Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

ՔԿ. «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը հանցավոր կազմակերպություն են ստեղծել ու ղեկավարել 07/27/2023   21:02  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ առերևույթ հանցավոր արարաքների վերաբերյալ քննվող քրեական վարույթով ի հայտ են բերվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ պարունակող տվյալներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես՝ Վ․ Ղուկասյանը և Ա․ Գալստյանը անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գույքային միջոցներ կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները օրինական շրջանառության մեջ դնելու նպատակներով 2021թ. կեսերին ստեղծել և ղեկավարել են անհամեմատ ծավալուն հանցավոր նպատակներ հետապնդող, համակարգվածությամբ ու կառուցվածքային կայուն նկարագրով աչքի ընկնող հանցավոր կազմակերպություն։ Վերջինիս գործունեության մեջ ներգրավել է տվյալ պահին քննությանը հայտնի 10 անձ՝ նրանց միջև գործառույթների ընդգծված դերաբաշխմամբ։ Վերջիններիս զգալի մասին մեղսագրվող հանցավոր արարքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս տեղեկացրել է։

Քննության ներկա փուլում արդեն իսկ պարզվել են հանցավոր սխեմայով տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու 4 դրվագներ, որոնցով շանտաժի միջոցով այդ անձանցից պահանջվող գումարները կազմել են ընդհուպ մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ։

Նշված դեպքերով կիրառված հանցավոր սխեմայի վերլուծությունը փաստում է, որ Վ․ Ղուկասյանը տարբեր սոցիալական հարթակներում լսարան ձևավորելու, հետագայում նշված լսարանի հանրային կարծիքը որպես իր սպառնալիքների իրականացման գործոն օգտագործելու նպատակով առցանց սոցիալական հարթակներում ստեղծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց կառավարմամբ զբաղվել են նաև հանցավոր խմբի՝ տվյալ գործառույթն ստանձնած անդամները։

Լուրջ սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ստանալու, պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով հանցավոր կազմակերպության՝ համակարգչային տեխնիկայի, սոցիալական ցանցերի օգտահաշիվների կառավարման, շորթումներ կատարելուն հարմարեցված համակարգչային ծրագրերի, մոնտաժային հմտությունների տիրապետող անդամները Վ․ Ղուկասյանի հանձնարարությամբ հավաքել, մշակել են տեղեկություններ և նյութեր տարբեր անձանց, այդ թվում նաև իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ, որոնք փոխանցել են Վ․ Ղուկասյանին։ Դրանց հիման վրա, վերջինս նշված բազում օգտահաշիվներով հեռարձակումների միջոցով, բարոյական նորմերի բացահայտ անտեսմամբ, հայհոյախառն բառամթերքով, անպարկեշտ արտահայտություններով, արատավորող տեղեկություններ հրապարակելով թիրախավորել է մասնավոր անձանց և կազմակերպություններին, պետական մարմիններին, այդ թվում նաև իրավապահ համակարգին, դրանցում ծառայություն իրականացնող անձանց՝ նպատակ հետապնդելով հարկադրել վերջիններիս ձեռնպահ մնալ հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ իրենց օրինական ծառայողական պարտականությունների կատարումից և այդ կերպ ապահովել հանցավոր կազմակերպության անդամների «անձեռնմխելիությունը»:

Նույն նպատակով և նկարագրված մեխանիզմով Վ․ Ղուկասյանը անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորող խոսույթով, արատավորող տեղեկություններով թիրախավորվել է նաև տարբեր ատյանների այն դատավորներին, որոնք բավարարել են հանցավոր խմբի անդամ հանդիսացող, քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված յուրային, հանցավոր խմբում ընգրկված անձանց խափանման միջոց կալանքի ընտրության կամ կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունները՝ ունենալով նաև հետագայում իր համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակ։

Հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակները քողարկելուն ծառայեցվել է «Հանրային ձայն» կուսակցությունը՝ որպես հնարավորություն՝ ի շահ կազմակերպության ազդելու սոցիալական, քաղաքական կամ տնտեսական որոշումների վրա, ինչպես նաև,  օրինական շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելու պատրանք ստեղծելու նպատակով ստեղծված «Հանրային ձայն» տաքսի ծառայությունն ու նույնանուն պահնորդական (անվտանգության) ծառայությունը, բարեգործական որոշակի ակցիաներ իրականացնելը:

Ավելին․ հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի դյուրին իրականացնելու, իրավապահ մարմինների հետ «խնդիրներ չունենալու» նպատակով Ա․ Գալստյանի կողմից, նույնանուն իրավաբանական ծառայության քողի ներքո, հավաքագրվել են փաստաբաններ։ Դրա իրական նպատակը եղել է իրավաբանական ծառայությունների քողի տակ հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում՝ մասնավորապես շորթմամբ և խարդախությամբ ձեռք բերված գույքային և նյութական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելը կամ խեղաթյուրելը:

Հանցավոր կազմակերպության առանձին անդամներ անձնական կապեր են ստեղծել իրավապահ կամ այլ պետական կառույցների աշխատակիցների հետ՝ դրանք օգտագործելով հանցավոր խմբի նպատակներից բխող անհրաժեշտ տեղեկատվության, օրինակ՝ հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձանց նույնականացնող, ինչպես նաև յուրայինների վերաբերյալ վարույթ իրականացնող քննիչի, նրա ընտանիքի անդմաների մասին տեղեկություններ ստանալուն։

Հանցավոր կազմակերպությունն իր կայունությունն ապահովել է ներքին գործառույթային «ստորաբաժանումների» ստեղծմամբ և գործարկմամբ,  նաև զգալի, դեռևս օրինականության տեսանկյունից պարզման ենթակա դրամական միջոցների շրջանառության միջոցով: Հանցավոր կազմակերպության ղեկավարներից մեկի ընտանիքի անդամը փաստացի կատարել է կազմակերպության գանձապահի դերը՝ իր անվամբ բանկում բացված պահախցիկում պահելով հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը, դրամական միջոցները, ապահովելով հանցավոր կազմակերպության ֆինանսական շարժի անվտանգությունը և գաղտնիությունը։ Ֆինանսական միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է հանցավոր կազմակերպության ղեկավարների ցուցումներով: 

Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նյութերը, քննության առարկա դարձնելու նպատակով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են այլ նախաքննական մարմին։

Ընդհանուր առմամբ, իրականացվող լայնածավալ քննության ընթացքում ստացվել են հանցավոր կազմակերպության, դրա անդամների կողմից առերևույթ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ շորթումների, խարդախությունների, փողերի լվացման, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ՝ ընդհանուր շուրջ երեք տասնյակից ավելի դեպքերի մասին տվյալներ, որոնք ստուգման առարկա են քրեական վարույթի շրջանակներում։        

Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ  և իրականացվում է նախաքննություն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:19 27/07/2023  |  ՔաղաքականԳուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 
16:30 24/07/2023  |  Քրեական խրոնիկոնԴատավորների մերձավորների լուսանկարներ են ձեռք բերել, մոտնաժի միջոցով անպարկեշտ արտահայտություններ գրել, իսկ Դոգը դրանք ցուցադրել է իր տեսանյութերում. նոր հանգամանքներ են ի հայտ եկել
15:23 21/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանի նոր նշանակումը. Էդգար Բալոյանը՝ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ
11:22 21/07/2023  |  Քրեական խրոնիկոնՎանոյի Արտակի գործով դեպքերի նոր հանգամանքներ են ի հայտ եկել
20:24 20/07/2023  |  ԼՐԱՀՈՍՏղամարդը ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել. հանգամանքները պարզվում են
19:54 19/07/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն դիմում է երկրի հակահիգիենիկ ղեկավարի սիրված հնարքին. Աշոտյանի փաստաբանն արձագանքել է ՔԿ-ին
18:23 19/07/2023  |  Քրեական խրոնիկոնԱշոտյանի ու մյուս մեղադրյալների գույքերի մասին տվյալները ուղարկվել են դատախազություն. ՔԿ
16:40 14/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները
20:11 05/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«Դոգը» գալիս է Նիկոլ Փաշինյանի հետևից
19:54 05/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Արխիվ

[]