ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
10-ամյա Տիգրանն իր մշակած այգուց հավաքած բերքն ու մի բուռ մոշ Ստեփանակերտ է հասցրել, որ քրոջ երկու տարեկան աղջիկն ուտի 07/26/2023 12:53 | Կյանքն՝ Արցախում
Արցախի ողջ տարածքում այսօրվանից հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Դա նշանակում է՝ Ստեփանակերտի ու շրջանների միջև ևս արդեն կապ չկա։ Ով գյուղից Ստեփանակերտ էր գնացել, եթե հասցրել է տուն հասնել, ուրեմն բախտը բերել է, ով՝ չէ, կա՛մ ստիպված է մնալ քաղաքում, կա՛մ ոտքով տասնյակ կիլոմետրեր անցնել՝ տուն հասնելու հույսով։
Էլինայի մայրն այդ իրավիճակում հայտնվածներից է։ Երեկ գծի մեջ դեռևս գտնվող եզակի տրասնպորտով Մարտունու Բերդաշեն գյուղից Ստեփանակերտ էր գնացել, բայց հետ գնալ չի հասցրել։
«Բերդաշենից Ստեփանակերտ ամբողջ ճանապարհը կանգնած է եկել։ Ավտոկայանից էլ միչև մեր տուն՝ մոտ 1,5 ժամվա ոտքի ճանապարհ, հազիվ եկել է։ Նոր էլ վիրահատվել է ու իրեն հակացուցված է նման ծանրաբեռնվածությունը։ Մեծ բեռ այդքանի հետ չէր կարող բերել։ Չկար էլ, որ բերի․ հազիվ 5 ձու է հավաքել, 4 խնձոր ու մեկ դդում․․․ Լուսեի՝ աղջկաս համար այդքանը մի կերպ գյուղից Ստեփանակերտ է հասցրել»,-«Փաստինֆո»-ին պատմում է Էլինան՝ երկու տարեկան Լուսեի մայրը։
Չնայած փոքրիկը դեռ երկու տարեկան է, Էլինան ձեռքից եկածն անում է․ Ստեփանակետի մոտ՝ տնից մոտ 10 կմ հեռավորության վրա, մի հողակտոր է մշակում։ Ասում է՝ ամեն ինչից քիչ-քիչ ցանել է ու ստացած բերքով ոչ միայն ինքն ու փոքրիկն են յոլա գնում, այլև հարևաններին, ծանոթ-անծանոթ մարդկանց է բաժին հանում։
«Հիմա սոխի կարիք չունեմ, կանաչեղենի նույնպես․ իմ ցանածը բավարարում է մեզ։ Երևի հարևաններս էլ դեռ սոխ ունեն։ Իրենց էլ եմ տվել։ Կանաչեղեն՝ մաղադանոս, ռեհան, համեմ էլ էի ցանել, դրանից էլ եմ ցանկացողներին տվել, բնականաբար առանց գումարի․․․Կանաչու կապը 600-700 դրամ է, ո՞նց առնես այդքան թանկ։ Աստված տեսնում է ամեն ինչ։ Եթե տալիս ես, կիսում ես ունեցածդ, ինքն էլ քո վաղվա հացն է օգnում հայթայթես․․․»,-ասում է 22-ամյա երիտասարդ, միայնակ մայրը։
Էլինան բանջարանոցը մշակելու է գնում փոքրիկի հետ՝ շատ ժամանակ գրկած։ Ասում է՝ շատ դժվար է, բայց այլըտրանք չկա․ պիտի մշակի, չարչարվի, որ կարողանա երեխայի կարիքները բավարարել։
«Ամեն տեղ Լուսեի հետ եմ գնում․ չեմ կարող ամեն անգամ ուրիշի մոտ թողնել․ այգի եմ գնում գրկած, հացի հերթ եմ կանգնում գրկած․․․ Երբեմն մարդիկ մտա]ում են, թե երեխայի հետ հերթ եմ կանգնում, որ առաջ գցեմ հերթս, բայց ուղղակի այլ տարբերակ չունեմ․․․ Գրկած այգի եմ գնում, իրեն նստեցնում խոտերի վրա, որ ջրեմ կամ , օրինակ, լոբին քաղեմ։ Ջուր չկա, ճիշտ է, բայց հարևաններին խնդրում եմ՝ շշերով տալիս են, ջրում եմ։ Գոհ եմ բերքից, չարչարանքիս համապատասխան ստանում եմ բերքը․ գազար, բազուկ, դդմիկ էլ ունեմ»,-լսափողի մյուս կողմից զգում եմ ՝ Էլինան ժպտում է։
Հեշտ կյանքից չէ, որ երիտասարդ մայրն այս ամենի միջով միայնակ է անցնում՝ առանց ամուսնու։ Ասում է՝ Լուսեին առողջ մթնոլորտում մեծացնելու գինն է դա, ու չի տրտնջում։
Էլինայենք հինգ երեխա են․ որպես բազմազավակ ընտանիք՝ Բերդաշենում տուն պետք է կառուցեին իրենց համար, բայց չորս տարի է՝ այն դեռ պատրաստ չէ, կիսակառույց է։ Հայրական ընտանիքն ուրիշի տան է ապրում՝ ճիշտ այնպես, ինչպես ինքը։
«Վարձը բարձրացրել են՝ 50 000 էր,օգոստոսի 1-ից կդառնա 70 000։ Քույրս ու մի եղբայրս էլ են ինձ հետ մնում, քանի որ այստեղ՝ Ստեփանակերտում են աշխատում։ Աշխատում են, բայց շրջափակման պատճառով իրենց աշխատավարձն էլ է ահագին կրճատվել։ Երեխայի նպաստով ու իրենց ստացածով ապրում ենք, մինչև տեսնենք ինչ կլինի։ Ճիշտ է, սեփականություն չունենք, այսինքն՝ տուն, բայց հողը ձգում է, չեմ պատկերացնում այլ տեղ մեր կյանքը։ Ամեն ինչ անում է թուրքը, որ հոգնենք, թողնենք ու դուրս գանք, բայց դիմանում ենք, դիմադրում ենք՝ ով ինչպես կարողանում է։ Ինչպե՞ս թողնենք մեր հայրենիքը․․․»,-ասում է Էլինան։
Փոքր եղբայրը՝ 10-ամյա Տիգրանն էլ իր ձեռքով եկածն է անում, որ օգնի իր ու քրոջ ընտանիքին։ Գյուղում այգին ինքն է մշակում․ իր մշակած հողի տված բերքը երբեմն տրանսպորտով, տեղ-տեղ ոտքով էր հասցնում Ստեփանակերտ։ Մի քանի օր առաջ էլ մի քիչ բանջարեղեն ու դաշտից հավաքած մոշ է բերել փոքրիկ Լուսեի համար։
«Եկել է, մնացել այստեղ։ Տրանսպորտ չկա, որ հետ գնա։ Ասում է՝ որ հեծանիվ ունենայի, ավելի հաճախակի կգնայի-կգայի։ Համ էլ հիմա չէի մտածի, կնստեի, կգնայի գյուղ»,-եղբոր ասածները փոխանցում է քույրը։
Հիմա, փաստացի, Արցախում էլ բազմաթիվ ընտանիքներ կիսվել են՝ հարկադրաբար․ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ հասնել չեն կարողանում։ Վառելիք չկա, երկրորդ ամիսն է՝ ագրեսոր Ադրբեջանը թույլ չի տալիս, որ կյանքի ճանապարհով որևէ բան մտնի Արցախ, և բացի այն, որ մեր 120 հազար հայրենակիցները կտրված են սնունդ, դեղորայք, առհասարակ որևէ ապրանք ստանալու հնարավորությունից, այսօրվանից նաև հիվանդները հիվանդանոց հասնել չեն կարողանա, հղիները՝ ծննդատուն, մարդիկ՝ սեփական տուն․․․ գազ չկա, բենզին չկա․․․ Օր օրի հյուծվող, բայց հողին կառչած մարդիկ պաշարված Արցախում դեռ որ գոյություն են քարշ տալիս՝ հայացքները դեպի Մայր Հայաստան։ Այնտեղ մի վերջին հույս փայփայում են՝ մայրը զավակին չի կարող զոհել․ դա բարոյական չէ․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ