ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի համար. Անդրանիկ Թևանյան 07/26/2023 19:34 | Քաղաքական
Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի մեկնաբանումը եթերային լեքսիկոնից դուրս՝ բավականին բարդ է լինելու, բայց, եթե քաղաքական և իրավական գնահատական տալու լինենք, ապա դրանք հանցավոր, ոչ լեգիտիմ և հակապետական հայտարարություններ պետք է որակել։ Որևէ մեկը Հայաստանում նման մանդատ չունի, որպեսզի հայտարարի, թե 29.800 քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունը պահպանելու համար պետք է հանձնել Արցախը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը մի քանի ժամ տևողությամբ հերթական մամուլի ասուլիսում անդրադարձել է մի շարք հարցերի, հատկապես խոր ատելության զգացումով արտահայտվել Արցախի և աևցախահայությանն առնչվող գոյաբանական խնդիրներին։
Անդրանիկ Թևանյանն ասում է՝ արդեն մեկ անգամ նշել է, սակայն ցանկանում է կրկնել.«Սա նման է նրան, որ գողերը մտնեն քո տուն և պատանդ վերցնեն ընտանիքի փոքրիկին, այնուհետև պահանջեն ամբողջ տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային, չթաքցնելով, անգամ, որ հետո անցնելու են մյուսներին։ Հիմա Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան, որովհետև այլ հնարավորություն չկա, իսկ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, նա պնդում է, որ պետք է տան փոքր երեխային հանձնենլ գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:
Բանախոսն ընդգծում է՝ այս ամենն, ուղղակիորեն, ողջամիտ կասկած է առաջացնում, որ Փաշինյանը ծրագրված աշխատանք է իրականացնում.«Իր պարագան և տեսակը հաշվի առնելով էլ, կարող եմ ասել, որ նա հիմա անձնական անվտանգային հարցերի և իշխանության ամեն գնով պահպանման հարցերի լուծմամբ է զբաղված։ Այս ողջ մեխանիզմն, իհարկե, իշխանափոխությունից հետո միայն ամբողջությամբ կբացահայտվի, սակայն այն, որ նա ծրագրավորված կերպով գնում է Արցախի և Հայաստանի կործանման ճանապարհով, սա ակնհայտ է»։
Ամեն ինչ պետք է անել և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս աղետալի վայրընթացը կասեցի և ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա հնարավոր է, ասում է Անդրանիկ Թևանյանը և հավելում.«Ես ինքս իմ ունեցած բոլոր ջանքերը ներդնելու եմ այս գործի իրականացման համար։ Փաշինյանին պետք է վռնդել պետական ապարատից, դրանով իսկ, ապահովելով մեր անվտնագությունը, գոյությունն ու հետագա զարգացումը, որովհետև հապաղումն, այլևս, անդառնալի կարող է լինել Հայաստանի և Արցախի գոյության համար»։
Անդրադառնալով Հայատանում և Արցախում իրականացվող համաժամանակյա բողոքի ակցիաներին՝ Թեւանյանը նշել է. «Մենք, այլևս, պետք է մի կողմ դնենք հնարավոր բոլոր տեսակի տարաձայնություներն ու հակասությունները և մինասնական ջանքերով, օր առաջ, հասնենք սրանցից ազատագրմանը։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր այս միջոցառումներին՝ հավաքների, ակցիաների ու ցույցերի ընթացքում հասցեական քննադատության չեն ենթարկում ՀՀ Կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին և իր վարած քաղաքականությանը, բայց մտածում եմ, որ սա ժամանակի խնդիր է։Անկախ ամեն ինչից, թե ով կբարձրացնի պայքարի դրոշակը, միևնույն է, այս պրոցեսը հնարավոր չի լինելու կասեցնել։ Ես ինքս իմ և մեր թիմի անունից հայտարարում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ ցանկալի փոփոխություններն իրականություն դառնան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ