումը»,- վստահեցրեց միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչը։ Մինչդեռ այս պարագայում, փաստորեն, ադրբեջանցիները արցախցուն առեւանգել են հենց ԿԽՄԿ-ի աչքի առաջ ու ներկայությամբ՝ տվյալ պարագայում հերթական անգամ բացահայտ արհարամարհելով թե ԿԽՄԿ-ին, թե միջազգային իրավունք ասվածը։
Ինչ վերաբերում է տեղափոխվածների թվին ու առողջական վիճակին՝ Ամատունին ասաց, որ ինչպես սովորաբար, այս դեպքում ևս իրենք տվյալներ կտրամադրեն այն ժամանակ, երբ տեղափոխվող քաղաքացիները լինեն ՀՀ-ում։
Ամատունին չմեկնաբանեց հարցը, թե արդյո՞ք նրանք այս պահին շարունակում են մնալ Բերձորի միջանցքի տարածքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում