Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների կյանքի, գործունեության դեմ ուղղորդված, սանձարձակ սպառնալիքների արշավ է սկսվել 07/26/2023   18:35  |  Քաղաքական

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն)  ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը: Բնականաբար, այդ մասին հրապարակումներ հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և տարածվում վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ առնչվող լրատվամիջոցում:

Տպավորություն է, որ հաշվեհարդար են ուզում տեսնել կամ լրագրողի, կամ նրանց հարազատների հետ, մինչդեռ լրագրողը որևէ պարտավորություն չունի որևէ մեկի փոխանցել որևէ հեռախոսահամար, անգամ, եթե այդ հեռախոսահամարը պահանջում է Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքներ են հնչեցվում նաև Անի Գևորգյանի նկատմամբ: Հիմնականում կեղծ օգտատերեր սպառնում են նրան վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում՝ ինչպես նրա, այնպես էլ՝ Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, և սա պատահական կամ ինքնաբուխ չի արվում: Լրագրողների նկատմամբ հարձակումները գեներացվել են դեռ երեկվանից, այդ թվում՝ իշխանամերձ, այսպես կոչված, քաղհասարակության անդամների սոցցանցային էջերով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս կազմակերպված, ուղղորդված, սանձարձակ ու լկտի հարձակումները, կոչ անում դադարեցնել դրանք: Լրագրողները կատարել են իրենց մասնագիտական պարտականությունն ու գործառույթները, Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորել, նրան չեն ընդհատել, լեզվակռվի մեջ չեն մտել, հակադարձել են, հնարավորինս կոռեկտ են եղել՝ այն պարագայում, երբ նա լրագրողներին մեղադրում էր տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում՝ պարզ հարցապնդումներն անվանելով քաղաքական ակցիա:

Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցները, լրագրողներն ազատ են նաև ակցիա կազմակերպել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ունեն հանրային նշանակություն, ինչը նույն Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս արել է:

Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը:

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրությունը, ով պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հայտարարել է լրագրողների աշխատանքը կարևորելու և նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

Խնդրի նկատմամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը. լրագրողների կյանքը, մասնագիտական գործունեությունը, տեղաշարժը վտանգված է, և դուք կրում եք պատասխանատվություն նրանց կյանքի և գործունեության խափանման համար:

Այս հայտարարությամբ նաև իրազեկում ենք Հայաստանի ժուռնալիստների միության միջազգային գործընկերներին՝ ահազանգելով լրագրողների դեմ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից սանձազերծված արշավի, հակաժողովրդավարական, ընդդեմ խոսքի ազատության կատարվող գործողությունների մասին:

Կոչ ենք անում նաև հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:40 22/07/2023  |  Միջազգային լրահոսՈւկրաինական գնդակոծության հետևանքով զոհվել է Риа Новости-ի ռազմական թղթակիցը
18:34 21/07/2023  |  ՔաղաքականԺուռնալիստների միությունը Շուշիի ֆորումին ներկա լրագրողներին կոչ է անում հարցեր ուղղել դրա կազմակերպիչներին իրենց կողմից մահվան դատապարտված արցախցիների մասին
18:06 13/07/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանցի բլոգերներն ու լրագրողները ահազանգում են բռնապետ Ալիևի սպառնալիքների մասին
21:58 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍԼրագրողի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ. ԱՀ ՄԻՊ
19:49 07/07/2023  |  Միջազգային լրահոսԲելգիայում որոնում են նախկին զինվորականին, որը սոցցանցերում սպառնացել էր վարչապետին
10:49 02/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրուս Տիգրանյանը վթարի է ենթարկվել
23:25 01/06/2023  |  Միջազգային լրահոսԼուսանկարչուհին դատի է տվել Քանյե Ուեսթին՝ իր վրա հարձակվելու համար
16:44 30/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄահացել է լրագրող Գայանե Թերզյանը
12:06 11/05/2023  |  ԼՐԱՀՈՍԼրագրող Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել
16:27 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄամուլի ոլորտն ուղղակիորեն գտնվում է գործող իշխանությունների, պետական համակարգի թիրախում. ՀԺՄ

Արխիվ

[]