ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի միջանցքը պետք է գործի, դա միակ կապն է Հայաստանի Հանրապետության հետ. Էդմոն Մարուքյան 07/27/2023 15:44 | Քաղաքական
Ադրբեջանը 21-րդ դարում շուրջ 120.000 մարդու շրջափակել և սովի է ենթարկում։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է։ Բերձորի միջանցք կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարեց Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինչպես դիվանագիտական այնպես էլ հումանիտարի մակարդակներում այս մասով ամբողջական աշխատանք է տարվում։ Հումանիտար ճգնաժամը, սակայն, նրա խոսքով, օր- օրի ավելի է խորանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաներ Երեւանից ուղևորվել են Արցախ, սակայն մնացել են ԿոռնիձորումՀաղորդվել էր, որ բեռը տեղ հասցնելու համար կապ էր հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ: Այդ նույն ժամանակ, ադրբեջանական կողմը հումանիտար օգնության տրամադրման գործողությունները «հերթական սադրիչ գործողություն» էր գնահատել։ Ավելի ուշ, տեղի ունեցածին արձագանքել էր նաև ԵՄ նախագահ Ժոզեֆ Բորելը՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Բերձորի միջանցքը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին։
«Դուք երեկ նաև տեսաք, որ Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետները, դեսպանները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն ԱԳՆ-ում էին, բոլորն էլ ուսումնասիրել են բեռները, տեսել են, բոլորն իրազեկված են։ Այս ամենը ներկայացվել է նաև իրենց մայրաքաղաքներում»,- ասաց նա։
Մրուքյանը հավելեց, որ ՀՀ գործողություններն ու քայլերն այս առումով կանխատեսելի են և համահունչ են հայկական կողմի ստանձնած պարտավորություններին և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Ըստ դրա՝ Լաչինի միջանցքը պետք է գործի։ Դա միակ կապն է Հայաստանի Հանրապետության հետ։ Այն ոչ միայն սնունդն ու առաջնային անհրաժեշտության ապրանքները տեղ հասցնելու միջոց է, այլև ՀՀ հետ հատուկ կապի իմաստով է արձանագրված։ Դրա տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը, դրա տակ ստորագրել են ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը»,- ասաց նա։
Մարուքյանը հույս հայտնեց, որ հայկական կողմին ի վերջո կհաջողվի հումանիտար բեռը փոխանցել ռուսական խաղաղապահ զորախմբին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ