ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը ելք չի տեսնում այս իրավիճակից, քանի որ իր ստեղծած լեգենդը, թե, իբր, Արցախում ճգնաժամ չկա փշրվում է․ Արա Ղազարյան 07/27/2023 20:31 | Քաղաքական
Դեպի Արցախ հումանիտար բեռ ուղարկելով՝ Հայաստանն ապացուցում է, որ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը։ Այսինքն՝ ՀՀ-ի պնդումը, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում էթնիկ զտում իրականացնել, միջազգային արենայում ավելի է ամրապնդվում։ «Փաստիֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Արա Ղազարյանը։
«Բեռն ուղարկելով, իհարկե, վիճակն ավելի է սրվում, բայց առանց այդ էլ վիճակը մշտապես սրում է Ադրբեջանը։ Արցախը հայտարարված է աղետի գոտի, իսկ Ադրբեջանը համառորեն հերքում է, որ կա ճգնաժամ։ Այս իրավիճակում, իմ կարծիքով, 400 տոննա բեռ ուղարկելով Հայաստանն ապացուցում է, որ իրոք խնդիրը լուրջ է, այլապես այդ քայլը չէր անի, բեմականացման կարիք չկա։ Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ ելք չի տեսնում այս իրավիճակից, քանի որ իր ստեղծած լեգենդը, թե, իբր, Արցախում ճգնաժամ չկա փշրվում է․մի կողմից՝ թույլ չի տալիս Հայաստանից ուղարկված բեռը մտնի Արցախ, մյուս կողմից էլ հայտարարում է, թե, իբր, արցախցիներն իր երկրի բնակիչներն են ու ոչինչ չի անում ճգնաժամը մեղմելու ուղղությամբ։ Ակնայով էլ ճանապարհ չի բացում, քանի որ այդ դեպքում էլ կփշրվի իր հորինած լեգենդը, թե, իբր, Արցախում ոչ մի ճգնաժամ չկա (Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կտրականապես դեմ է արտահայտվել օկուպացված Ակնայից Արցախ բեռներ մտցնելու տարբերակին,-խմբ․)»,-ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ այս իրավիճակում արդեն ՄԱԿ-ի անդամ երկրները, համաձայն կանոնադրության, կարող են գործել՝ այդ թվում հումանիտար բեռներ ուղարկել Արցախ՝ ինչպես 1992թ․ Սարաևոյի՝ պաշարման մեջ գտնվող 300-400 հազար բնակչությանն է ինքնաթիռներով սնունդ մատակարարել։
Հարցին՝ իսկ մինչև այս պահը ՄԱԿ-ի Պարենի ծրագրին դիմելու կարիք չկա՞ր, որ ՀՀ իշխանությունները չեն դիմել․ ի վերջո, շուրջ 8 ամիս է՝ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մեկ ամսից ավել էլ՝ տոտալ պաշարում է, Ղազարյանը պատասխանեց՝ կարելի էր, բայց այդ հարցը ՀՀ իշխանությունների տիրույթում է։
«Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Արցախի հարցն իր ներքին հարցն է, բայց փաստ է, որ 120 հազար մարդու պաշարման մեջ է պահում․դա արդեն միջազգային խնդիր է։ Ադրբեջանն իր ձեռքով միջազգայացնում է Արցախի հարցը։ Մեծ անելիք ունի այստեղ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵԱՀԿ-ն և այլն։ Արդեն ՄԱԿ անդամ յուրաքանչյուր երկիր կարող է գործել և՛ հարցը բարձրացնել դատական ու ոչ դատական ատյաններում, և՛ օգնություն ուղարկել Արցախ։ Այսինքն՝ այս քայլով Հայաստանը, կրկնում եմ, ի ցույց է դնում, որ խնդիրը միջազգային է։ Էլի եմ ասել՝ ՄԱԿ ԱԽ-ում կուլիսային քննարկումներն ավելի կարևոր են, քան բուն նիստը»,-շեշտեց միջազգայնագետը։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի, միջազգայնագետի խոսքով, անհրաժեշտ է ապահովել։ Ադրբեջանական ուղեկալի ու նրանց վերահսկողության մասին քանի որ խոսք չկա փաստաթղթում, ուրեմն պետք է չլինեն ու միջանցքն անարգել գործի։
Հարցին, թե ՄԱԿ-ի անդամ երկրները գործնականում ինչպես կարող են ազդել իրավիճակի վրա, Ղազարյանը պատասխանեց․
«Սկսած հայտարարություններից, վերջացրած կոալիցիա կազմելով՝ ընդդեմ Ադրբեջանի։ Կոալիցիան կարող է լինել նաև ռազական, բայց մենք, իհարկե, շատ հեռու են դրանից։ Հիմա օրակարգային հարց է Արցախի իքնապաշտպանվելու իրավունքը։ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու մտադրությունն ամբողջությամբ հիմք է տալիս Արցախի բնակչությանը ինքնապաշտպանվելու։ Ըստ այդմ՝ առաջնահերթ դա պետք է գա օրակարգ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ