ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահակով հարվածներ է հասցրել, հետո հետապնդել է ու կրակել. 3 անձի նկատմամբ սպանության փորձի վարույթն ուղարկվել է դատարան (տեսանյութ) 07/26/2023 15:21 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը՝ տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է ծագել 35-ամյա տղամարդու և նրա 30-ամյա համաքաղաքացու միջև, ինչը վերաճել է վիճաբանության։ Դրա ընթացքում 30-ամյա տղամարդը, ավտոտնակից վերցնելով փայտե մահակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել 35-ամյա տղամարդուն՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա միևնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել նաև խնդրո առարկա «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ վնասելով այն:
Միջադեպից հետո, պարզաբանման համար, շենքի բակ են եկել 35-ամյա տղամարդու եղբայրը և բարեկամը: Պարզաբանումը կրկին վեր է ածվել վիճաբանության, և 30-ամյա տղամարդը, զգուշացնելով, որ իրեն սպասեն, գնացել է իր բնակարան և, ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված «ПМ Մակարով» տեսակի 9x18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով, ու վերադարձել: Ատրճանակը պահելով հավաքվածների, այդ թվում՝ նույն շենքում տեղակայված ռեստորանի երեք աշխատակիցների ուղղությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով ներկաների կյանքի համար, կրակոցներ է արձակել, որից հետո վերջիններս տարբեր ուղղություններով դիմել են փախուստի:
Շարունակելով հանցավոր գործողությունները, իր մտադրությունը վերջնակետին հասցնելու նպատակով, 30-ամյա տղամարդը հետապնդել է փախուստի դիմող 35-ամյա համաքաղաքացուն և նրա բարեկամին, կատարել ևս մի քանի նշանառու կրակոցներ՝ նրանց պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել իր հանցավոր մտադրությունը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին (երեք դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ապօրինի զենք ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ