ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի վերջը, որպես էթնոքաղաքական միավոր, կսկսվի հենց այն պահից, երբ Արցախը կանցնի Ադրբեջանի տիրապետության տակ.Արման Աբովյան 07/28/2023 11:45 | Քաղաքական
Նոր աշխարհակարգում չճանաչված պետություններն իրենց անկախությունը հաստատելու համար, նվազագույնը, քաղաքական հիմնական խաղացողի հենարան պետք է ունենան, իսկ ՀՀ իշխանությունները որոշում են ընդունել, ըստ էության, ոչնչացնելու Արցախը՝ հիմնավորելով՝ եթե Արցախը մատաղ չանեն, ապա մատաղ կլինի Հայաստանը։ Եվ որքան էլ իրենք փորձեն դա թաքցնեն կամ փաթեթավորեն գեղեցիկ խոսքերի մեջ, միևնույն է, դա աչք է ծակում։ Սա, իրականում, սարսափելի մանիպուլյացիա է, որովհետև, մատաղ անելով Արցախը, երաշխավորված ոչնչացնում ես Հայաստանը։ Հայաստանի վերջը, որպես էթնոքաղաքական միավոր՝ իր բոլոր ատրիբուտներով, կսկսվի հենց այն պահից, երբ Արցախը կանցնի Ադրբեջանի տիրապետության տակ,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ն երեկ դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու ուղերձով՝ որպես վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոց։
Արման Աբովյանը նկատում է՝ եթե դեռ մնացել են մարդիկ, ովքեր այս ամենը չեն հասկանում, կամ թուրք – ադրբեջանական տանդեմի օրակարգը սպասարկողներն են կամ նրանց մոտ բացակայում է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ տարրական գիտելիքները. «Ասել եմ և կրկնում եմ՝ եթե այս իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ օրակարգը կյանքի կոչվի, ապա նրանք հաջորդիվ, աչքները չռած, մեզ ասելու են՝ Երևանում խաղաղ ապրելու համար հիմա էլ պետք է հանձնենք Սյունիքը, հետո Վայոց Ձորը, Գեղարաքունիքը, Տավուշը և այդպես շարունակ։ Հետո մեզ համոզելու են, որ կուշտ փորով հաց ուտելն ու գազ և լույս ունենալն ավելի կարևոր է, քան երկիր ունենալը, չխոսենք այն մասին, որ, եթե դու երկիր չունեցար՝ ո՛չ հաց ես ունենալու, ո՛չ լույս, ո՛չ գազ»,- ասում է Աբովյանը։
Վերադառնալով Արցախի ԱԺ-ի կողմից ՄԱԿ-ի անդամ երկրներին հղված կոչին, Արման Աբովյանն այս քայլը համարում է գործընթացի տրամաբանական զարգացում. «Արցախում հասկացել են՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն իրենց ձեռքներն է լվացել Արցախից, այլև հնարավոր և անհնար բոլոր միջոցներով նպաստում են Արցախի ոչնչացմանը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում, այո, գոյություն ունի քաղաքական գործիքակազմ, որն Արցախը փորձում է օգտագործել»։
Հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում, արդեն, երեք տարի շարունակ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության զորախումբը, հետևաբար ավելի սպասելի չէ՞ր լինի, եթե Արցախը նման կոչով դիմեր, հենց, ՌԴ-ին, Արման Աբովյանը պատասխանում է՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին դիմելու կոչը քաղաքականապես լավ մտածված և գրագետ հաշվարկված քայլ է. «Դիմելով միայն Ռուսաստանի Դաշնությանը, Արցախն իր դեմ կուղղեր հակառուսական թևի՝ հավաքական Արևմուտքի դժգոհությունը։ Չմոռանանք, որ տարածաշրջանն այս պահին կոշտ առճակատման մեջ է հայտնվել արևմտյան և արևելյան ճակատների մեջ։ Եվ ահա, հենց ՄԱԿ-ի անդամ երկրներին վկայակոչելով, Արցախը հուսափել է իր դեմ հակառուսական ուժերի տրամադրումից՝ վեր դնելով իրեն Արևելք – Արևմուտք առճակատումից»։
Ամփոփելով զրույցը՝ Արման Աբովյանն ընդգծում է՝ Արցախն ունի բավականաչափ ներուժ՝ ստեղծված իրավիճակում գրագետ քաղաքականություն վարելու և հիմնական խաղացողների հետաքրքրություններն իր օգտին աշխատացնելու համար, պարզապես, ժամանակը, ցավոք, այլևս չի բավարարում.«Սա, իրականում, ունիկալ իրավիճակ է, որովհետև միջազգային հանրությունն իր հիմնական հետաքրքրություններն առաջ տանելով, հիմնակում հիմնվում է երեք խաղացողների վրա՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանի օրվա իշխանությունների ցանկությունները համաընկնում են իր թշնամիների ցանկությունների հետ։ Թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն, իրենց քաղաքականությունը կառուցում են՝ համաձայն այս երեք պետությունների առաջ քաշած տեսլականի։ Բայց, ահա, գալիս է նոր խաղացող, ի դեմս Արցախի, որն իր համառությամբ և տոկունությամբ խաղի նոր կանոներ է առաջ քաշում, որտեղ գրագետ և հաշվարկված քաղաքականություն վարելու պարագում, կարող է, նույնիսկ, այս մեծ խաղից շահած դուրս գալ, որովհետև, իրականում, ո՛չ Արևմուտքին, ո՛չ ՌԴ-ին պետք չէ այս տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացումը, որ իրական սպառնալիք կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից