ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտգործնախարարների հանդիպմանը բարձրացվել է ոչ թե կոնկրետ 400 տոննա հումանիտար բեռի տեղափոխման, այլ միջանցքը բացելու հարցը. Էդմոն Մարուքյան 07/27/2023 16:09 | Քաղաքական
Հուլիսի 25-ին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման և շրջափակումը վերացնելու հարցը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։ Լաչինի միջանցք կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարեց Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, այդպիսի պահանջ կա նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից կայացված երկու որոշումներում։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաներ Երեւանից ուղևորվել են Արցախ, սակայն մնացել են ԿոռնիձորումՀաղորդվել էր, որ բեռը տեղ հասցնելու համար կապ էր հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ: Այդ նույն ժամանակ, ադրբեջանական կողմը հումանիտար օգնության տրամադրման գործողությունները «հերթական սադրիչ գործողություն» էր գնահատել։ Ավելի ուշ, տեղի ունեցածին արձագանքել էր նաև ԵՄ նախագահ Ժոզեֆ Բորելը՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Բերձորի միջանցքը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող Ակնայի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին։
«Այսինքն, ոչ թե կոնկրետ 360- 400 տոննա բեռի հարցը պետք է բարձրացնի մեր նախարարը, այլ ընդհանրապես միջանցքը բացելու հարցը։ Այն, բնականաբար, բարձրացվել է, և այդ հարցը քննարկվել է հանդիպման ժամանակ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ հումանիտար բեռների տեղափոխման փաստը տպավորություն էր ստեղծել, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ մասին՝ Մարուքյանն ասաց, որ Բերձորի միջանցքի վերաբացման, շրջափակման վրացման պահանջն ավելի մեծ գործընթաց է, քան 400 տոննա հումանիտար բեռ անցկացնելու հարցը։
«Պետք չէ մասնավորեցնել։ Այսինքն, մեր մոտեցումն ու բարձրացրած հարցն ընդհանուր բնույթի է»,- ասաց նա։
Մարուքյանն անդրադարձավ նաև հարցին, թե պայմանավորվածություն չունենալու պարագայում ինչ նպատակ է ունեցել 19 բեռնատարներով շուրջ 400 տոննա հումանիտար բեռի տեղափոխումը Կոռնիձոր։ Ասաց, որ այդպիսի գործընթացներ իրականացվել են շրջափակման ամբողջ ընթացքում։ Կոչ արեց՝ հարցը չմասնավորեցնել։
«Այս առիթով, գուցե նաև միջազգային լուսաբանումն է ավելի շատ։ Որովհետև հումանիտար ճգնաժամն է ավելի շատ սրվել, քան նախկինում կար։ Սրանք հանգամանքներ են, որոնք մենք պետք է հաշվի առնենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ