ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դոգ»-ի գործով կալանավորվել է Տիգրան Առաքելյանը (տեսանյութ) 07/28/2023 17:40 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Առաքելյանը 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իր մտերիմ մի կնոջ հետ, խմբի կազմում մի տղամարդուց գոմարային պահանջ ներկայացնելու դիտավորությամբ, «Facebook» սոցիալական ցանցում իր կողմից ստեղծած և փաստացի շահագործվող «Arpine Avagyan» օգտատիրոջ կայքեջի միջոցով համացանցային շփման միջոցով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել այդ տղամարդու հետ:
Քննչական կոմիտեղի տեղեկացմամբ՝ վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հավաքելու դիտավորությամբ, «Skype» հավելվածի միջոցով համացանցային շփման ընթացքում նրա մտերիմ կինը տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել տղամարդուն մերկանալ տեսախցիկի առաջ: Այդ ընթացքում Տ.Առաքելյանը նախապես ներդրված ծրագրի միջոցով տեսագրել է տղամարդուն այդ վիճակում իր մտերիմ կնոջ հետ հաղորդակցվելիս:
Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տ․Առաքելյանի կողմից «Esmira Aliyeva» անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող «Youtube» սոցիալական ցանցի հղումը: Րոպեներ անց Տիգրան Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և տեղի ունեցած զրույցի ընթացքում վերջինիս ներկայացրել է խոշոր չափի՝ 2.385.500 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունը տարածել համացանցային տիրույթում, ինչը մերժվել է տղամարդու կողմից:
Բացի այդ, Տ․Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլի վերջին ուղիղ հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի «youtube.com» ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկություններ։ Այսինքն՝ համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտություններն օգտագործելով, դատավորի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տրամադրելու միջոցով նա օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:
Քննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Տ.Առաքելյանը, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ՝ այդ կերպ նպաստելով Վ․Ղուկասյանի նպատակների իրականացմանը, ինչպես նաև տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և 2023թ․ հունիսի 20-ին նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը բավարարել է միջնորդությունը, և Տ․Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ