ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես հիմա շատ ավելի լավ կզգայի ինձ, եթե իմ տանը լինեի. առանց լույս, առանց գազ, սոված, բայց' իմ տանը. 68-ամյա կինը միացել է հացադուլին 07/28/2023 20:37 | ԼՐԱՀՈՍ
68-ամյա Մարինա Ազարյանը Ստեփանակերտից է։ Ինքն ու ամուսինն այն հարյուրավորների շարքում են, որ տուն վերադառնալ չեն կարողանում։
Տիկին Մարինան մասնագիտությամբ մանկավարժ է, տեսակով' չտրտջացող եւ դժվարություններից չվախեցող։ Մի քանի օր առաջ, իմանալով «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության մասին, որի շրջանակում կանայք, հերթափոխելով միմյանց, մեկօրյա հացադուլ են անում, միանգամից ցանկություն է հայտնել միանալու։ Այսօր նա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ առավոտից նստած էր։
«Ինչքան պետք լինի, ես գալու եմ էստեղ, մենակ թե ճանապարհը բացվի...Սովոր եմ սոված մնալ։ Տանն էլ օրերով գրեթե բան չեմ ուտում։ Կուլ չի գնում... Հասկանու՞մ եք, Արցախում հարազատներս, ընկերներս, աշակերտներս, հայրենակիցներս սոված են, ես չեմ կարող ուտել, չի ստացվում։ Ո'չ ձմերուկ եմ առել էսքան ժամանակ, ո'չ միրգ, ո'չ քաղցրավենիք... Չեմ կարող առնել»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է տիկին Մարինան։
Վաստակաշատ մանկավարժը դպրոցում չի աշխատում արդեն հինգ տարի' թոշակի է անցել։ Անցած տարի դեկտեմբերի 5-ին էլ ամուսնու հետ արտասահման' աղջկան տեսության էին գնացել։ Չգիտեին, որ նախատեսված երկու ամսվա ճամփորդությունն անվերջանալի է դառնալու...
«Դեկտեմբերի 12-ին իմացանք' փակել են։ Մտածեցինք, թե կբացվի։ Երկու ամիսը դառավ երեք, երեքը' չորս... Մարտը որ մտավ, ասացի' էլ չեմ կարող սպասել, գնում են Հայաստան, որ հենց ճանապարհը բացվի, գնամ իմ տուն... Ահավոր վատ եմ զգում, որ հիմա իմ տանը չեմ, հարևաններիս, բարեկամներիս, ընկերներիս կողքին չեմ։ Ուզում եք հավատացեք, ուզում եք' չէ, բայց շատ ավելի ուրախ կլինեի, լավ կզգայի ինձ, եթե հիմա իմ տանը լինեի' առանց գազ, առանց լույս, սոված... Մենակ թե տանս լինեի, ի'մ տանը», արցունքոտ աչքերը թաքցելով' ավելացնում է տիկին Մարինան։
68-ամյա կինը նկատում է' արցախբնակները դժգոհող չեն, տրտնջացող չեն, ում հետ խոսում ես, ասում է' դիմանում ենք, էլի կդիմանանք' մենակ թե որոշակիություն լինի, իմանանք, որ լավ է լինելու վերջը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնությունը հացադուլ է իրականացնում' ի զորակցություն տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր հայրենակիցների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ