ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոմն մեկը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, 120 հազար բնակչության վրա մատ թափ չտա ու ասի՝ գումարներ ենք տվել՝ բադրիջան չեն կարողանում աճեցնել. Դավիթ Գալստյան 07/27/2023 23:24 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին մեղադրում է Բերձորը հանձնելու մեջ, և 2 օր է իշխանական թևից որևէ արձագանք չկա․ բոլորիս համար մտահոգիչ է։ Հարց է առաջանում՝ Արցախի իշխանություննե՞րն են հանձնել Բերձորը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա մասնավորապես խոսել է պատերազմից հետո ռեսուրսների կառավարման խնդիրների մասին:
«2020 թվականի նոյեմբերի 1-ից հետո 70 հոգի իրավաբանական և ֆիզիկական անձինք վարկային փոխառություն են ստացել․ մարդիկ կան՝ 8 մլրդ 438 միլիոն են ստացել, մարդիկ կան, որոնք ստացել են 5 մլրդ 375 միլիոն վարկային փոխառություն», - ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ու կոչ արել իշխանությանն ամեն կերպ աջակցեն, թույլ տան այս գումարները, որոնց մեծ մասը ժամկետանց են, իրենց գործառույթները իրականացնեն, որպեսզի Հայաստանից ոմն մեկը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, 120 հազար բնակչության վրա մատ թափ չտա ու ասի՝ գումարներ ենք տվել՝ բադրիջան չեն կարողանում աճեցնել:
Դ. Գալստյանի դիտարկմամբ` Արցախի իշխանության օղակները պարտավոր են պատասխանել Նիկոլ Փաշինյանի մեղադրաքներին, այլապես լռությունը համաձայնության նշան կդիտարկվի։
«Արցախի իշխանություններին մեղադրում է Բերձորը հանձնելու մեջ, և 2 օր է իշխանական թևից որևէ արձագանք չկա․ բոլորիս համար մտահոգիչ է։ Հարց է առաջանում՝ Արցախի իշխանություննե՞րն են հանձնել Բերձորը։ Լռությունը համաձայնության նշան է լինելու․ իշխանություննե՛ր, արձագանքեք փաստերը արձանարող մեկին »,-նշել է նա։
Ավելին, նա ընդգծել է, որ այս բարդ ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի ու Արաբաթ Միրզոյանի» հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։
«Վա՛յ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ դավաճան»,- ասել էր նա։
Մանրամասները` «Մեդիահաբ»-ի տեսանյութում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ