Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Վարչապետն ու տիկինը մասնակցել են Երևանում Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացմանը 07/27/2023   18:08  |  Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք՝ հայտնում են վարչապետի աշխատաակզմից։

Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան կարող է հայրենադարձվելու ընթացքում ունենալ նման խնդիրներ՝ կապեր ունենալով և հասանելիություն ունենալով, ընդհուպ Հանրապետության վարչապետի, նախագահի, նախարարների հետ, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք նման հնարավոր կապեր չունեն:

Եվ պետք է արձանագրել, որ սա մի իրադարձություն է, որը կապ ունի մեր մոտեցումների հետ՝ որոշումների կայացման և դրանք իրագործելու ընթացքում, որովհետև այսօր էլ Կառավարության նիստում քննարկում ենք, որ ոչ միայն պետք է հայտարարենք դիրքորոշումները, այլև դիտարկենք հակառակ կողմից: Իսկ գործնականում դրանք ի՞նչ խնդիրներ են առաջ բերում:

Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, բայց երբ քաղաքական մակարդակում դա հայտարարում ենք՝ չենք արձանագրում, որ քաղաքական ուղերձն այո՛, բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել ոգևորություն, ցանկություն, բայց մի պետական կառավարման կամ իրավական մի ընթացակարգերի հետ բախվելուց մարդու ոգևորությունը կարող է զրոյանալ և հակառակը՝ հետ պտտվել ու առաջ բերել զղջման խորը զգացում, թե ինչու ես այս ճանապարհին ոտք դրեցի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ քննարկումների արդյունքում է հասկացվել այնպիսի ինստիտուտի անհրաժեշտությունը, որն աջակցի բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենադարձության շատ կարևոր որոշում կկայացնեն:

«Բայց նաև մենք արձանագրեցինք, որպեսզի այդ որոշումը լինի հնարավորինս էֆեկտիվ, պետք է դա լինի ոչ թե ուղղակի ստանդարտ, դասական պետական մի մարմին, այլ պետք է լինի մի տեղ, որը նաև ֆորմալ հնարավորություններ կունենա, ոչ ֆորմալ հնարավորություններ կունենա, մշտական հաղորդակցության մեջ կլինի այն մարդկանց, քաղաքացիական հասարակության հետ, որոնք նույնիսկ պետական կառավարման մարմիններից առաջ առնչվել, առերեսվել են թեմային և գիտեն բոլոր նրբությունները։

Պարոն Սինանյանն արդեն նշեց, որ այս գրասենյակի և ինստիտուտի նպատակը մարդուն ուղեկցելն է մտադրության ձևավորման փուլից։ Ավելին, սա նաև ևս մեկ գործնական քաղաքական ուղերձ է, որ հայրենադարձությունը ցանկալի է։ Կառավարությունն ուզում է Հայաստանի Հանրապետություն վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել: Արդեն նշվեց, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ, և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր հնարավոր են դարձրել այս նախագիծը։ «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Նման քայլերով պետք է ամրապնդենք մեր քաղաքացիների, ժողովրդի վստահությունը Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ՝ այն արձանագրումով, որ այդ ապագան ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցելու։ Դա մի գործ է, որը մենք պետք է անենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում՝ կառավարությունն իր տեղում, ընդդիմությունն իր տեղում, քաղաքացիական հասարակությունն իր տեղում, Հայաստանի հանրությունն իր տեղում, հասարակական սեկտորի աշխատողներն իրենց տեղում՝ կենտրոնում ունենալով մի նպատակ, դա Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, հզոր և երջանիկ հայկական պետականությունն է ։

Հույս ունեմ, որ այսօրվա մեր իրադարձությունը բազմաթիվ մեր հայրենակիցների հնարավորություն կտա ստեղծելու այդ երջանկությունը, այդ ազատությունը, զարգացնելու այդ հզորությունը և ուրիշներին էլ ստեղծելու և հաղորդակցվելու այդ ամենի հետ»,- ասել է վարչապետը։

Հայրենադարձների ինտեգրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանի Հանրապետությունում և կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության և «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» արդյունավետ փոխգործակցության շնորհիվ:

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայրենադարձներին խորհրդատվական ու գործնական աջակցություն է տրամադրելու տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեռևս նախահայրենադարձման փուլում, երբ անհատը կամ ընտանիքը հայրենադարձվելու ցանկություն է արտահայտել: Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստելու և ուղեկցելու է հայրենադարձին ողջ ընթացքում՝ նրան ներկայացնելով ու ծանոթացնելով Հայրենիքում իրավական գործընթացներին, կրթական, առողջապահական, մաքսային, զբաղվածության, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերում՝ սերտորեն գործակցելով գործընկերների հետ:

Կենտրոնն առաջարկում է մշտապես գործող հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:29 27/07/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանականների հետ
16:29 27/07/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է առաջին կիսամյակի պետբյուջեի կատարողականը
12:43 27/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ պետքարտուղարին տուգանել էին իր բակի ձյունը չմաքրելու համար. մեզ մոտ այդ կուլտուրան չկա. Փաշինյան (տեսանյութ)
12:36 27/07/2023  |  ԼՐԱՀՈՍԴառը տպավորությամբ եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից. Փաշինյան
11:11 27/07/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք. այս գործելակերպը անհասկանալի է. Փաշինյան
23:23 26/07/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը
22:59 26/07/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ ուղարկված 360 տոննա բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է. Փաշինյան
21:38 26/07/2023  |  ԼՐԱՀՈՍՊետությունը տնամերձ բոստանդ չէ, Արցախն էլ խորթ զավակ չէ, Նիկո՛լ․ Թևանյան
19:34 26/07/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի համար. Անդրանիկ Թևանյան
19:56 25/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻ սեր Աստծո, կերեք՝ ինչ ուզում եք, պարո՛ն Փաշինյան. հարց է՝ արդյո՞ք ապրումակցում ունեք, թե ո՛չ. լրագրողը՝ Փաշինյանին

Արխիվ

[]